Սիրիայի հարծում անգործությունը հղի է պատերազմի բռնկման վտանգով. Ա.Գեղամյան
23.02.2016, Eurasia24.am
Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի արկածախնդիր բնավորությունը, Սիրիայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Կարևոր է հասկանալ, որ թե Եվրոպային, և թե Եվրասիային սպառնացող ընդհանուր վտանգի գիտակցությունը թելադրում է այն կանխարգելելու համատեղ, համակարգված գործողությունների ընդունումը: Այդ մասին Eurasia24 թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խարհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
«Ինձ որոշ առումով հուսադրում է այն փաստը, որ կիրակի ռուսական և ամերիկյան դիվանագետական գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին երեք անգամ ն սիրիական իրավիճակի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, որոնց արդյունքում համաձայնեցվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հիմնադրույթները, որոնց մասին զեկուցվում է Վլադիմիր Պուտինին և Բարակ Օբամային: Հուսով եմ, որ դա կստիպի Էրդողանին խորհել և չշտապել իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք պարունակում են պատերազմի վտանգ, իսկ եթե գերիշխի նրա արկածախնդիր բնավորությունը, ապա իսկապես դժվար է կանխատեսել այդ ամենի հնարավոր ավարտը», - նշեց Ա.Գեղամյանը:
Քաղաքական գործչի խոսքով, վերջին շրջանում եվրոպական երկներ լցված միլիոնավոր փախստականներից շատերը, հատկապես երիտասարդները, վարակված են «նեոօսմանիզմի» վիրուսով, քանի որ սեփական «փրկությունը» ստացել են «հյուրասեր» Թուրքիայի ծովափին: Իրենց նոր բնակավայրերում բախվելով բնական դժվարությունների, նրանք մխիթարություն են փնտրելու ոչ թե եվրոպական երկների քրիստոնյա ավանդույթներում, այլ «չափավոր» մահմեդական Թուրքիայում: Եվ որպես հետևանք կբռնկվի մեծ փորձանք, եթե մեր եվրոպացի ընկերները չգիտակցեն այդ ծայրահեղ մաղմեդականության ամբողջ վտանգը:
«Բարեխտաբար, իր ղեկավար Վլադիմիր Պուտինի շուրջ համախմբված ժամանակակից Ռուսաստանը, հասկացավ այդ վտանգը: Եվ կասկած չկա, որ թշնամին կվնասազերձվի Ռուսաստանի հեռավոր սահմաններին, որքան էլ թուրքական ղեկավարությունը չփորձի ծավալել ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեր օրերին թե Եվրոպային, և թե Եվրասիային սպառնացող ընդհանուր վտանգի գիտակցությունը թելադրում է այն կանխարգելելու համատեղ, համակարգված գործողությունների ընդունումը: Դա է ԵԱՀԿ անդամ բոլոր երկների առջև ծառացած ամենաարդիական խնդիրը», - ընդգծեց նա:
Ա.Գեղամյանը վստահ է, որ անգործությունն այս հարցում հղի է պատերազմի բռնկման վտանգով. «Արդեն գրել եմ իմ հոդվածում, որ ուշադիր վերլուծել եմ վերջին տասնամյակում թուրքական ղեկավարության գործողությունները, և ինձ անհանգստացնում էր վտանգի գուցե և չափազանցված զգացումը, որը գալիս է Էրդողանի և նրա զինակիցների թաքնված չարագործություններից: Աստված մի արասցե, որ քաղաքակիրթ Եվրոպայի բավարարվածությունը նրանց ժողովրդներին հասցնի այն իրավիճակին, երբ չկա մեկը, ով կդիմակայի վերածնված և ամրապնդվող նեոօսմանիզմին և պանթուրքիզմին` ժամանակակից թուրքական նացիզմին: Աշխարհը վաղուց կուշտ է կրակից, մահից և ավերածություններից – թուրքական նացիզմը չպետք է անցնի», - եզրակացրեց Ա.Գեղամյանը: