ЖОХОВУРД

 Ինչո՞ւ է հենց Կարեն Կարապետյանին վստահվելու վարչապետի պաշտոնը

13.09.2016, Ժողովուրդ

Երբ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց նա. արդյո՞ք Հայաստանում չկար այնպիսի քաղաքական գործիչ, ով կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Արդյո՞ք Ռուսաստանից հրավիրված Կարապետյանը իր գործունեությունը չի իրականացնի բացառապես Ռուսաստանի թելադրանքով ու ի նպաստ վերջինիսի շահերի:

Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Հակոբ Հակոբյանի հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյան

-Պարո՛ն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, եւ արդյո՞ք Կարեն Կարապետյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում:

-Ամենակարեւորը, որ նրան այդ պաշտոնում տեսնում է մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Ինչու եմ ես դրանով սկսում խոսքս, որովհետեւ այն ինֆորմացիան, որին տիրապետում է երկրի նախագահը, մենք, ոչ ոք նման ծավալով չենք տիրապետում` լինի դա ներքաղաքական, ներտնտեսական եւ արտաքին քաղաքական: Ուստի եթե այդ ամենը համադրելով՝ նպատակահարմար է գտել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակել, եւ ավելին՝ նրա հետ հույսեր են կապում, ապա, բնականաբար, մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Կարեն Կարապետյանն իր կողմից ձեւավորող կառավարությունը հասցնի մեծ հաջողությունների, եւ, ինչպես ասաց, Սերժ Ազատիչը, որ նա դրական, զարգացման փոփոխությունների խորհրդանիշ դառնա:

Подробнее...

 «Մշտապես տարվա 4 եղանակներն էլ քաղաքական դաշտում առկա են». ինչ է սպասվում Արտաշես Գեղամյանին


15.07.2016, armlur.am

Իշխող ՀՀԿ խմբակցության կազմում այսօր կան պատգամավորներ, որոնք բոլորովին այլ կուսակցությունների ղեկավարներ են: Պարզապես պատգամավորական մանդատ են ստացել՝ ՀՀԿ ընտրացուցակ մտնելով: Ի՞նչ ապագա է սպասվում նրանց:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին:

-Պարո՛ն Գեղամյան, հաշվի առնելով ամառային հանգստյան տրամադրությունները՝ այժմ քաղաքական շատ ուժեր արձակուրդում են գտնվում: Դո՞ւք էլ եք քաղաքական արձակուրդում, թե՞ ինչ-որ գործունեություն եք ծավալում:

Подробнее...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՆՍՏԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԵԶԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է ԵՂԵԼ, ՈՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

09.06.2016, Ժողովուրդ 

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ, այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 1999–2003 թվականներին եղել է ԱԺ «Իրավունք և Միաբանություն» խմբակցության ղեկավարը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշես Գեղամյանի հետ:

– Պարոն Գեղամյան, օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այդ համաձայնագիրը բխում մեր շահերից:

Подробнее...

Արտաշես Գեղամյանը կնշանակվի՞ ԱԱԽ քարտուղար

26.11.2014, Ժողովուրդ


ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ու երբ ստանա, նոր պաշտոնապես կտեղեկացնի իր դիրքրորոշման մասին:

-Պարո՛ն Գեղամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը որոշել է Ձեզ նշանակել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի: Դուք այդ հարցը երբեւէ քննարկե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ:

-Ես այդ հարցին քանիցս անդրադարձել եմ, բարի եղեք՝ Ձեր կոլեգաների անդրադարձներին ծանոթացե՛ք:

-Բայց Դուք համաձա՞յն եք ղեկավարել ԱԱԽ-ն:

-Երբ առաջարկը կլինի, ես պաշտոնապես կհայտարարեմ: Հաջորդ Ձեր հարցը:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги