ԱՐԴԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՍ ԴԱՐՁԵԼ

19.09.2018, Հայոց աշխարհ

Երբ հոգիս տագնապում է, մտաբերում եմ նրբաճաշակության օրենսդիր Գայոս Պետրոնիուսի նամակը կայսր Ներոնին. «...Տանջի՛ր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում, բայց աղաչում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր եւ մի՛ հաշմիր Արվեստները։ Թախանձագին խնդրում եմ քեզ. ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր»։

 

Ահա, հիմա էլ կուզենայի գրել Ն.Փաշինյանին. «...Տանջի՛ր քո մոլեռանդ-երկրպագուներին, որոնց մեթոդաբար ներշնչում ես, թե հայ ժողովրդի մեջ կան «սեւեր» եւ «սպիտակներ», եթե այդպես ես ուզում, բայց խնդրում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր եւ մի՛ հաշմիր մեր ավանդական ընտանեկան արժեքները՝ ակնհայտորեն եւ ծածուկ հովանավորելով ԼԳԲՏ ընկերակցությանը, որն անպատիժ, անպատկառ ձեւով եւ ցինիկաբար գրոհում է Երեւանի ոստիկանական բաժանմունքները։

Մի՛ հովանավորիր ագրեսիվ կրոնական աղանդներին, որոնք գրոհում են Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։ Մի՛ հովանավորիր Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների տարատեսակ հերձվածողներին, որոնք մտադիր են ս.թ. նոյեմբերի 15-18-ը Գրիգոր Լուսավորչի եւ Գրիգոր Նարեկացու սրբազան հողում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ-քրիստոնյաների համաժողով» անվանմամբ հերթական խառնաժողովն անցկացնել։

Խնդրում եմ քեզ՝ հեղափոխության եւ հակահեղափոխության մասին քո սրտաճմլիկ ճառերով էլ մի՛ տանջիր կարիքից կամազուրկ դարձած մարդկանց։ Գուցե դու չես էլ հասկանում, որ արդեն սպառնալիք ես դարձել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար»։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

 

Последние видеоматериалы

Новые книги