ГАГИК АГАСЕВИЧ ТАДЕВОСЯН

заместитель руководителя партии "Национальное Единение"

 

 

 

Ծնվել է 1950թ. Երևանում, արհեստավորի ընտանիքում:

Ավարտել է Ստ. Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1973թ.՝ պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայնի ֆակուլտետը:

1981թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

1990 թ. ղեկավարել է «Երևանշին» գլխավոր վարչության մեխանիզացիայի, էներգետիկայի և տրանսպորտի վարչությունը: 1995 թ. եղել է գլխավոր տնօրենի տեղակալ, 1998 թվականից՝ «Երևանշին» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ:

1995-2003 թթ. Ազգային ժողովի պատգամավոր: ԱԺ առաջին գումարման ընթացքում՝ 1995-1999 թթ., եղել է գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Եվրամիության խորհրդի անդրկովկասյան հանձնաժողովի հետ բանակցող ԱԺ հանձնաժողովի անդամ:

1999-2003 թթ. եղել է ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Կայուն զարգացման» ազգային զեկույցի մշակման և պետական մակարդակի բարձրացման գործում նա մասնակցել է ԿԶ ՄԱԿ-ի գագաթաժողովին Յոհանեսբուրգում /2002թ./՝ ապահովելով այս գործընթացներում Հայաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջին տեղը:

Ամուսնացած է, ունի երեք դուստր և թոռնիկներ:

Последние видеоматериалы

Новые книги