Երեք առաջարկ Լազարեւյան ակումբին, որից հնարավոր չէ հրաժարվել
12:18, 27.10.2018, Lragir.am
https://www.lragir.am/2018/10/27/390526/
Վերջերս Երեւան ժամանած ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկել էր նոր հարթակ ստեղծել պետական, գիտական, մշակութային եւ հասարակական ոլորտներում երկու երկրների միջեւ առավել անմիջական, ոչ ֆորմալ կապերի համար: Այն կոչվում է «Լազարեւյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանում հայտնի Լազարեւների հայ ընտանիքի, որը հսկայական դեր է ունեցել Ռուսաստանի զարգացման հարցում:
Մինչ այս, գործում էր տխրահռչակ Գրիբոյեդով ակումբը, որն ավելի շատ «քաղաքական» հարթակ էր, ռուսական էքսպանսիայի ակնհայտ տրամաբանությամբ: Այն տապալվեց, եւ հիմա Մոսկվայում որոշել են աշխատել «քաղաքացիական» հարթակում, թերեւս համարելով, որ այն առավել արդյունավետ է: Բանն այն է, որ Ռուսաստանի հարցում հայ հանրությունը սկսում է ձերբազատվել որոշակի պատմա-քաղաքական կաղապարներից, որոնք ռուսական քաղաքականության համար ունեցել են բազային նշանակություն, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին:
Եվ ահա, երեկ տարածվել է Լազարեւյան ակումբի ստեղծման հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.
«Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը մեկ հարյուրամյակ չէ, որ գոյություն ունի: Այդ ընթացքում մեր ժողովուրդները միասին վերապրել են և՛ կորուստների ցավ, և՛ հաղթանակների երջանկություն: Եղել են նաև իրար չհասկանալու և անվստահության ոչ հեշտ ժամանակներ, բարեբախտաբար, ոչ երկարատեւ: Բայց մեր երկրների, մեր ժողովուրդների մոտ միշտ եղել է արդարության անհագ զգացում և խաղաղությունն ու վստահությունը պահպանելու ձգտում:
Դա հատկապես պահանջված է հիմա, երբ միջազգային հարաբերություններում նկատվում են անկայունության, անհանդուրժողականության և անկանխատեսելիության նշաններ, սրվում և ուժգնանում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններ: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Հայաստանն ու Ռուսաստանն աջակցել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունը ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդպիսի իրավիճակում արդյունավետ և բեղմնավոր կարող է լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ վստահությունը»:
Ռուսաստանից հայտարարության տակ ստորագրել են Կոնստանտին Զատուլինը, նախկինում Ղարաբաղի խնդրում հատուկ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Արթուր Չիլինգարովը, Կարեն Շահնազարովը, ՄԳԻՄՕ ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը եւ այլն:
Տորկունովի ներկայությունը խորհրդանշական է, քանի որ Միջազգային հարաբերությունների հայտնի ինստիտուտի հիմնադիրը հենց Լազարեւն է: Ընդհանրապես, հայերն ահռելի դերն են խաղացել ռուսական պետության կայացման ու զարգացման հարցում, եթե չասենք, որ այդ պետությունն ընդհանրապես պարտական է Բյուզանդիայի հայկական կայսերական դինաստիային:
Ինչեւէ, անցնենք հայտարարությունը ստորագրած հայաստանցիների ցանկին: Եվ այստեղ արդեն ուշագրավ պատկեր է բացվում: Նրանցից ոմանք անդամակցել են նաեւ Գրիբոյեդով ակումբին. Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան. Արամ Սաֆարյան: Անդամ են նաեւ Զորի Բալայանը, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Ակումբի անդամ են ռուսաստանցի մեծահարուստներ Կամո Ավագումյանը եւ Սամվել Կարապետյանը, ովքեր երեւում է պետք է ֆինանսավորեն «տուսովկաները»: Նույնիսկ այս հարցում ռուսները ժլատություն են անում, ֆինանսավորումը թողնելով հայերի վրա ու այդպիսով ակնարկելով, որ ակումբը հայերին է պետք, թեեւ տրամագծորեն հակառակն է:
Եվ, ի վերջո, ակումբի անդամ է նաեւ ջազմեն Լեւոն Մալխասյանը կամ Մալխասը, ով թերեւս պետք է իր նվագով ծաղկեցնի այդ տուսովկաները:
Նախաձեռնությունն իհարկե պետք է ողջունել, եւ կարծում ենք ավելորդ չեն ներքոհիշյալ առաջարկները, որոնց դեպքում այս նախաձեռնությունը կարող է իմաստավորվել.
1. Ի հաստատումն հայ-ռուսական հարյուրամյակների բարեկամության իդեալների ու ժամանակաշրջանների անխզելիության՝ ակումբը վերանվանել Լազարեւ-Նժդեհ:
2. Ակումբի նախագահ միաձայն առաջադրել ընկեր Արտաշես Գեղամյանին:
3. Որպես հայ-ռուսական բաեկամության դրսեւորման առաջին հզոր քայլ ակումբի համար դնել 1921 թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկման նպատակը: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով Ռուսաստանը հայկական տարածքները նվիրեց Թուրքիային ու Ադրբեջանին: Պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը կընդգծի ռուսական կողմի եւ հայ ակումբականների անկեղծությունը եւ նվիրվածությունը բարեկամության իդեալներին:
ТРИ ПРЕДЛОЖЕНИЯ ЛАЗАРЕВСКОМУ КЛУБУ, ОТ КОТОРЫХ НЕВОЗМОЖНО ОТКАЗАТЬСЯ
12:18, 27.10.2018, Lragir.am
https://www.lragir.am/2018/10/27/390526/
Недавно депутат Госдумы российской Федерации Константин Затулин побывал с визитом в Ереване. В ходе встречи с председателем Национального собрания Армении Ара Баблояном он предложил создать новую площадку для максимально непосредственных, неформальных контактов между двумя нашими странами в государственной, научной, культурной и общественной сферах. Платформу назвали Лазаревским клубом — в честь прославленной, известной в России армянской семьи Лазаревых, сыгравшей огромную роль в развитии России.
До этого бесславно действовал клуб «Грибоедов», который был скорее политической площадкой с неприкрытой логикой российской экспансии. Клуб провалился, и теперь Москва решила действовать на «гражданской» платформе, считая, пожалуй, что это более эффективно. Дело в том, что в вопросе России армянская общественность стала избавляться от определенных историко-политических стереотипов, которые для российской политики имели базовое значение, и это не может не беспокоить Россию.
И вот, не далее как вчера, появилось сообщение о создании Лазаревского клуба, в котором, в частности, говорится:
«История российско-армянских отношений насчитывает не одно столетие. За это время наши народы пережили вместе и горечь утрат, и радость побед. Были у нас и непростые периоды взаимного недопонимания и недоверия, к счастью, непродолжительные. Но у наших стран, у наших народов всегда присутствовало неистребимое чувство справедливости и стремление к сохранению мира и доверия.
Это тем более востребовано сейчас, когда в международных отношениях нарастают признаки нестабильности, нетерпимости и непредсказуемости, обостряются и ожесточаются многие региональные конфликты. И Россия, и Армения должны быть сильными, чтобы преодолеть внешние и внутренние вызовы своему устойчивому развитию. Не случайно на всех этапах независимости Россия и Армения поддерживали друг друга, подтверждением чего является совместное участие в СНГ, Евразийском экономическом союзе, Организации договора о коллективной безопасности. В такой ситуации продуктивными и результативными могут быть только совместные, двусторонние и многосторонние действия».
С российской стороны под этим заявлением подписались Константин Затулин, Владимир Казимиров — в прошлом спецпредставитель по проблеме Карабаха, Модест Колеров — главный редактор Информационного агентства REGNUM, Вячеслав Никонов — председатель Комитета Госдумы РФ по образованию и науке, Николай Рыжков — Герой Республики Армения, член Совета Федерации России, Артур Чилингаров — депутат Госдумы РФ, Карен Шахназаров — генеральный директор «Мосфильма», кинорежиссер, Анатолий Торкунов — ректор МГИМО, академик РАН, и другие.
Присутствие Анатолия Торкунова символично, поскольку основателем известного Московского государственного института международных отношений был именно Лазарев.
Вообще армяне сыграли огромную роль в становлении и развитии российского государства, если не сказать, что оно вообще обязано армянской имперской династии Византии.
Но как бы то ни было… перейдем к списку подписантов с армянской стороны. И здесь открывается любопытная картина. Многие из них были членами клуба «Грибоедов»: Арташес Гегамян, Вазген Манукян, Арам Сафарян, Зорий Балаян, Виктор Согомонян – спикер Роберта Кочаряна.
Членами Лазаревского клуба стали и некоторые из богатейших людей России – Камо Авагумян и Самвел Карапетян, которые, кажется, должны финансировать «тусовки». Даже в этом вопросе русские жадничают, оставляя финансирование армянской стороне – тем самым давая понять, что клуб нужен армянам, хотя все диаметрально наоборот.
И наконец, членом клуба является и джазмен Левон Малхасян – Малхас, который будет обеспечивать музыкальную часть тусовок.
Разумеется, инициативу создания клуба следует приветствовать. И, думаю, нелишними будут нижеследующие предложения, которые могут привнести в этой инициативу смысл:
1. в ознаменование идеалов многовековой армяно-российской дружбы и неразрывности времен переименовать клуб в «Лазарев-Нжде»;
2. председателем клуба единогласно предложить товарища Арташеса Гегамяна;
3. в знак проявления армяно-российской дружбы в качестве первого мощного шага поставить целью деятельности клуба аннулирование Московского договора 1921 года. Напомним, что по этому договору Россия подарила армянские территории Турции и Азербайджану. Инициатива денонсации договора подчеркнет искренность российской и армянской сторон членов клуба и их преданность идеалам дружбы.