ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ
22.10.2013, Հայոց աշխարհ
Կարծիքներ են հնչում, թե Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Վ.Պուտինին փրկության ճիչ է. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեւ, մութ ամպեր են կուտակվում, հիմնախնդրի «ոչ հայանպաստ» հանգուցալուծումն այլեւս անխուսափելի է, եւ Զ.Բալայանը դիմել է այս քայլին, որպեսզի կանխի Ղարաբաղի գլխին կախված մահացու սպառնալիքը։ Այս կապակցությամբ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ մեր թղթակցին ասաց.
«Թույլ տվեք չհամաձայնել այդ տեսակետին։ Հղում անելով Գյուլիստանի պայմանագրին՝ Զ.Բալայանը նախ եւ առաջ, թերեւս, նախազգուշացնում է Թուրքիայի նեոօսմանական, կայսերապաշտական նկրտումների մասին, որի ապացույցները տեսնում ենք գրեթե ամեն օր։
Այն անթույլատրելի միջամտությունները, որ Թուրքիան թույլ տվեց իրեն Լիբիայում, հետագայում՝ Եգիպտոսում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ (համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների թողտվությամբ կամ դրդմամբ), այլ բան չեն, քան նեոօսմանականության վերականգնման փորձեր եւ ճիգեր։ Ահա, այդ վտանգի մասին է գուժում Զ.Բալայանը՝ որ Թուրքիան չի հրաժարվել իր պանթուրքական նկրտումներից եւ իր հավակնությունները հիմա էլ փորձելու է տարածել մեր տարածաշրջանում։
Подробнее...ԱՂՄԿՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՆԱՄԱԿԸ ԾԱՌԱՅԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
19.10.2013, Հայոց աշխարհ
Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի հրապարակումից ամբողջ մի շաբաթ է անցել, բայց հայրենի «արեւմտամետների» շրջանում այդ կապակցությամբ ծավալված հրմշտոցը՝ անհիմն մեղադրանքների, իրավիճակին ակնհայտորեն ոչ համարժեք մեկնաբանությունների եւ գնահատականների հեղեղը, չի դադարում։
Ինչո՞վ է պայմանավորված այս հիվանդագին աժիոտաժը, ի վերջո, ի՞նչ խնդիր էր փորձում լուծել ճանաչված մտավորականը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին եւ հիշեցնելով 200-ամյա վաղեմության պատմական անցուդարձը։
Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
-Նախ, ուզում եմ նշել, որ Զորի Բալայանի բաց նամակի շուրջ մեկնաբանությունները, ցավոք սրտի, կամ մակերեսային են կամ էլ խիստ միակողմանի։ «Մեկնաբանները» թերեւս զլանում են, կամ չեն ուզում խորանալ հայանպաստ եւ ազգանպաստ այդ ընդգրկուն վերլուծական փաստաթղթի տողատակերի մեջ։
Իհարկե, մի հարցազրույցում հնարավոր չէ բացել նամակի ամբողջ ենթատեքստը եւ նրբերանգները՝ դա լրջագույն վերլուծության թեմա է, պարզապես ուզում եմ շեշտել շատ կարեւոր մի քանի հանգամանք։
Հասցեագրելով այս նամակը Վլադիմիր Պուտինին՝ Զորի Բալայանը շատ հետաքրքիր քայլ է արել՝ համոզված լինելով, որ ցանկացած ուղերձ Ռուսաստանի գործող նախագահին այսօր ուշի-ուշով ուսումնասիրվում է համայն աշխարհի մեծերի, համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների կողմից։
Подробнее...ՉԱՓԱՎՈՐԵՔ ԵՌԱՆԴԸ
Ջուր մի լցրեք թուրք-ադրբեջանականի ջրաղացին
19.10.2013, Հայոց աշխարհ
«Իրենց քաղաքագետի տեղ դրած որոշ մարդկանց ուզում եմ հորդորել՝ մինչեւ հարգարժան մտավորականի հասցեին բացասական գնահատականներ, առավել եւս մեղադրանքներ հնչեցնելը, առ այն, որ նա «դավաճանել» է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն է` իր կյանքի գործին, Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը, ապա խորհուրդ կտայի վերջիններիս չափավորել իրենց եռանդը: Եվ թող ներվի ասել՝ իրենց մանկամիտ մեկնաբանություններով ջուր չլցնել թուրք-ադրբեջանցիների ջրաղացին։
Ի վերջո, Զորի Բալայանի անվան հետ կապվում է Ղարաբաղյան ազատագրական շարժման հաղթական գաղափարախոսությունը, եւ եթե մեզանում այսօր նման գնահատականներ ենք թույլ տալիս կամ հանդուրժում ենք այդ մեղադրանքները, համոզված ասում եմ՝ կամա-ակամա տուրք ենք տալիս թուրքական քարոզչությանը»,- համոզված է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
ԳՅԱ ՔԵԶ ՂՐԿԵԼ ԵՆ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՍ, ԹԵ ԶԱԶՐԱԽՈՍԵՍ
11.10.2013, Իրավունք
Այո, իրավամբ հետաքրքիր զարգացումների ականատեսն ենք դառնում հայոց աշխարհում: Բացի ծույլերից կարծես թե բոլորն արդեն հասցրել էին իրենց հույժ <հեղինակավոր> կարծիքն արտահայտել սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հնչեցված ՀՀ Նախագահի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հայտարարության վերաբերյալ: Ըստ որում ուշագրավն այն էր, որ սույն որոշման ընդդիմախոսները հիմնականում արտահայտում էին հուզական կարծիքներ, որոնք թերևս և ոչ մի աղերս չունեին իրականության հետ: Բնականաբար, առավել նյարդայնացած էին զանազան գրանտակեր կազմակերպությունների ձախողված շեփորահարները, որոնք միմյանց հերթ չտալով ոչ թե փորձում էին վերլուծություններ կատարել Մաքսային միության հիմքում դրված Մաքսային օրենսգրքի (Таможенный кодекс Таможенного союза) այս կամ այն դրույթի շուրջ, այլ ամփոփվում էին հակառուսական քարոզչությամբ: Նման քարոզարշավին անմասն չէր կարող մնալ ոչ անհայտ ԱՄՆ քաղաքացի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինիս երեկ թերթերից մեկին տրված հարցազրույցը կարելի է բնութագրել որպես սույն պարոնի հերթական ինքնաբացահայտման մի վառ դրսևորում, իրեն հատուկ լկտի եզրակացություններով և գնահատականներով: Ցավ ես ապրում, որ պարոն Ռիչարդը ինքն անտեղյակ լինելով կամ այդպիսին ձևանալով փորձում է թյուրիմացության մեջ գցել հայ ընթերցողին: Այսպես, նա տարակուսում է. <Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանի նախագահը դեռևս կարծում է` Հայաստանը կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Բոլորն արդեն հստակ հայտարարել են, որ դա այլևս հնարավոր չէ…>:
Եթե Ռիչարդ Կիրակոսյանը չզլանար և նեղություն քաշեր ծանոթանար այն հիմնարար փաստաթղթին, այն է` 2010 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված <Եվրամիության գործելու պայմանագրին> (Договор о функционировании Европейского Союза), որտեղ բացատրվում են Եվրամիության հետ երկրների Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պահանջներն ու դրույթները, ապա անհեթեթ պնդումներով հանդես չէր գա մամուլում: Այնտեղ պարզից էլ պարզ նշվում է, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է ներառել նաև Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր: Կրկնում եմ, կարող է, դա պարտադիր, իմպերատիվ պահանջ չէ և Ասոցացման պայմանագիր Եվրամիությունը ունի Ալբանիայի, Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մարոկկոյի, Պաղեստինի ինքնավարության, Չիլիի, Հարավային Աֆրիկայի և այլ երկրների հետ և բացարձակապես նախապայման չէր, որ հիշատակածս երկրները կնքեին նաև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Եթե Ռիչարդ Կիրակոսյանը իրոք հավատում է, որ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը անքակտելի են միմիանցից, ապա սա ցույց է տալիս, որ նա ընդհանրապես չի հասկանում իրական եվրաինտեգրման պրոցեսները, իսկ եթե նա հասկանում է և գիտակցաբար է խեղում իրականությունը, ուրեմն նա հերթական անգամ բացահայտում է իր ոչ անկեղծ դրսևորումը Հայաստանի նկատմամբ: Այլ խնդիր է, որ Արևելյան գործընկերության մեր բարեկամները ակնկալում էին, որ Հայաստանը կստորագրի և Ասոցացման համաձայնագիրը, և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
Подробнее...