ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Ծնվել է Անիի շրջանի Անիպեմզա բանվորական ավանում, 1939 թ. հունվարի 27-ին: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1955-1961 թթ.):
1961-1963 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվել է սպայի կոչումով:
1964 թ. ընդունվել է ներքին գործերի Լենինականի քաղաքային բաժին:
Մանկական սենյակ տեսուչ – 1964-65 թթ.
ԲԽՍՍ բաժանմունքի ավագ օպեր-լիազոր – 1965-67 թթ.
Մրեական հետախուզության ավագ օպեր-լիազոր – 1967 թ.
Առաջին քաղմիլբաժանմունքի պետի տեղակալ – 1967-69 թթ.
Առաջին քաղմիլբաժանմունքի պետ – 1969-1973 թթ.
Երկրորդ քաղմիլբաժանմունքի պետ – 1973-1976 թթ.
Քրեական հետախուզության բաժնի պետ – 1976-78 թթ.
ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի ունկնդիր – 1978-80 թթ.
Լենինականի ՆԳ վարչության պետի տեղակալ – 1980-88 թթ.
Լենինականի ՆԳ վարչության պետ – 1989-90 թթ.
ՀԽՍՀ ՆԳ նախարար – 1990 թ.
Լենինականի ՆԳ վարչության պետ – 1991-92 թթ.
Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է ԽՍՀՄ միլիցիայի բարձրագույն դպրոցի Ռոստովի բաժանմունքի իրավաբանական ֆակուլտետը` հեռակա:
ԽՄԿԿ անդամ է եղել 1962-1990 թթ.
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և ԽՍՀՄ կառավրության 10 մարտական մեդալներով:
ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատակից է:
Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի:
ՀԽՍՀ, հետագայում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր – 1990-95 թթ.
Ծառայության ընթացքում 41 անգամ խրախուսվել է, չի ունեցել ոչ մի տույժ:
Ամուսնացած է, ումի մեկ տղա, երկու թոռ: