ԵԿԱՎ ՍԵՐԺՆ, ՈՒ ՎԵՆԵՐԱՆԵՐԸ ԶԱՐԹՆԵՑԻՆ
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
04.11.2005
- Պարոն Գեղամյան, իշխանությունները վստահ են, որ ընդդիմությունը միասնական չէ, և դրա պատճառն այն է, որ դուք ձեր մեծ հավակնությունների մասին հայտարարում եք հենց այն պահին, երբ ընդդիմությունը միասնանալու փորձեր է անում:
- Ձեր հարցից բխում է, թե իբր իշխանությունները ցավում են ընդդիմության համար: Իսկ ո՞ր դեպքում կարող է իշխանությունը նման հոգատարություն դրսևորել ընդդիմության հանդեպ: Միմիայն այն դեպքում, երբ իր կողմից կանխավ մշակված սցենարը խախտվում է: Ահա սա է պատճառը, որ երբ ցանկացած լրատվամիջոց ընթերցում ես, տեսնում ես, որ իրենց բանուգործը թողած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ն իշխանական լրատվամիջոցների պարագայում, կամ «ոչ»-ը՝ ընդդիմադիրների պարագայում, քարոզելու փոխարեն, բոլորը Գեղամյանի հարցն են քննարկում: Ի վերջո, քաղաքականությունը չի ենթադրում, որ քաղաքական ուժերը պետք է Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը հիշեցնեն. 17+1 + «Ազգային միաբանություն» + ևս մի քանի քաղաքական ուժեր և այրեր կանգնեն հարթակին ու տարբեր ձայներով, շատ դեպքերում բաղաձայն, «ոչ» վանկարկեն: Քաղաքականությունը ենթադրում է քաղաքական լուրջ պայքար, և նման պայքարում դու պետք է առաջնորդվես քո կուսակցությանը հոգեհարազատ մոտեցումներով և այն ծրագրային հիմնադրույթներով, որոնք հաստատվել են համագումարի կողմից, ինչը և մենք անում ենք: Նաև բարոյական չենք համարում մեր մոտեցումները պարտադրել ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, ինչպես և իրենք իրավունք չունեն իրենց մարտավարությունը պարտադրելու մեզ: Եւ ընդհանրապես, շատ հետաքրքիր քաղաքական զարգացումների ականատես ենք դառնում վերջին օրերին: Ընդդիմադիր ձևացող անձինք նամակներ են հղում թերթերին և, այդ նամակներում իրենք իրենց հորջորջելով ընդդիմություն, մեջբերումներ են անում պաշտպանության նախարարի խոսքերից: Այսինքն, իրենց ընդդիմադիր ներկայացնող գործիչները հալած յուղի պես են ընդունում Սերժ Սարգսյանի՝ իմ հասցեին հնչեցրած հերյուրանքները: Դա շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս առ այն, որ ընդդիմադիր ձևացող այդ մարդիկ ի սկզբանե գործում են խիստ համահունչ այս իշխանությունների հետ, եթե չասենք՝ վերջիններիս թելադրանքով: Եւ բնական է, որ նման իրավիճակում, ասենք, օրինակ, «Ազգային միաբանությունը» երկու կողմից թիրախ է դառնում «Էմմա Գաբրիելյան» անվան քողի տակ թաքնված տղամարդ ձևացնողների կողմից: Բացի այդ, վերջին մի քանի իրադարձություններն ինձ հիշեցրեցին հռչակավոր նկարիչ Ջորջոնեի հայտնի կտավը՝ «Քնած Վեներան», որտեղ պատկերված է մերկ քնած գեղեցկուհին: Ավելի ուշ Ջորջոնեի աշակերտ Տիցիանը մեկ ուրիշ շեդևր նկարեց՝ «Ուրբինայի Վեներան», որտեղ Վեներան արդեն արթնացել է: Ու երբ վերլուծում ես քաղաքական այս զարգացումները, ակամայից հիշում ես «այո» քարոզող որոշ գործիչների, որոնք իրենց ողջ քաղաքական մերկությամբ մինչև վերջերս քնած վիճակում էին՝ ինչպես Ջորջոնեի Վեներան, մեկ էլ հանկարծ պաշտպանության նախարարը վերադարձավ Ամերիկայից, և մեկեն արթնացան մեր մերկ վեներաները: Բայց եթե առաջին դեպքում գործ ունեինք շեդևրների հետ, ապա ի դեմս Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ամենևին տաղանդավոր գեղանկարիչներ չունենք, առավել ևս՝ մոդելն էլ Վեներան չէ, այլ ընդամենը Խոսրով Հարությունյանը: Ինձ համար նաև զարմանալի է, թե ինչու են սարսափած ասում, որ եթե Գեղամյանը գա իշխանության, ապա իր հակառակորդները կենթարկվեն գիլյոտինի: Օրենքի գերակայության պայմաններում գիլյոտինը իշխանության ձեռքին երբեք չի կարող գործիք դառնալ: Բացի այդ, պատիժը փոխաբերական իմաստով պետք է հասկանալ, որովհետև մի պարագայում գիլյոտինն է ընդունվում պատժագործիք, իսկ մեկ այլ դեպքում՝ քաղաքական պարսավանքը: Դա նույնն է, որ, ասենք, երբ կնոջ բեղիկներն են քաշում, դա ամենևին էլ պատիժ չէ, այլ էպիլյացիա, իսկ եթե տղամարդու բեղիկներն են քաշում, դա արդեն ինքնին պատիժ է: Նայած, թե որ տեսանկյունից մոտենաս. պարոն Հարությունյանը մոտեցել է գիլյոտինի տեսանկյունից, մինչդեռ մենք քաղաքական դաշտը ենթարկելու ենք կոսմետոլոգիական էպիլյացիայի՝ քաջ գիտակցելով, որ վերջինիս համար անպաշտոն մնալը հավասարազոր է գիլյոտինի ենթարկվելուն: Միգուցե ա՞յս երանգն է նա նկատի ունեցել՝ սարսափելով իշխանափոխությունից:
- Սակայն, բացի իշխանությունից, ընդդիմության միասնականության բացակայության համար ցավում է նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը, որն ասում է՝ եթե ընդդիմությունը երեք բևեռով գնա սահմանադրական «ոչ»-ին, ապա կրելու է հերթական պարտությունը: Подробнее...
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆԱԿ
ասում է կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը
11.10.2005
- Պարոն Գեղամյան, ինչո՞ւ «Ազգային միաբանությունը» որոշեց չմիանալ սահմանադրական փոփոխությունները մերժող 16 կուսակցություններին և որոշեց բացել սահմանադրական «ոչ»-ի երկրորդ ճակատը:
- Այն, որ «Ազգային միաբանությունը» հանդես եկավ ինքնուրույն հայտարարությամբ, որին հաջորդեց իշխանական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, դա համոզեց մեզ, որ մեր ընտրած մարտավարությունը միանգամայն ճիշտ և տեղին է: Պարզվում է՝ իշխանությունները դարդ են անում, թե ինչո՞ւ ընդդիմությունը հանդես չի գալիս միացյալ ճակատով և կարեկցում են 16-ին, որ «Ազգային միաբանությունը» չմիացավ համատեղ հուշագրին: Այս խուճապն արդեն իսկ ապացուցում է, որ այն սցենարը, որը մշակված էր իշխանական վերնախավում՝ այն է, աջակցել «միասնական» ընդդիմադիր ճակատի ստեղծմանը, այնուհետև վարկաբեկել և տապալել ընդդիմության միասնական գործողությունները, ձախողվեց: Իսկ ինչ վերաբերում է ինքնուրույն հանդես գալու մեր մարտավարությանը, ապա կուսակցության հայտարարության մեջ մենք հստակ ձևակերպել ենք սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու մեր հիմնավորումները: Մասնավորապես, «ԱՄ»-ն գտնում է անհրաժեշտ, որ ոչ միայն հնարավորինս մեծ թվով մարդիկ գնան, մասնակցեն հանրաքվեին, ասեն իրենց վճռական «ո՛չ»-ը, այլ նաև հանրաքվեից հետո տեր կանգնեն իրենց դիրքորոշմանը: Երկրորդ առաջարկը մենք ուղղել ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ երկրների դեսպանատներին: Հայտնելով մեր շնորհակալությունն իրենց պատրաստակամության համար՝ նպաստելու, որ հանրաքվեն անցնի ժողովրդավարության պայմաններում, մենք խնդրել ենք վերջիններիս, հանրաքվեի օրն իրականացնել ժողովրդավարական երկրներում լայնորեն կիրառվող «էկզիտպոլի» մոնիտորինգային գործողություն. այն է՝ ընտրատեղամասերի մոտ, անմիջապես քվեարկությունից հետո, անկախ մասնագետների կողմից հարցումներ անցկացնել, պարզելու, թե ընտրության մասնակիցների քանի՞ տոկոսն է սահմանադրական նախագծին ասել «այո», իսկ քանիսը՝ «ոչ»: Երրորդ, և ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ հանրաքվեն հրաշալի հնարավորություն է բոլոր այն արտախորհրդարանական ուժերի համար, որոնք հայտարարում են, թե կուտակած հսկայական կազմակերպական և գաղափարական ներուժ ունեն՝ ի ցույց դնելու այդ ներուժը: Հրաշալի հնարավորություն է խորհրդարանական այն ուժերի համար, որոնք կարծում եմ, արդարացիորեն ասում են, թե ՏԻՄ ընտրություններում իշխանությունների կողմից չարչրկվող հայտնի անհաջողությունները պատահականություն էին, հանրաքվեի ընթացքում ապացուցելու իրենց իրական մարտունակությունը:
Իսկ եթե «Ազգային Միաբանությունը» ևս միանար 16-ի համատեղ հայտարարությանը, հաջորդ իսկ օրը իշխանությունները թմբկահարելու էին, թե բան չհասկացանք այս ընդդիմությունից, որի մի մասը հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում, մյուս մասը՝ «ոչ»-ի կողմնակից է, երրորդ մասը կոչ է անում մարզերում այլ մարտավարություն ընտրել, քաղաքում՝ մեկ այլ, և այդ կոնտեքստում էլ ոմանք իրենց գործընկերներին, հուրախություն իշխանությունների, քնքշորեն մեղադրեցին քաղաքական իդիոտիզմի մեջ: Եւ եթե նման իրավիճակում մենք հայտնեինք մեր անհամաձայնությունը մեր գործընկերների այս կամ այն քայլին, կամ արդեն հնչած քաղաքական հայհոյանք-բնութագրումներին, ապա անմիջապես հետևելու էր իշխանական քարոզչամեքենայի գրոհը, թե «Ազգային միաբանությունն» պառակտում է ընդդիմադիր դաշտը և ական է: Այնպես որ, մենք ճիշտ մարտավարություն ենք ընտրել և իշխանություններին զրկել ենք այս ամենի մասին խոսելու հաճույքից: Բացի դա, մենք խիստ ուշադիր հետևում ենք բոլոր այն սոցհարցումներին, որոնք, ինչքան էլ կողմնակալ են, այնուամենայնիվ, ապացուցում են, որ ի դեմս «Ազգային միաբանության», գործ ունեն բարձր վարկանիշ ունեցող, բավականին կազմակերպված և ինքնաբավ քաղաքական ուժի հետ: Իսկ ինքնաբավ ուժը կարող է և պարտավոր է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ այդ հարցում լուրջ անհանգստություններ պատճառելով իշխանություններին: Երբ իշխանությունները կենտրոնացած են մեկ քաղաքական բևեռի վրա, նրանք կարող են հաշվարկել այդ բևեռի հնարավոր քայլերը, սակայն երբ գործ ունեն երկու ճակատի հետ, նրանք ստիպված են լինելու երկփեղկվել և պայքարել սահմանադրական «ոչ»-ի երկու բևեռների հետ միաժամանակ:
Подробнее...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԵՑ ԻՐ «ԿԱՐԱՊԻ ՊԱՐԸ »
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
18.06.2005
- Պարոն Գեղամյան, ընդառաջ գնալով ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու ԵԽ-ի պահանջին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե փակում է սահմանադրական հանրաքվեն իշխանափոխության վերածելու ընդդիմության ճանապարհը:
- Եվրոպային ընդառաջ գնալու Քոչարյանի մտադրությունն ինձ հիշեցնում է խաբեբա հովվի մասին հայտնի առակը, որը պարբերաբար կեղծ աղմուկ էր բարձրացնում, թե իբր գայլերը եկել ու ոչխարներին կերել են: Ու երբ մի օր էլ իրականում գայլերը գալիս ու ողջ հոտն ուտում են, հովվի աղմուկին արձագանքող այլևս չի լինում: Անցած տասը տարիների ընթացքում մենք ականատեսն ենք եղել Քոչարյանի բազմաթիվ խիստ խորհրդակցությունների, որոնց ժամանակ վերջինս խրոխտ ձայնով հաթաթա է տվել իր մերձավորներին, որպեսզի այդ մերձավորները թարգեն կոռուպցիան, ոստիկանությանը բազմիցս հրահանգել է բռնել ընտրակեղծարարների ձեռքն ու այսպես տարիներ շարունակ: Այսինքն, երբ տարիների ընթացքում նա անընդհատ նույն թատրոնն է բեմադրել, իսկ ժողովուրդը տեսել է, որ այդ տրագիկոմեդիաների արդյունքում ոչինչ չի փոխվել, ավելին՝ կոռուպցիայի և օրինախախտումների գծով օլիմպիական չեմպիոնների պաշտոններն են բարձրացվել, ահա այս ամենը նմանվել է հայտնի առակի ստախոս չոբանի հայտնի պատմությանը: Ուստի, մեկ օրում որոշել, որ գերանդիով ու բահով դառնում ես եվրոպացի, և նրանք էլ անմիջապես թասիբ պիտի պահեն՝ անմտություն է: Չեն պահելու. ստախոս չոբանի առակն իրենց էլ է լավ ծանոթ:
- Այդուհանդերձ, եվրոպացիներն օրինապահ քաղաքացիներ են և այնքան էլ լավ չեն տիրապետում «ֆռռացնելու» մեխանիզմներին: Եթե նրանց առջև դրվի Սահմանադրության նորմալ փաստաթուղթ, հանուն ինչի՞ չպիտի պահեն Քոչարյանի թասիբը:
- Տվյալ դեպքում եվրոպացիներն ինձ կհիշեցնեն նույն այն գյուղացիներին, որոնք քանիցս խաբվել են ստախոս հովվի կողմից: ժողովրդավարությունը վաղուց է, որ վտանգված է Հայաստանում, և պետք չէ մտածել, թե եվրոպացիները մեր հարցում նույն միամիտն են մնացել: Բացի այդ, չեմ կարծում, թե արժի ժամանակից շուտ աղմուկ բարձրացնել մի հարցի շուրջ, որի իրավացիության մեջ կհամոզվենք առաջիկա օրերին:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Քոչարյանը, որը դեռ մեկ շաբաթ առաջ պատրաստ չէր զիջելու «հզոր ղեկավարի» մասին իր պատկերացումները, հանկարծ որոշեց դառնալ ռեֆորմատոր: Подробнее...
ԵՐԱԶԵԼ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ ՈՉ ՈՔԻ
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
19.04.2005
- Պարոն Գեղամյան, շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ ուսանողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, որը երբևէ որևէ գործչի հասցեին դրական բառ չէր ասել, որոշեց հանկարծ ձեզ գովել: Դուք դրա բացատրությունն ունե՞ք:
- Հավանաբար, պրն Քոչարյանին հայտնի է եղել «Միավորված հայեր» և «Փակագիծ» թերթերի անցկացրած սոցհարցումները, որոնց համաձայն, 812 հարցված քաղաքացիների 38 %-ը ՀՀ նախագահ տեսել են Արտաշես Գեղամյանին, որից հետո եկած քաղաքական գործիչներն իմ վարկանիշին զիջում էին ձայների զգալի տարբերությամբ: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանի խորհրդականները կարդացել էին նաև «Ժամանակի Միտք» շաբաթաթերթի սոցհարցումները, որոնց համաձայն էլ 500 հարցվածների 28,4 %-ն է ինձ նախընտրել երկրի նախագահ տեսնել, իսկ միայն 17,6%-ը պարոն Քոչարյանին: Ենթադրում եմ, որ նրան հուշել էին, որ այդ թերթերին, որոնց նախագահականում մատների արանքով են նայել, պետք է ավելի լուրջ վերաբերել: Ակնհայտ է, որ վերջիններս դեռևս օբյեկտիվ լրատվամիջոցի համարում ունեն, ուստիև պարտադրված էին հետևություններ անել այդ հարցումներից՝ դրանից բխող քայլերով: Եվ այս պարագայում արդեն եթե Քոչարյանը ընդդիմության բոլոր գործիչներին նույն հարթակի վրա դներ, ապա մեր երկրում գործող դիվանագիտական առաքելությունները հերթական անգամ կհամոզվեին վերջինիս ոչ անաչառ լինելու մեջ: Երկրորդ պատճառը, ըստ իս, այն է, որ իմ հրապարակային վերլուծական-քննադատական և ոչ մի ելույթ չի հերքվել պաշտոնական որևէ գերատեսչության կողմից: Ու եթե Քոչարյանն իմ հասցեին այդ կեսբերան դրական ակնարկը չաներ, կնշանակեր, որ նա ինձ հնարավորություն էր ընձեռելու պնդել, որ այս իշխանությունները այդպես էլ չհաղթահարեցին սեփական մակերեսայնությունը, չխորացան երկրում առկա բազում խնդիրների թե՛ պատճառների և թե՛ դրանց վերացման ուղիների որոնման մեջ: Ու եթե համադրում ենք այս ամենը, հասկանում ենք, թե ինչո՞ւ Քոչարյանը, ճիշտ է, շատ մեծ դժվարությամբ, սակայն արտաբերեց մեր կուսակցության և նրա նախագահի անունը: Կարծում եմ, կան այլ պատճառներ ևս...
- Սակայն եթե իշխանությունների ամենալուրջ մրցակիցը դուք եք, Քոչարյանը պետք է ձեզ ոչ թե գովազդեր, այլ փնովեր, ինչպես մյուսներին:
- Այստեղ ևս նա դրսևորել է շրջահայացություն, և գովելով՝ իրականում, ըստ էության, դա հարցական է, որովհետև հայտնի է, թե նրա գովազդն ի՞նչ հետևանք կարող է ունենալ ընդդիմադիր ցանկացած գործչի համար: Առավել ևս իմ դեպքում, հաշվի առնելով, որ հավասարաչափ անազնիվ քննադատության թիրախ եմ և՛ այս իշխանությունների, և՛ վերջիններիս դրածո ընդդիմադիրների, և՛ թե նախկին իշխանությունների համար:
- Պարոն Գեղամյան, երբ կազմվում էր «Ազգային Միաբանության» համամասնական ցուցակը, համառ էին լուրերը, որ Հմայակ Հովհաննիսյանը, ձեր գիտությամբ, «ԱՄ» ցուցակ է ներդրվել Սերժ Սարգսյանի կողմից: Հիմա ինչո՞ւ է ձեզ զայրացրել Հմայակ Հովհաննիսյանի հրապարակային վերջին ելույթը, ուր նա նախագահական մոտալուտ ապագա է կանխատեսում Սերժ Սարգսյանի համար: Подробнее...