АЙАСТАНИ АНРАПЕТУТЮН

Արտաշես Գեղամյանը՝ տարվա լավագույն քաղաքական գործիչ

01.02.2013, Հայաստանի Հանրապետություն

«Իրավունք» թերթը նախորդ տարվա լավագույն քաղաքական գործիչ է ճանաչել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ավանդաբար տրվող այս կոչմանն այս անգամ արժանացել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը՝ ակտիվ պետական դիրքորոշման, միջազգային ասպարեզում հայանպաստ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

Подробнее...

Կայուն զարգացման հեռանկարով

21.12.2012, Հայաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա էր հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին։ Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հեղինակած հոդվածները, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցներն ու ելույթները։

Շնորհանդեսի ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններում պաշտպանելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Подробнее...

Հայաստանի ապագան հուսադրող ու արժանապատիվ է

Տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի ժողովածուների շնորհանդեսը

01.03.2012, Գլխավոր, Հայաստանի հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարուվորթյան ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական—քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է» եւ «Ապագային ընդառաջ» նոր գրքերի շնորհանդեսին։ Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Ա. Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները։
Ճեպազրույցի ժամանակ Արտաշես Գեղամյանը նշեց, որ գրքերի միջոցով ցանկացել է իր հուշերը, մտորումները դարձնել քննարկման առարկա, իսկ մտորումները պայմանավորված են Հայաստանի ապագայի տեսլականով։
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ աշխարհը թեւակոխել է լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների ոլորտ, եւ այդ փոփոխությունների ժամանակ առավել խոցելի կարող են դառնալ փոքր պետությունները, հատկապես այն պետությունները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում են հայտնվել. Հայաստանը նույնպես հայտնվել է նման զարգացումների կիզակետում»,—ասաց Ա. Գեղամյանը՝ մատնանշելով, թե ինչ է կատարվում Հայաստանի անմիջական հարեւանների մոտ՝ մասնավորապես Սիրիայում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր հայեր. «Պետք է ճիշտ կողմնորոշվենք, որպեսզի Հայաստանի դարավոր բարեկամներին չկորցնենք»։
Անհրաժեշտ է շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի վաղեմի բարեկամի եւ դաշնակցի՝ Ռուսաստանի, բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների եւ ԱՄՆ—ի հետ։
«Այս տեսակետից իմ գրքում կան այն ուղիները, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ»,–ընդգծեց «Ազգային միաբանության» առաջնորդը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ի պատասխան այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, համաձայն որոնց՝ ինքն ընդգրկված կլինի Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ Գեղամյանը նշեց, որ այդ մասին պետք է հարցնել ՀՀԿ ղեկավարությանը. «Ես դժվարանում եմ ասել իմ բնավորության, գիտելիքների, անցած ճանապարհի ո՛ր դրսեւորումներն են իրենց համար գրավիչ՝ շնորհիվ որոնց ինձ կարող են ընդգրկել ցուցակում»։ Գեղամյանը հիշեցրեց, որ 2008 թվականից սկսած իրենց կուսակցությունը սատարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացներում. «Մենք մեր այդ որոշումը վերանայելու որեւէ հիմքեր չենք տեսնում»։ «Ազգային միաբանության» ղեկավարը նաեւ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինելու է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ հավանության է արժանացնում Սերժ Սարգսյանի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականությունը։ «Դա միայն իմ որոշումը չէ, դա կոլեգիալ մարմնի որոշում է, եւ մենք բացարձակապես հիմքեր չենք տեսնում այդ որոշումը վերանայելու։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում հասնել այս մակարդակի։ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը վերջին չորս տարիների ընթացքում ապացուցում է դրա հեռանկարային լինելը»,— ասաց նա։ Подробнее...

ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նա եկավ, որ լա՛վ անի իր գործը

19.10.2011, Հայաստանի հանրապետություն

Ես պատկանում եմ այն երեւանցիների սերնդին, որոնք սրտի առանձնակի թրթիռով ու ջերմությամբ են հիշում իրենց պատանեկության եւ երիտասարդության տարիները։ Մենք չենք պատկերացնում այդ ժամանակները հարազատ քաղաքից դուրս, հպարտանում ենք նրանով եւ այսօր սիրում ու փայփայում ենք այն ամեն լուսավորը, մաքուրը, ինչը կառուցվել եւ ստեղծվել է արդեն անցյալ XX դարի 60—70—ական թվականներին։ Ուրեմն, որտե՞ղ փնտրել Երեւանի հանդեպ սիրո եւ կապվածության, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի եւ մեկս մյուսի հանդեպ մեր առանձնակի ակնածանքի ակունքները։ Եվ մեր քաղաքով հպարտ լինելու այս վիճակը հիմա, ավա՜ղ, պահպանվել է ոչ առաջին երիտասարդության երեւանցիների մեջ։
Ակամա հիշողությանդ մեջ արթնանում են մեր քաղաքի պատմության առանձնապես նշանավոր իրադարձությունները։ Եվ այն հեռավոր 60—70—ականների այդ պատմությունը, թվում է, ամեն օր հարստանում էր վառ, անմոռանալի իրադարձություններով։ Դրանք իրենց միասնության մեջ երեւանցիներին՝ լինեին նրանք հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր ու եզդիներ, ասորիներ, հույներ, ներկայացնում էին որպես մեկ միասնական ընտանիք, որպես մարդկանց հանրություն, որոնց միավորում էր սերն իրենց քաղաքի հանդեպ։ Ի՞նչն էր այդպես համախմբում քաղաքացիներին, ո՞վ էր նրանց այդքան ուժգին մտերմացրել քաղաքի ու մեկը մյուսի հետ։ Գուցե բեմի մեծագույն վարպետներ Հրաչյա Ներսիսյա՞նը, Վահրամ Փափազյա՞նը, Վաղարշ Վաղարշյա՞նը, Ավետ Ավետիսյա՞նը, թե՞ հիասքանչ Մետաքսյա Սիմոնյանը։ Էլ չեմ խոսում Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի մասին... Իսկ գուցե Երեւանի ձգողական ուժը թաքնված էր մեծ գեղանկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի անկրկնելի երանգներում կամ Գոհար Գասպարյանի ու Տաթեւիկ Սազանդարյանի թովիչ ձայներում։ Գուցե քաղաքին անկրկնելի ձգողականություն էին հաղորդում տաղանդաշատ մարդկանց՝ Արամ Մերանգուլյանի եւ Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կոլեկտիվների կենսուրախ երգն ու պա՞րը։
Իսկ գուցե կարոտում ենք Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի վեհ, միաժամանակ ե՛ւ ողբերգականությամբ, ե՛ւ կենսահաստատությամբ լի բանաստեղծություններին։ Չէ՞ որ նրանց պոեզիան այն ժամանակ պարուրում էր երեւանցիների, հատկապես՝ երիտասարդների սիրտն ու հոգին։  Գուցե թախծում ենք Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Կոնստանտին Օրբելյանի (իր հռչակավոր ջազ—բենդով) հոգեթով, ջերմ քնարականությամբ, միեւնույն ժամանակ էությունդ կլանող մեղեդիների կարոտով։ Գուցե իրենց քաղաքով երեւանցիների հրապուրվածությունը պայմանավորված էր քարի մեջ թաքնված այն սիմֆոնիայով, որը մեր վարդագույն քաղաքը տարբերում էր աշխարհի մյուս քաղաքներից ու մայրաքաղաքներից։ Իրենց քաղաքին սիրահարված նշանավոր ճարտարապետներ Ռաֆո Իսրայելյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Արթուր Թարխանյան, Հրաչիկ Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան, շնորհաշատ գեղանկարիչներ Մինաս Ավետիսյան, Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Հենրիկ Սիրավյան, Սլավա Պարոնյան, ինքնատիպ, տաղանդավոր երեւանցի Ռուդոլֆ Խաչատրյան...
Երեւանի այս եւ էլի շատ բնակիչներ՝ մարդիկ, որոնք արժանի են խորին ակնածանքի եւ պատիվ են բերում մեր ժողովրդին, բոլորը մեկ մարդու պես սիրահարված էին իրենց արեւաշող Երեւանին։ Իրենց բազմակողմ ստեղծագործությամբ նրանք ոգի էին հաղորդում մեր քաղաքին, վեհություն տալիս նրան, լցնում այն ահռելի հոգեւոր եւ մտավոր լիցքով։ Այսօր, 40—50 տարի անց ակամա հարց ես տալիս. գուցե սրանք զուտ անձնական տպավորություննե՞ր են դպրոցական եւ ուսանողական տարիներիս Երեւանի մասին, երբ նոր—նոր մեծ կյանք էի մտնում այն տարիներին հսկայական, մեծ ու պաշտպանված մի երկրում, որի անունն էր Խորհրդային Միություն։ Այս հարցերին պատասխանել օգնեցին մեր այդ նույն համաքաղաքացիները։ Եվ այսպես, 1989թ. նոյեմբերին, Երեւանի քաղաքապետի պաշտոնից Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանին (ըստ իս՝ ժողովրդական դեպուտատների Երեւանի քաղխորհրդի գործկոմի լավագույն նախագահը Հայկական ԽՍՀ ողջ պատմության ընթացքում) խիստ անտեղին հեռացնելուց 14 տարի հետո, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն ինձ երաշխավորեց Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги