Հրապարակվել է ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիի հռչակագիրը

05.07.2016, Առավոտ


2016թ. հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։

Թբիլիսիում ընդունված հռչակագիրը վերնագրվել է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. երկխոսության միջոցով ամրապնդելով վստահությունը»։ Փաստաթուղթն իր մեջ ներառում է 19 բանաձև՝ այդ թվում Վրաստանի և Ղրիմի մասով։

Ընդունված հռչակագրի միջոցով մտահոգություններ են բարձրացվել՝ կապված Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի հարաբերություններում նկատվող լարվածության կապակցությամբ։

Դրանից բացի այնտեղ կոչ է արվում Ռուսաստանի Դաշնությանը զերծ մնալ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման, ինչպես նաև Ղրիմի միավորման գործընթացից։ Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել ռուսական պատվիրակությունը։

Ընդունված հռչակագրի 9-րդ կետում ընդգծվում է ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ դրա կիրառման սպառնալիքից, հարգելով մասնակից երկրների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

Ի դեպ, այս կապակցությամբ նիստի ընթացքում հիմնական զեկուցողը պարզաբանել էր, որ սա չի վերաբերվում հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ սա այլ հարց է, որի կապակցությամբ հատուկ զեկուցող կա:

Փաստաթղթի 35-րդ կետը հստակեցնում է, թե ով է այդ դրույթների հասցեատերը: Այստեղ էլ վկայակոչվում է սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքը, վեճերի խաղաղ կարգավորումը եւ ազգերի ինքնորոշումը, եւ արվում է հետեւյալ հավելումը. «Ինչպես նաեւ կոչ է արվում Ռուսաստանի դաշնությանը ձեռնպահ մնալ ագրեսիվ պրակտիկայից եւ չեղյալ համարել Ղրիմի ինքնավար հանրապետության բռնազավթման վերաբերյալ որոշումը»:

Последние видеоматериалы

Новые книги