ՉԶԲԱՂՎԵԼ «ՆԵԿՐՈՖԻԼԻԱՅՈՎ»

Հանգամանք, որ վկայում է ընդհանուր առողջության մասին


25.11.2011, Հայոց աշխարհ


Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, երբ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հրապարակախոսական հոդվածներին, նրա մասնակցությամբ հեռուստահաղորդումներին հետեւում են ջղաձիգ արձագանքներ:
Ընթերցողի մեջ, անշուշտ, հարց կառաջանա` արդյոք «Ազգային Միաբանություն կուսակցության» ախոյանների ջղաձգությունը եւ նյարդային ցնցումների մեջ ընկնելը մենք բնութագրո՞ւմ ենք որպես «բարի» ավանդույթ: Մեզ չի կարող չոգեւորել այն հանգամանքը, որ Ա.Գեղամյանի կողմից բարձրացվող եւ մեր երկրի համար հույժ կարեւոր սկզբունքային հարցադրումներին նրանք պարզապես անկարող են հակադարձել տրամաբանված որեւէ այլ տեսակետ: Կնշանակի` Ա.Գեղամյանի գնահատականները, եզրակացությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման ուղղությամբ անխոցելի են:
Բացառություն չէր նաեւ նոյեմբերի 22-ին Ա.Գեղամյանի ելույթը Հանրային հեռուստաընկերության` Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հեղինակային ծրագրում: Քննարկման թեման էր` Եվրասիական միության ստեղծումը եւ հայաստանյան ու տարածաշրջանային զարգացումները: Չթաքցնեմ, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունում արդեն իսկ սովոր ենք, որ Ա.Գեղամյանի ցանկացած ելույթին` լինի Հ1-ով թե «Կենտրոն» հեռուստաալիքով, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, հաջորդում են հարյուրավոր զանգեր կուսակցության գրասենյակ, որոնց միջոցով մեր հայրենակիցներն իրենց դրվատանքի եւ համերաշխության խոսքերն են հղում առ «Ազգային Միաբանություն կուսակցություն» եւ Արտաշես Գեղամյան:
Այս անգամ, սակայն, մեր բոլոր սպասումները գերազանցվեցին, քանզի Հ1-ով Գեղամյանի ելույթից հետո ականատես դարձանք Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից ու Բելգիայից ստացված զանգերի եւ սփյուռքահայ մեր բարեկամների ոգեւորության դրսեւորմանը:
Ի՞նչը հատկապես ուրախացրեց: Նախեւառաջ այն, որ ամենատարբեր հայացքների տեր եւ տարբեր երկրներում հանգրվանած մեր ժողովրդի ներկայացուցիչների համար առանձնահատուկ կարեւորություն են ձեռք բերել Հայաստանի ինքնիշխանության ծանրակշիռ դրսեւորումներն առանձնապես արտաքին քաղաքականության բնագավառում, որը եւ հաջողությամբ իրականացնում է նախագահ Սերժ Սարգսյանը եւ որի մասին իր հեռուստաելույթում շատ համոզիչ ու մատչելի խոսեց Արտաշես Գեղամյանը:
Իսկ Գեղամյանի ելույթի առանցքն այն էր, որ, այո, Հայաստանի Հանրապետությունը, շատ բարիդրացիական հարաբերություններ ունենալով թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրամիության անդամ երկրների եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ, իր արտաքին քաղաքականությունը կառուցում է` առաջնորդվելով մեր երկրի պետական շահերով: Դրա հետ մեկտեղ` ապագայի տեսլականով, կարծում ենք, ավելի իրատեսական են թվում Հայաստանի Հանրապետության քայլերը նոր ձեւավորվելիք Եվրասիական միության անդամ երկրների հետ ավելի սերտ համագործակցելու ուղղությամբ:
Մեզ շատ էր հետաքրքրում, թե ի՞նչ արձագանքներ կլինեն հատկապես այն ուժերի կողմից, ովքեր անթաքույց ընկնավորվում են, երբ «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարներն առանձնակի հետեւողականությամբ ու ջերմությամբ են արտահայտվում հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման օգտին: Արձագանքը երկար սպասեցնել չտվեց, բայց, ավա՜ղ, խոստովանեմ. որքան խորն էր մեր հիասթափությունը, երբ էլեկտրոնային կայքերից մեկում ծանոթացանք միջակությունների տարածաշրջանային մրցույթի մշտական հաղթող, միջակությունների գերագույն միջակ հակոբ բադալյանի մեռելածին նյութին:
Թող ներեն մեզ մեր ընթերցողները համեմատության համար, սակայն չենք կարող երկու խոսքով չանդրադառնալ սույն գրչակին: Արդեն շուրջ մեկ տարի է, չարաճճի հակոբիկը ջանք ու եռանդ չի խնայում մամուլի էջերից հայ հանրությանը ներկայանալ որպես քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, երբեմն-երբեմն էլ` որպես քաղաքագետ-վերլուծաբան:
Սակայն բավական է ընթերցողը կամային մեծ ջանքեր գործադրելով ստիպի իրեն կարդալ հակոբիկ բադալյանի «քաղաքական տեխնոլոգիաներին» վերաբերող նյութերը կամ էլ նրա էշ քաղաքական «վերլուծությունները», եւ հարկադրված կլինի խոստովանել, որ ակամայից հայտնվում է յուրատեսակ մի միջավայրում, երբ, դիցուք, ականատես ես դառնում գիշերային ժամերին Երեւանյան լճի շրջակայքում խմբված թեթեւաբարո գիշերային «թիթեռնիկների» հավաքին:

Սույն գրչակի հետ այդ դժբախտ երիտասարդ կանանց ընդհանրությունը թերեւս այն է, որ նրանցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չի խնայում այդ կողմով երթեւեկող մեքենաների վարորդների եւ ուղեւորների ուշադրությունը հրավիրել իր վրա: Մինչդեռ ողորմելիները չեն գիտակցում, որ ինչքան էլ կարճ յուբկաները բարձրացնեն կամ ինչքան էլ վերնազգեստի բացվածքը մինչեւ պորտը հասցնեն, դրանով իրենք չեն դառնա գայթակղիչ, քանի որ նրանցից անգամ իսկ տասնյակ մետր հեռավորության վրա գտնվելիս չես կարող չզգալ նեխած, փտածի հոտ: Ահա ճիշտ այդպես էլ մեր վա՜յ «քաղտեխնոլոգ», «քաղաքագետ վերլուծաբան» հակոբիկ բադալյանն է գարշահոտում:
Ընթերցողը կարող է մեզ արդարացիորեն քննադատել հակոբիկ բադալյանին կարեւորություն տալու համար` ակնարկելով, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարներին սազական չէ այս պարագայում զբաղվել «նեկրոֆիլիայով», եւ նա ճիշտ կլինի: Սակայն մեր նպատակն է հակոբիկ բադալյանի տերերին վերստին զգուշացնել. ձեռք քաշեք «Ազգային Միաբանություն կուսակցությունից» եւ նրա առաջնորդից: Մի վարկաբեկեք միջազգային ուժի այն կենտրոններին, որոնց դրածոների ձեռքերից ձեր դավաճանի լափն եք ստանում:
Իսկ եթե խնդիր եք դրել Արտաշես Գեղամյանին անվանարկելով դուր գալ փեշերն այրված օտարերկրյա գործակալներին, հետն էլ ապակողմնորոշել նրանց` ձեր իրականում ով լինելու հանգամանքով, ապա այս հարցում էլ կձախողվեք: Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է եւ հակոբիկ բադալյանի նմանների քաղաքական արոտավայրերը ճշգրիտ որոշելը, քավ լիցի, «Ազգային Միաբանություն կուսակցության» համար մեծ խնդիր չէ:
Չէինք ցանկանա տխուր երանգներով ավարտել մեր այս փոքրիկ ակնարկը հակոբիկ բադալյանի «քաղաքական «նեկրոֆիլիայի» հոդվածի վերաբերյալ: Ուրախալին այն է, որ ինչքան էլ քննադատենք մեր քաղաքական կուսակցություններին իրենց այս կամ այն դրսեւորումներում ոչ միշտ ազգանպաստ գործունեության համար, չենք կարող չարձանագրել նրանց մեծ նվաճումը: Ո՞րն է դա:
Այն, որ Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, ինչպես նաեւ օլիգարխ պատգամավորները խորշում են «քաղաքական տեխնոլոգ», «քաղաքագետ վերլուծաբան» հակոբիկ բադալյանի նեյնիմական եղանակով առաջարկվող ծառայություններից: Հանգամանք, որ վկայում է նրանց ընդհանուր առողջության մասին:
Հո զոռով չի՞, այդ մարդիկ իրենց համար հստակ պարզել են` օգտվել հակոբիկ բադալյանի ծառայություններից, նույնն է, ինչ զբաղվել նեկրոֆիլիայով:

 


ԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Последние видеоматериалы

Новые книги