ИНЕССА ВИЛЬГЕЛЬМОВНА АДАМЯН

Член президиума

 

 

Ծնվել է 1955թ.:

1972թ. ավարտել է Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոցը:

1972-78թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

1978-79թթ. աշխատել է Երևանի 1-ի կլինիկական հիվանդանոցում` որպես բժիշկ-ինտերն, ստանալով բժիշկ-թերապևտի որակավորում:

1980-92թթ. աշխատել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների Ակադեմիայի երևանյան մասնաճյուղում սկզբում`որպես բժիշկ, հետագայում` որպես գիտաշխատող:

1992-2000թթ. դասավանդել է Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարանում: Միաժամանակ 1995-98թթ. աշխատել է ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտում` որպես Քույրական գործի բարեփոխման մեխանիզմների մշակման բաժնի ղեկավար:

2000թ. մինչ այժմ աշխատում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում որպես Ընտանեկան բժշկության ֆակուլտետի մեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ: Միաժամանակ 2000թ. մինչ 2001թ. դեկտեմբեր` ՀՀ-ում ընտանեկան բժշկության ներդրման ծրագրի շրջանակներում` աշխատել է Համաշխարհային Բանկի Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի (ՀԲ ԱԾԻԳ) ընտանեկան բժիշկների կլինիկական ուղեցույցների մշակման խմբում:

Աշխատանքային գործունեության ժամանակաընթացքում անցել է վերապատրաստման և մասնագիտացման բազմաթիվ դասընթացներ: 1982թ. Մոսկվայի բժիշկների վերապատրաստման Կենտրոնական Ինստիտուտում` վերապատրաստվել է որպես բժիշկ-էնդոկրինոլոգ և 2000թ. Սանկտ-Պետերբուրգի Հետդիպլոմային Կրթության Բժշկական Ակադեմիայում` որպես ընտանեկան բժշկություն դասավանդող: 1988թ. Թբիլիսիում պաշտպանել է թեկնածուական թեզը:

1998թ-ից «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Последние видеоматериалы

Новые книги