Գեղամյանը սպառնում է՝ եթե գազի գնի շուրջ շատ ոգեւորվեն, կասի, թե ով է տարիներ շարունակ փողերը գողացել

12.07.2012, Առավոտ

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցին՝ ԱԺ-ում Ձեր առաջին ճեպազրույցի ժամանակ ասացիք, որ ի հեճուկս Ռոբերտ Սեդրակիչի, դուք մուտք գործեցիք ԱԺ, հաշվի առնելով, որ ՀՀԿ ցուցակով հայտնվեցիք, կարո՞ղ ենք ասել, որ ձեզ ինչ որ հակասություն է հայտնի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Ի պատասխան՝ նա ասաց. «Սխալվում եք, ես այդպես չեմ ասել: Բառերս ճիշտ ասեք, որ մեկնաբանությունս ճիշտ լինի»: Երբ լրագրողները խնդրեցին այդ դեպքում ասել, թե ինքն ինչպես է ասել ՝ Գեղամյանը խուսափեց՝ ասելով, որ եթե մարդն ինքն իրեն է ցիտում, ասում են, որ մեծամտացել է՝ լրագրողին մեղադրելով Քոչարյանի պոպուլյարիզացիայով զբաղվելու մեջ. « Ես դրան մասնակից չեմ ուզում դառնալ: Եթե հարցեր ունեք, պարոն Քոչարյանն ունի մամուլի պատասխանատու, դիմեք իրեն»:

 

Ինչ վերաբերում է գազի գների բարձրացմանը՝ պարոն Գեղամյանը նշեց. «ՀՀ ներկրվող գազը՝ 1000 խմ 180-ով ամենաէժանն էր հետխորհրդային բոլոր հանրապետություններում, անգամ Բելառուսում 230 դոլար էր: Բոլորս տրամաբանող ենք, գիտենք ինչ մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի կարողանան շահագործման ծախսերը չեզոքացնել, եւ գոնե 5-7% եկամտաբերություն ունենան: Առանձին մարդիկ, երբ շատ ոգեւորվեն, մի քիչ էլ չափն անցկացնեն, այդ բոլորի մասին կարելի կլինի ասել, թե ով է գողացել այն փողերը, որոնք տարիներ շարունակ հավանաբար գողացվել են: Տարածաշրջանային այս փոթորկահույզ զարգացումների պարագայում ՀՀ իշխանությունները շատ ճիշտ մարտավարություն են վարում՝ հնարավորինս  կոնսոդիլացնելու քաղաքական ազդեցիկ դերակատարություն ունեցող ուժերին»: Թե ով է գողացել՝ պարոն Գեղամյանը հորդորեց, որ Էդիկ Բաղդասարյանը իր «Հետքի» կայքում հետազոտություն կանի ու կպարզի, ինքը հռետորական հարց է բարձրացրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги