Արտաշես Գեղամյանի "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է. ՀԱՂԹԵԼ` ՍԱՆՁԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ" գրքի շնորհանդես  (10.12.2014, ArmnewsTV)

 

 

 

 

 

Կարդալ ավելին...

 “Բանաձև” ծրագրի հյուրն է Արտաշես Գեղամյանը (04.07.2014, ArmnewsTV)

 

 

Կարդալ ավելին...

Հայերը` Բաքվում. անվստահության և վախի սառույցը հալչում է

30.06.2014, Armnewstv.am

Արտաշես Գեղամյանը պատմել է ադրբեջանցի և թուրք պատգամավորների հետ իր շփումների մասին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոսել է ծայրահեղականության և քսենոֆոբիայի մասին: Հայ պատգամավորը առաջարկել է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ նման խնդիրներ գոյություն չունեն:

 «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին, որտեղ հայերը չեն ենթարկվում ծայրահեղականների ճնշումներին: Այդ երկրների թվում են իսլամադավան պետություններ` Իրանը, Լիբանանը, Սիրիան, Հորդանանը, Եգիպտոսը: Շնորհակալ եմ այստեղ գտնվող ամերիկացի պատվիրակներին, Միացյալ նահանգներում բնակվող ավելի քան մեկ միլիոն հայերը որևէ ճնշման չեն ենթարկվում: Շնորհակալ եմ նաև Ռուսաստանին, որտեղ հայերը անգամ բարձր պաշտոններ են ստանձնում: Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին: Այս երկրների օրինակները արժանի են լուրջ հետազոտման»,-հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

 Արտաշես Գեղամյանը խոսել է նաև ատելության սերմանումը կանխելու հնարավորության մասին, պատմել վեհաժողովի ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակների հետ իր շփումներից:  

«Այսօր հայ և թուրք պատգամավորները կողք կողքի նստած են և լարվածություն չկա, ընդմիջումներին մենք վիճում ենք ադրբեջանցի պատգամավորների հետ, բայց թշնամություն չի զգացվում: Սա հալեցնում է անվստահության և վախի սառույցը: Մենք պետք է վերլուծենք այս հանգամանքը և հանդես գանք խորհրդատվական նախաձեռնությամբ: Սա կլինի ամենալավ պատասխանը քսենոֆոբիային և ծայրահեղականությանը»,-հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

 Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կավարտվի հուլիսի երկուսին:

 


Արտաշես Գեղամյանի «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ» գրքի շնորհանդեսը (Armnews,11.02.2014թ.)

 

 

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր