Ա. Գեղամյան. Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը դատապարտի մարդկության դեմ ցանկացած բարբարոսական արարք

06.10.2014, Panorama.am

Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը դատապարտի մարդկության դեմ ցանկացած բարբարոսական արարք, առավել ևս` ցեղասպանություն: Ժնևում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի իր ելույթում այս մասին նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

«Մարտի 24-ին Հաագայում կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորը անհանգստություն հայտնեց Սիրիայում `Քեսաբում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Մենք բոլորս հիշում ենք Քեսաբի պատմությունը, որը, ցավոք սրտի, լի է հայերի տեղահանության ահասարսուռ իրողություններով:

Այստեղ բնակվող հայությանը դեմ առաջին հարվածը իրագործվեց 1909 թ, երբ թուրքական ջոկատների ներխուժման պատճառով հայությունը ստիպված եղավ ապաստանել Գարատուրանի լեռներում և ծովեզերքում:

Քեսաբը հրկիզելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայությանը հաջողվեց փրկվել ֆրանսիական փոխադրանավի շնորհիվ: Օգտվելով առիթից, հերթական անգամ ցանկանում են շնորհակալություն հայտնել այս մեծ երկրին` Ֆրանսիային, որն մեկ անգամ չէ, որ փրկել է հայությանը Օսմանյան Կայսությունում Ցեղասպանության ժամանակ: Հղում կատարելով պատմական իրողություններին` ՀՀ նախագահը հիշատակեց 1915 թ., երբ սպանվեցին շուրջ 1,5 մլն. հայեր, իսկ հրաշքով փրկվածները ապաստան գտան մեծամասմբ մահմեդականներով բնակեցված երկրում, որոնց հետ արդեն շուրջ մեկ դար ապրում են խաղաղության և համերաշխության պայմաններում»,- նշել է Արտաշես Գեղամյանը` հավելելով որ պատմությանը ընթացքը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում կրոնական բաժանումը չի կարող պատերազմի պատճառ դառնալ:

«Սակայն խիստ կարևոր է, որ մենք դատապարտենք ցանկացած բարբարոսական արարք, էլ չենք խոսում Ցեղասպանության դեպքերի մասին` լինի դա հայերի, ասորիների կամ եզդիների սպանդը, ինչի ականատեսն ենք մենք հիմա»,- ասել է Արտաշես Գեղամյանը:

Անդրադառնալով Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը, Արդաշես Գողամյանը նշել է, որ շուրջ երկու տարի առաջ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի վերջին օրը հապճեպ կերպով երևան բերվեց մի բանաձև, որտեղ գովերգվում էր Թուրքայի կառուցողական քաղաքականությունը թուրք-սիրիական սահմանին:

«Այն ժամանակ ես արտահայտեցի իմ խոր մտահոգությունն առ այն, որ դրանք իսլամական ահաբեկիչներ են: Անցել է երկու տարի և հիմա Թուրքիան ստիպված է իր խորհրդարանում ցամաքային զորքեր մտցնելու հնարավորության վերաբերյալ որոշում ընդունել, հենց այն շրջաններում և այն ուժերի դեմ, որոնց վերջին երեք տարիների ընթացքում զինում էր»,- նշել է Ա. Գեղամյանը:

Բանախոսը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակությանը, ապատեղեկատվություն տարածելու փոխարեն, ապաշխարհել:

«Ապաշխարհել նրան համար, որ մոտ 10 օր առաջ Ադրբեջանում ընթանում էր «Իսլամալան պետության» շուրջ 25 գրոհայինների դատը: Նրանց ձեռքերը ամբողջովին արյուտ են: Նրանց ձեռքերին է գլխատված ամերիկայի, ֆրանսիացի, և անգլիացի լրագրողների, Սիրիայի և Իրաքի` հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, ցեղասպանության ենթարկված մեր եղբայր եզդիների արյունը:

Բոլորովին պատահական չէ, որ ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակնության կարգախոսն է` հանդգնությունը, սուտն ու ապատեղեկատվությունը երկրորդ երջանկությունն են»,- հայտարարել է Ա. Գեղամյանը:

Բանախոսը նաև խորհուրդ է տվել Ադրբեջանցի իր գործընկերներին փոխառել Հայաստանի` ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը, որպեսզի նրանք չարժանանան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ` արդար քննդատությանը առ այն, թե Ադրբեջանում ոչ մի ոչ կառավարական կազմակերպություն չի կարող բնականոն գործունեություն ծավալել:

Նա նաև կոչ է արել պաշտոնական Բաքվին ազատ արձակել մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստներին:

«Մոտենում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը և մեր նպատակը ոչ թե լսարանին մոլորությունների մեջ գցելն է, այլ խորհել, թե ինչ ընդհանուր բան են 40 տարի առաջ գտել մեր երկրների ղեկավարները և առաջնորդները: Այս ակտը թույլ տվեց աշխարհին ապրել շատ թե քիչ լավ պայմաններում»,- նշել է Ա. Գեղամյանը:

Последние видеоматериалы

Новые книги