СОНЯ ФРУНЗОВНА ГАСПАРЯН
Член президиума
Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 17-ին Երևանում:
1975թ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը, 1984թ.` Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1986թ.` Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը:
Տնտեսագետ է, ունի բարձրագույն քաղաքական կրթություն:
1975-1976թթ. որպես բանվորուհի աշխատել է Ռելեի գործարանում, 1976-1977թթ.` Էլեկտրոլամպերի գործարանում, 1977-1983թթ.` «Էլեկտրոսարք» ԱՄ ՊՄԿԲ ՍԷԱ- ում բանվորուհի, ապա` տնտեսագետ:
1983-1989թթ. եղել է Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան տրիկոտաժի թիվ 1 ա/մ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարը: Նախաձեռնել և ղեկավարել է «Արտադրվում է Հայաստանում, արտադրվում է գերազանց» կարգախոսով աշխատանքային շարժումը:
1989-1991թթ. աշխատել է ՀԿԿ Մաշտոցի շրջկոմի կազմակերպական աշխատանքների բաժնում որպես հրահանգիչ, այնուհետև` բաժնի վարիչ:
Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով: 1989թ. Խորհրդային կանանց կոմիտեի կողմից «Հայաստանում երկրաշարժից տուժած երեխաներին և կանանց ցույց տրված օգնության ընթացքում անձնուրաց աշխատանքի և գթասրտության համար» պարգևատրվել է շնորհակալական պատվոգրով:
1991-1994թթ. աշխատել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ բորսայում որպես տնտեսագետ, ապա` գլխավոր հաշվապահ:
1994-1996թթ. եղել է «21-րդ ԴԱՐ» ՍՊԸ-ի, 1996-1997թթ.` «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը:
«Ազգային Միաբանություն կուսակցության» անդամ է հիմնադրման օրվանից` 1996թ. դեկտեմբերից: Աշխատում է որպես կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչ:
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ է, Կանանց խորհրդի նախագահ:
1999-2003թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի «Իրավունք և Միաբանություն» խմբակցությունում որպես գլխավոր մասնագետ:
2003-2007թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցությունում որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
1999, 2003, 2007թթ. ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Ազգային Միաբանություն կուսակցության» համամասնական ընտրացուցակում:
2010թ. մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական:
Ամուսնացած է: