САРКИС ГЕВОРКОВИЧ МУРАДХАНЯН
заместитель руководителя партии "Национальное Единение"
Ծնվել է 1948թ. հունվարի 20-ին Գավառ քաղաքում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետը, ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականին Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում՝ որպես բանվոր, այնուհետև Երևանի էլեկտրալամպերի գործարանում՝ որպես մեքենավար, ավագ մեքենավար, ծառայել Խորհրդային բանակում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո 1975-76 թթ. աշխատել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, 1976-77 թթ. Երևանի Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:
1977 թվականից անցել է կուսակցական աշխատանքի՝ ՀԿԿ Շահումյանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում՝ հրահանգիչ, առաջին քարտուղարի օգնական, 1983-1990թթ. ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմում՝ որպես քարտուղար:
1991-1992թթ. աշխատել է ՀԱՅԿՈՈՊ վարչությունում՝ որպես գրքի առևտրի բաժնի պետ, 1992-2002թթ. ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության «Բիզնես կենտրոն» ՓԲԸ տնօրեն:
2000 թ. մայիսից «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ է, 2000թ. նոյեմբերի 25-ին ընտրվել է «Ազգային Միաբանություն կուսակցության» Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ, 2003թ. հոկտեմբերին՝ կուսակցության փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, չորս թոռ: