2020 թվականի լավագույններն ու վատագույնները

14.01.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=193253&l=am


Արդեն 12 տարի է, ինչ «Իրավունքը» ամփոփելով  նախորդ տարին սահմանում է տարվա  լավագույն եւ վատագույն գործիչներին տարբեր ոլորտներում: Ցավոք սրտի, նախորդ տարի ողբերգության, զրկանքների, կորուստների ու դավաճանությա տարի էր: Միաժամանակ դա հերոսության, անձնվերության ու պայքարի տարի էր: Լավագույններին ու վատագույններին որոշելիս «Իրավունքը» ավանդաբար խորհրդակցում է իր գործընկերների ու ընթերցողների հետ:

Եվ այսպես, ամփոփելով 2020 թ. ներկայացնում ենք մեր կարծիքով իրենց ոլորտներում լավագույն եւ վատագույն գործիչների անունները:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Լավագույն պետական գործիչ է ճանաչվել Մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանը, ով ողջ տարվա ընթացքում պայքար է մղել քաղաքացիների իրավունքների համար, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ այլ իրավունքի ոլորտներում: Նա պայքարել է քաղաքացիների իրավունքների համար արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում: Պայքարել է գերիների, սահմանամերձ բնակավայրերի իրավունքների համար:

Վատագույն պետական գործիչ է ճանաչվել Նիկոլ Փաշինյանը դավաճանության, պատերազմը նպատակադրված տանուլ տալու, Արցախում եւ Սյունիքում հողային կորուստներ տալու, մարդկային ահռելի կորուստներ տալու, Հայաստանի ազգային շահերը ոտնահարելու, սահմանադրությունը խախտելու, կորոնավիրուսի դեմ պայքար չտանելու, տնտեսությունը քանդելու, սահմանադրական դատարանը բռնազավթելու, հայ էության դեմ գործողություններ կազմակերպելու, հասարակությունը պառակտելու, արտաքին քաղաքականությունը տապալելու համար:

 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Լավագույն պատգամավոր է ճանաչվում Տիգրան Ուրիխանյանը` «Ալյանս» կուսակցության նախագահ, որը աչքի է ընկել ամբողջ տարվա ընթացքում ազգանպաստ օրենսդրական նախաձեռնությունների առաջ քաշելով, հայ-ռուսական բարեկամությունը ամրապնդելով, նիկոլական վարչախումբը խստորեն քննադատելով, զինվորների  հիմնադրամի շահերը պաշտպանելով, միջխորհրդարանական ու միջազգային հարթակներում հայ ժողովրդի պատիվը պահելով, պատերազմի օրերին ակտիվ քաղաքական գործունեությամբ:

Վատագույն պատգամավոր ճանաչվել է Հայկ Սարգսյանը` «Իմ քայլը» խմբակցությունից, որն ամբողջ տարվա ընթացքում աչքի է ընկել լկտի պահվածքով, անզուսպ դրսեւորումներով, մամուլի հանդեպ ոտնձգություններով, պատգամավորին ոչ վայել անձնական կյանքով, պատերազմի օրերին  անձնական վայելքներին տրվելու մոլուցքով, իր գործընկերնրի հանդեպ սպառնալիքներով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Լավագույն գործիչ է ճանաչվել Արտաշես Գեղամյանը` «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահը, որն ողջ տարվա ընթացքում հանդեսդ է եկել բազմաթիվ հոդվածներով, որոնք կրում էին գաղափարախոսական բնույթ,  մերկացնում էին սորոսականության ու թուրք-ադրբեջանական ստոր ծրագրերը Հայաստանի դեմ, պաշտպանում էին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Հատկանշական է, որ Ա. Գեղամյանի հոդվածները հրատարակվել են նաեւ Ռուսաստանի բազմաթիվ լրատվամիջոցներով:

Վատագույն  գործիչ է ճանաչվել Մարիա Կարապետյանը, որը քարոզել է թուքամետ եւ ադրբեջանահաճո հակահայկական  գաղափարներ, իսկ որպես պատգամավոր առաջ է քաշել հայ ազգին վնասաբեր նախաձեռնություններ, քարոզել է տրանսգենդերություն եւ այլ հակահայ ու հակաքրստոնեական գաղափարներ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԳՈՐԾԻՉ

Լավագույն հասարակական գործիչ է ճանաչվել Հայկ Նահապետյանը, որը ողջ տարվա ընթացքում աջակցել է Հայ Առաքելական եկեղեցուն, հայ ավանդական ընտանիքի գաղափարախոսությանը, հանդես է եկել հայոց ազգային անվտանգությանը սպառնալիքների բացահայտմամբ, պայքարել է հայոց ազգային  արժեհամակարգի դեմ ուղղված ոտնձգությունների դեմ:

Վատագույն հասարակական գործիչ է ճանաչվել Դանիել Իոնիսյանը, որն ողջ տարվա ընթացքում առանձնացել է հայ ազգային ինքնության դեմ քայքայիչ ոտնձգություններով, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն ուղղված գործողություններով, նպաստել է նիկոլական խունտային հանցանքներին եւ եղել է դրանց որոշ մասի նախաձեռնողը կամ գաղափարախոսը:

 

Последние видеоматериалы

Новые книги