АРАВОТ

«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ»

01.02.2006

Վանո Սիրադեղյանի այս երկի ազդեցությանն է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը վերագրում իր անունից արված պնդումը:

Օրերս մամուլում հրապարակվեց, թե Հմայակ Հովհաննիսյանը խոստանում է առաջիկայում քաղաքական դաշտը ցնցել բավականին լուրջ սկանդալային բացահայտումներով, որոնք վերաբերելու են «Ազգային միաբանությանն» ու նրա նախագահին. «Հովհաննիսյանը խոստանում է խոսել միայն ու միայն 100 տոկոսանոց փաստերով: Դա լինելու է Հովհաննիսյանի՝ ինչպես ինքն է ասում՝ քաղաքակիրթ պատասխանը ԱՄ-ի՝ իր հասցեին ուղղված մերկապարանոց հայհոյանքներին»: Սակայն «Ազգային միաբանության» փոխնախագահ Գագիկ Թադևոսյանը մեզ հայտնեց, թե հենց հրապարակման օրը խոսել է Հմայակ Հովհաննիսյանի հետ, ու նա ժխտել է, թե նման հայտարարություն է արել. «Անգամ ասաց, որ եթե որևէ լրագրող դիմի ինձ և հարցնի, թե ի՞նչ սկանդալային բացահայտումներ եք պատրաստվում անել՝ կպատասխանեմ, որ ո՛չ գործ տվող եմ, ո՛չ էլ կոմպրոմատներ տարածող: Եվ կասեմ, որ ընդհանուր առմամբ՝ ես զբաղվում եմ միայն վերլուծություններով»: Մենք Հմայակ Հովհաննիսյանին ուղղեցինք այդ հարցը, թե այդ ի՞նչ սկանդալային բացահայտումներ է անելու և ե՞րբ: Սակայն նրա պատասխանը բոլորովին այլ էր. «Ինձ համար անակնկալ էր այդ հրապարակումը: Դա թերթի ենթադրությունն է: Երևի կարդացել են Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գիրքը, որտեղ նա ասում է, թե Հմայակ Հովհաննիսյանը չափազանց բանիմաց մարդ, քաղաքական գործիչ ու քաղաքագետ է, շատ բան գիտի: Երևի ազդվել են Վանո Սիրադեղյանի՝ իմ մասնագիտական բանիմացության վերաբերյալ այդ գնահատականից և ենթադրել, թե ես կխոսեմ 100 տոկոսանոց փաստերի լեզվով: Երևի այդ ենթադրության համար հիմք է հանդիսացել նաև իմ գործելակերպը, որ երբեք անպատասխան չեմ թողնում որևէ մերկապարանոց մեղադրանք: Բայց այդ հրապարակման մեջ չկա չակերտավորված որևէ բառ՝ իմ ասածի վրա հղումով: Ես այդ ենթադրությունը չեմ մեկնաբանի, քանի որ սովորություն ունեմ չենթարկվել որևէ մեկի հուշումներին, թե ե՛րբ պետք է խոսեմ, ի՛նչ պետք է խոսեմ, ո՛ւմ համահունչ պետք է ձգտեմ արտահայտել իմ մտքերը: Ես երբեք չեմ փորձում համաձայնեցնել կամ կոնյուկտուրայից բխեցնել իմ վերլուծությունների կամ տեսակետների հրապարակման թե՛ ժամանակը, թե՛ բովանդակությունը»:

Подробнее...

ՁԵՐ ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Եվրախորհրդի չինովնիկներին հակադարձում է «Ազգային միաբանության» նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը:

24.12.2005

Ակնհայտ է, որ «Ազգային միաբանությանն» էր վերաբերում Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար և զեկուցող Թոմաս Ջիրսայի նախնական զեկույցում առկա հեգնալից ակնարկը, թե հետաքրքիր էր իրենց այցի ժամանակ շրջանառվող «Արևմտյան դավադրության տեսությունը», որ ԼՂ հակամարտության կարգավորման դիմաց՝ Կասպիական վառելիքով շահագրգիռ Արևմուտքը պատրաստ է աչք փակել հանրաքվեի հնարավոր խախտումների վրա. «Ուստի ընդդիմության մի հատվածը գրեթե թշնամաբար էր վերաբերվում պատվիրակությանը և մեղադրում ԵԽ-ին իշխանամետության մեջ»:

Այս վարկածը հրապարակավ հայտնել էր Արտաշես Գեղամյանը, և նրա ղեկավարած խմբակցությունն անգամ հրաժարվել էր դիտորդների հետ հանդիպումից: Այժմ էլ՝ հօգուտ այդ տեսության, պրն Գեղամյանը հիշեցրեց «Նյու Յորք Թայմս»-ում և «Վաշինգթոն Փոստ»-ում Դմիտրի Ռյուպելի հարցազրույցը. «Այստեղ նա ուղղակիորեն ասում է՝ երբեք ու երբեք պետք չէ թույլ տալ, որ վիճակն ապակայունանա թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում: Եվ կեղծված, տապալված հանրաքվեից հետո գրեթե քար լռություն էր տիրել՝ մինչև վերջերս: Ուստի ի՞նչ եզրակացության պիտի գար ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ազգային միաբանությունը», երբ արհամարհվում էին ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան դեր Լինդենի հորդորները՝ հանրաքվեից դեռ 1,5 ամիս առաջ ուղղված այս իշխանություններին: Նա հորդորեց, թե ընդդիմությունը պետք է հավասար պայմաններ ունենա օգտվելու բոլոր լրատվամիջոցներից, որ իրենք չափազանց են կարևորում տեսակետների ազատ արտահայտման հնարավորությունը: Մինչդեռ «Ազգային միաբանության» և ոչ մի անդամ այդպես էլ չունեցավ գեթ մեկ րոպե հեռուստաեթերով իր կարծիքը հայտնելու հնարավորություն: Քարոզարշավը ընթացավ միակողմանի, ընդդիմության հանդիպումների առջև հարուցվում էին խոչընդոտներ, սակայն Արևմուտքը և ոչ մի կերպ չէր արձագանքում: Եվ եթե տեղերով փոխվենք՝ ինչպե՞ս պրն Ջիրսան կբնութագրեր այն կազմակերպության լիազորների ջանքերը, որոնք լռում էին՝ ունենալով բոլոր լծակները: Մենք չենք ընդունում եվրոպական այն չինովնիկներին, որոնք պատրանք են ստեղծում և ոչ թե հետամուտ լինում իրական ժողովրդավարությանը: Սակայն երբե՛ք առանձին չինովնիկների անբարեխիղճ աշխատանքը, ինչի ականատեսը քանիցս եղել ենք այստեղ՝ չենք վերագրել ողջ Եվրոպայի խորհրդին: Եվ հիմա չակերտների մեջ նշված «տեսության» մասին հիշատակումներն ինձ չեն տխրեցնում, հակառակը՝ ուրախացնում են: Նշանակում է՝ ճիշտ հետևություններ են արել, տեղ է հասել քննադատությունը: Ուրեմն՝ անտարբեր չեն Հայաստանի ապագայի նկատմամբ և իրոք ցանկանում են, որ մեր երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն»:

Подробнее...

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔԸ ԿՈՐՈՇԻ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինին ասում է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը:

09.08.2005

- Պարոն Գեղամյան, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը մամուլի ասուլիսում օրերս հայտարարեց, որ Հայաստանում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ չէ, որ այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը: Այդ պատճառով եզրակացրել էր ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին:

- Երբ խորանում ես պարոն Պրյախինի՝ այս օրերին տրված հարցազրույցում, ակամա մտածում ես, որ դրա բուն թեման «թխվել է» կամ պաշտպանության նախարարի, կամ Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում: Քանզի ճշտությամբ կրկնվում են այն գնահատականները, որոնց քանիցս անդրադարձել են հիշատակածս անձինք: Պարոն Պրյախինն ասում է, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը ուղղակի իմաստով այն կարծիքին է, որ իշխանափոխությունից հետո իր վիճակը չի բարելավվի: Տեսեք՝ ի՞նչ վտանգավոր հարցադրումներ է նա անում, ոչ թե ընդդիմությանը գնահատական տալով, այլ, ասես, փորձում է սաստել մեր ժողովրդին՝ զսպաշապիկ հագցնելով, ասելով՝ ինչ կա՝ սա է, այս իշխանություններն են, և երբեք մտքներովդ չանցնի, որ իշխանափոխություն կանեք և կապրեք ավելի լավ կյանքով: Չափազանց վտանգավոր է, երբ նման պաշտոն զբաղեցնող մարդն է այս մասին խոսում: Կամ, այդ ե՞րբ եք դուք, հարգարժան ԵԱՀԿ ներկայացուցիչ, ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքն ուսումնասիրել: Եթե իրոք ուսումնասիրել եք, ապա ձեզ համար պարզ պետք է լիներ, որ Հայաստանում բոլոր հույսերը կապված են իշխանափոխության հետ: Իշխանափոխության հետ հույսեր չեն կապում գյումրեցինե՞րը, երբ յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է, գուցե սյունեցինե՞րը, երբ յուրաքանչյուր չորրորդն է գործազուրկ, կամ՝ շուրջ կես միլիոն կենսաթոշակառունե՞րն են ոգևորված այս իշխանություններից, որոնց ամսական թոշակը զգալիորեն ցածր է անգամ նվազագույն պարենային զամբյուղից: Հաջորդը, պարոն Պրյախինն ասում է, երբ միացնում ես ցանկացած հեռուստաալիք, տեսնում ես ընդդիմադիր գործչի: Բացահայտ սուտ է ասում: Ցավում եմ, որ ստիպված եմ կրկնել, սակայն ուզում եմ իրեն հիշեցնել, որ անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես ես ԵԽԽՎ ամբիոնից հինգ անգամ ելույթ եմ ունեցել, մեկ անգամ՝ Վաշինգթոնում, ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից, և պարոն Պրյախինի հիշատակած ոչ մի հեռուստաալիք այդ ելույթներից որևէ մեկը չի ցուցադրել: Հիշեցնեմ նաև, որ 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո Արտաշես Գեղամյանին նույն Հանրային հեռուստատեսությամբ նույնիսկ մեկ րոպե չի տրամադրվել: Այդ որտե՞ղ է պարոն Պրյախինը ընդդիմադիր գործչի ելույթ տեսել հեռուստաալիքով: Սա՞ է մամուլի ազատությունը, սա՞ նկատի ունի պարոն Պրյախինը, թե՞ նա պարզապես ուզում է հասարակությանը հասկացնել, թե հույսներդ կտրեք, որ «Ա1+»-ի վերաբացման հարցը կարող է նորից օրակարգային դառնալ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչո՞ւ այդքան անհետևողական գտնվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Ա1+»-ի վերաբացման խնդրում: Չէ՞ որ մեր խնդիրն է ունենալ այլակարծությունն ապահովող հեռուստաալիք: Չէ՞ որ մենք քանիցս դիմել ենք այդ գրասենյակին, հեռուստաելույթների նյութերն ենք ուղարկել, և դրանք անպատասխան են մնացել: Անշուշտ, իր այս մտքերով պարոն Պրյախինը վերջնականապես փակեց, մասնավորապես իմ անձի և իմ գործընկերների մասին է խոսքը, ընդդիմադիր գործիչների հայտնվելը որևէ հեռուստաեթերում: Ամենևին չեմ ուզում որևէ վիրավորական խոսք ասել որևէ մեկի հասցեին, բայց դիմում եմ երկրներին և միջազգային կազմակերպություններին հետևյալ խնդրանքով՝ ի սեր Աստծո, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք երջանիկ ծերություն ապահովելու նստավայր: Հայ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է և այդ ամենի գնահատականը տալու է՝ ի հեճուկս բոլոր այն մարդկանց, ովքեր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո այսօր պարզապես ստանձնել են Քոչարյան-Սարգսյան զույգի խոսնակի դերակատարումը, ասելու է՝ զուր են ձեր ջանքերը, միևնույն է՝ Հայաստանի Հանրապետությունում անխուսափելի են համակարգային փոփոխությունները: Չանի ա՛յս ընդդիմությունը, ժողովուրդը կգտնի այն ուժին, որը կիրականացնի այս անհապաղ լուծումները:

Подробнее...

«ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՄ»

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ իշխանությունների խարդավանքների մասին:

05.08.2005

- Պարոն Գեղամյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Գ. Գրիգորյանի դատավարության ընթացքում «Կծան Միշայի» տված այն ցուցմունքը, համաձայն որի՝ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, կազմակերպելով ՀՀ ղեկավարության սպանությունը, մտադիր էր «պրեզիդենտ կարգել» ձեզ:

- Մինչ այդ հարցին պատասխանելը՝ ուզում եմ հիշել մի քանի ոչ վաղեմի դեպքեր: Նախ, երբ 2002 թվականի դեկտեմբերի 27-ին կրակել էին Տիգրան Նաղդալյանի վրա, Տիգրանը դեռ հիվանդանոցում էր, որ նրա յուրայինները զարհուրելի տեղեկություն էին փորձել տարածել՝ իբր սպանության կազմակերպիչը Արտաշես Գեղամյանն է: Բարեբախտաբար, հիվանդանոցի բժիշկների մեջ պարկեշտ մարդիկ կային, ովքեր մոտիկից էին ճանաչում ինձ, և տեղում հանդիմանել էին զրպարտիչներին, ասելով՝ անհարմար չե՞ք զգում, մեղադրանքներ եք հարուցում մեր կողմից ընդունված պարկեշտ մարդու հասցեին: Իսկ դեկտեմբերի 28-ին և 29-ին բոլոր հեռուստաալիքներով եթեր էր սփռվում Վարդան Օսկանյանի այն միտքը, թե սպանության հետքերը հաստատ կտանեն այն մարդու շրջապատը, որը ռուսաստանյան թերթերում հանդես է գալիս հանրապետության ղեկավարության դեմ ուղղված հոդվածներով: Նա մատնանշում էր ինձ, որովհետև մեկ շաբաթ առաջ «Իզվեստիայում» տեղ էր գտել իմ հոդվածը: Հաշվարկը պարզ էր. հեռուստադիտողի մոտ տպավորություն ստեղծել, որ կան անառարկելի փաստեր, որոնք տանում են դեպի Արտաշես Գեղամյանը: Այդ ժամանակ իշխանությունները ինձ կհանեին ասպարեզից՝ մեղքը գցելով Նաղդալյանի հարազատ-բարեկամների վրա, որոնք իբր վրեժխնդիր եղան իրենց որդու համար: Այնուհետև, երբ իսկական մարդասպանները ձերբակալված էին, դատարանում մեղադրյալը հայտարարեց, որ իրեն մեկուսարանում ոտքերից կախել են և ռետինե մահակներով ծեծուջարդի ենթարկել՝ ասելով, որ ցուցմունք տա Ալբերտ Բազեյանի և Արտաշես Գեղամյանի դեմ, իբր՝ մենք ենք պատվիրել այդ սպանությունները:

- Կարծեմ, դա միակ դեպքը չէր, որ ձեր անունը կապում էին մահափորձերի հետ: Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги