Նիկոլին ծեծելու հարցը ԱԺ-ում մերժվեց
06.02.2018, Իրավունք
http://iravunk.com/news/49821
Այսօր ԱԺ լիագումար նիստին, որքան էլ տարօրինակ լինի, <ԵԼՔ> պատգամավորական խմբակցությունը որոշեց քննարկման դնել, ըստ իրենց, պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից Նիկոլին՝ ԱԺ-ում ծեծելու հարցը: Հարցի շուրջ փիլիսոփայեց Սորոսից սնված, իրավունքների մասին բարբաջել սիրող, ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ նախագահի թեկնածու (ոմանք անվանում են ոչ թե թեկնածու, այլ ծաղրածու) Արտակ Զեյնալյանը: Սակայն ինչպես վերջինիս, եւ ընդհանրապես <ԵԼՔ> դաշինքին բացատրեց պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը, հանձնաժողովը դեմ չէր միջադեպի հարցը քննարկելուն, սակայն դեմ էր հարցը չքննարկած որոշել, թե ինչ է տեղի ունեցել եւ ով է մեղավոր: Իսկ ԵԼՔ-իստները արդեն իսկ հարցի անվանման մեջ ներառել էին այդ բոլոր հարցերի պատասխանը, հետեւաբար քննարկելու ոչինչ չէր մնում:
Մեզ հետ զրույցներում մի շարք պատգամավորներ նշեցին, որ իրականում էթիկայի խախտում է թույլ տվել Նիկոլը, ընդ որում դա արել է բազմակի անգամ, անհարգալից վերաբերմունք ցուցադրելով իրենից եւ՛ տարիքով ե՛ւ փորձով ե՛ւ խելքով մեծ Արտաշես Գեղամյանի հանդեպ: Ավելին, վերոհիշյալ միջադեպից անմիջապես հետո Նիկոլը իր ֆեյսբուքնա էջում գրագռումներ է կատարել, որ ինքն է հարձակվել Ա. Գեղամյանի վրա եւ հարվածներ հասցրել վերջինիս: Ստացվում է, կամ Նիկոլը իսկապես առաջինն է հարձակվել Գեղամյանի վրա, իսկ հակահարված ստանալուց հետո սկսել էր <շառ> անել Գեղամյանի վրա, կամ Նիկոլը իր ֆեյսբուքյան էջում գրել է բացաձակ սուտ: Երկու դեպքում էլ էթիկայի խախտողը կարծես թե հենց Նիկոլն է: Սակայն ինչպես նշեց մեր զրուցակից պատգամավորները Հանրապետական խմբացությունը չի էլ մտադրվել հարց բարձրացնել, քանի որ Նիկոլի համար <մեծ պատիվ կլիներ>:
Իսկ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հարցի վերաբերյալ տվեց այսպիսի մեկնաբանություն. <թվում է, թե <ԵԼՔ>-ի պատգամավորները իրենց ինքնակամ դրել են ծիծաղելի, թեթեւ-սոլիկ վիճակում: Սակայն հարցն ունի քաղաքական ենթատեքստ եւ գտնվում է աշխարհաքաղաքական պատվերի շրջանակում, որն իրականացնում է <ԵԼՔ>-ը: Չմոռանանք, որ <ԵԼՔ>-ի պատգամավորները շատ ցավոտ են ընդունում Սորոսի հասցեին քննադատությունը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ խոստովանել են, որ Սորոսից նույնիսկ դրամաշնոհներ են ստացել: Հայտնի է, որ Սորոսի գործունեությունն ուղղված է հայ-ռուսական բարեկամության հետ, իսկ այդ բարեկամության ամենաակտիվ ջատագովներց մեկը հենց Արտաշես Գեղամյանն է, որը նաեւ ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության պատգամավորական հանձնաժողովի նախագահն է: Ահա ձեզ եւ բացատրություն, թե ինչու <ԵԼՔ>-ը իրեն ինքնակամ դրեց նման ծիծաղելի իրավիճակի մեջ>,- եզրափակեց պատգամավորը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ