ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ`2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2016, Իրավունք
«Ազդակ» լրագրողական ակումբ այսօր հրավիրել էր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին` խոսելու աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին: Մինչ այդ «Իրավունք» թերթը Արտաշես Գեղամյանին հանձնեց պատվոգիր` ՀՀ-ում, միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնաման պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար:
«Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- , մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու համար: