"Hayeli.am" информационный портал

«Ծառուկյանը քաղաքականապես հասուն է». Արտաշես Գեղամյան

13.12.2012, Hayeli.am

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ընդգծված լիդեր ունի, որն արդեն դառնում է համազգային լիդեր»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի թեւի տակ պատգամավորի մանդատը վայելող Արտաշես Գեղամյանը:

Վերջինս կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններին չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը պայմանավորված է հենց դրանով: «Ցանկացած կուսակցության որոշում, որ նախկինում մտածել է սեփական թեկնածուով հանդես գա եւ հիմա հետ է կանգնել այդ մտքից, միայն եւ միայն խոսում է տվյալ կուսակցության, տվյալ քաղաքական ուժի քաղաքական հասունության մասին»,- այսպես է բացատրում ԲՀԿ որոշումը Գեղամյանը: Իսկ թե իր կարծիքով Ծառուկյանը ինչու նման որոշում կայացրեց, Գեղամյանն ասաց` «Այդ մասին հարցրեք Տիգրան Ուրիխանյանին, Իվետա Տոնոյանին կամ հենց Գագիկ Ծառուկյանին: Մեկնաբանել այլ կուսակցության դիրքորոշումը կոռեկտ չի, որովհետեւ ես էլ եմ կուսակցության ղեկավար»:

Последние видеоматериалы

Новые книги