АЛЕКСАН АМБАРЦУМОВИЧ КАРАПЕТЯН

Первый заместитель руководителя партии "Национальное Единение"

 

 

Ծնվել է 1950 թ. մարտի 28-ին, Երևանում:

Սովորել է Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: 1965 թ. ընդունվել և ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը, ստացել է տեխնիկ-էլեկտրամեխանիկի որակավորում: (Դիպլոմ Ղ N348351)

1969 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, 1974 ավարտել և. ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում:(Դիպլոմ շ N 129687)

1985-1989 թթ. ընդունվել և ավարտել է հեռակա կարգով ԽՄԿԿ Կենտկոմին կից (Բաքվի) բարձրագույն կուսակցական դպրոցը, ստանալով քաղաքագետի որակավորում:(Դիպլոմ A5N002221)

1973-1990 թթ. եղել է ԽՄԿԿ անդամ:

1974-1976 թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում աշխատել է որպես ավագ լաբորանտ:

1975 թ. որպես ուսանողական շինարարական զոնալ 1000 հոգանոց ջոկատի հրամանատար մեկնել է Ղազախական ՍՍՀ-ի Կոկչետավի մարզ:

1976-1980 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար:

1980-1985 թթ. ընտրվել և աշխատել է հանրապետության շինարարական ամենախոշոր (10 հազարանոց) կազմակերպության՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղարը:

1985-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ: Մասնակցել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմմանն ու իրագործմանը, վերահսկել և կոորդինացրել է Հանրապետության քաղաքների ու շրջանների բնակարային և կապիտալ շինարարության, բնակշահագործման ու կոմունալ տնտեսության ձեռնարկությունների աշխատանքները: Միաժամանակ վերահսկել է հանրապետության շինարարության, շին. նյութերի արտադրության, փայտավերամշակման, կոմունալ տնտեսության նախարարությունների և Հայպետշինկոմի գործունեությունը:

1988 թ. դեկտեմբեր – մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին և միաժամանակ ՀԿԿ կենտկոմում կոորդինացրել է հանրապետությունում աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքները:

1991-1992 թթ. «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում աշխատել Է որպես վարչության պետ:

1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ, միաժամանակ. կոմերցիոն կենտրոնի տնօրեն:

1995-1996 թթ. եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ:

1996-1997 թթ.՝ աշխատել է հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն:

«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է. 1-ին համագումարում՝ 1997 թ. ապրիլին, ընտրվել է կուսակցության փոխնախագահ:

1999 թ. մայիսի 30-ին Ազգային ժողովի II գումարման պատգամավոր է ընտրվել «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի III գումարման պատգամավոր է ընտրվել «Ազգային Միաբանություն կուսակցության» համամասնական ընտրացուցակով, եղել է խմբակցության քարտուղար, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2003 թվականից եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ներկայացնելով Հայստանի Հանրապետության շահերը:

Հանդիսացել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ:

Պահեստի սպա է`ունի կապիտանի կոչում

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռնիկ:

Последние видеоматериалы

Новые книги