Տողատակերը շատ խորն են

08.09.2015, Henaran.am

«Ճիշտ է,  ժլատ լրատվություն է, բայց տողատակերը շատ խորն են ու շատ հուսադրող են, ուղղակի ժամանակից առաջ չընկնենք»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում, ադրադառնալով երեկ կայացած  Վլադիմիր Պուտին- Սերժ Սարգսյան հանդիպմանը, ասաց ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ  Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի մնացածը ենթադրությունների ոլորտից են:

Մեր դիտարկմանը, թե սահմանային լարվածությունը թեթևացել է հանդիպման և դրան հաջորդած օրը, Արտաշես Գեղամյանն արձագանքեց.

 «Ուշադրություն դարձրեք մեր նախագահի՝ Սերժ Ազատիչի, այն խոսքերին, երբ նա ասաց, որ  «մանրամասները կապված Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի ունեցած ադրբեջանական վայրագությունների հետ ես կասեմ առաջիկայում՝ ամսի 15-ին Դուշամբեում»: Ինքնին դա արդեն, եթե գնացել է լրատվությամբ որպես պաշտոնական լրատվություն, կնշանակի, որ այդ հարցն անտարակույս ամենայն մանրամասնությամբ քննարկվել է: Եթե այդ հարցը ամենայն մանրամասնությամբ քննարկվել է և որից  հետո, եթե ասվում է, որ մանրամասները  կզեկուցվի, կտեղեկացվի Դուշամբեում ՀԱՊԿ գագաթնաժողովին, կնշանակվի՝ այնտեղ այն մակարդակի լրջագույն հարցադրումներ են եղել մեր նախագահի  կողմից, որ անգամ իսկ ՌԴ  նախագահը միանձնյա հանձն չի վերցրել այդ հարցերին պատասխան տալ, այլ դա պահանջում է կոլեկտիվ լուծում, իսկ կոլեկտիվ լուծումը անշուշտ բխում է մեր ազգային անվտանգության շահերից, որովհետև դա մարտահրավեր է Ադրբեջանի կողմից նետված ոչ թե Հայաստանին, այլ  հավասարաչափ՝ Ռուսաստանին, Տաջիկստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, որովհետև ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ գրված է՝ ոտնձգությունը ՀԱՊԿ անդամ երկրներից ցանկացածի նկատմամբ համարվում է ոստնձգություն  բոլոր անդամների հանդեպ»,- եզրափակեց Արտաշես Գեղամյանը:

Последние видеоматериалы

Новые книги