АЙОЦ АШХАР

 ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ

Ազդանշան գլոբալ երկխոսության անայլընտրանքության մասին

25.09.2014, Հայոց Աշխարհ

Օրերս Երեւանում, նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, աշխատանքն ավարտեց սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համահայկական համաժողովը

Լինելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը՝ ես կարդացածիս ու լսածիս տպավորության տակ նորովի իմաստավորեցի նաեւ իմ անձնական պատասխանատվությունն իմ հայրենակիցների անվտանգության ապահովման համար՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին (որոնք հաճախ հանգեցնում են արյունահեղության, խաղաղ քաղաքացիների մահվան, ինչպես տեղի է ունենում Սիրիայում) դիմակայելու գործում միջազգային այդ լուրջ կազմակերպության դերի ամրապնդման միջոցով։

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի արդյունքներից ստացած անգամ առաջին տպավորություններից կարելի է համարձակորեն պնդել, որ այնտեղ հնչեցված բազմաթիվ հարցեր խիստ հրատապ են եւ գլոբալ բնույթ ունեն։ Դրանք արժանի են համակողմանի վերլուծության եւ այնուհետեւ միջազգային համագործակցությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը, խաղաղության պահպանմանը եւ ժողովուրդների անվտանգության ապահովմանը կոչված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների քննարկմանը ներկայացվելու։

Այս առնչությամբ, կարծում եմ, Երեւանում սկսված բանավեճի համար լավ հարթակ կարող է դառնալ ԵԱՀԿ որհրդարանական վեհաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 3-5-ը հերթական խորհրդաժողովի է հավաքվելու Ժնեւում։ որհրդաժողովի օրակարգում արդիական հարց է՝ «Անվտանգության նոր մարտահրավերները. խորհրդարանների դերը»։ Դրանով իսկ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի նախօրեին Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում համատեղ ջանքերով գտնելու համատեղ աշխատանքի սկզբունքորեն նոր ուղիներ՝ աշխարհում ճգնաժամային երեւույթների, մեր դարաշրջանի մարտահրավերների հաղթահարման նպատակով։

Ավելին, առաջարկելու Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ կապված միջազգային հարաբերություններում առաջացած լարվածությունը շուտափույթ լիցքաթափելու միջոցներ։ Այստեղ հայկական պատվիրակության անդամներն իրենց գործընկերներին հաղորդելու բան ունեն։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության օրինակով մենք կարող ենք շատ փաստարկված ձեւով պնդել, որ երրորդ երկրների հետ ԱՄՆ-ի, Եվրամիության կամ էլ Ռուսաստանի, Չինաստանի փոխգործակցությամբ անլուծելի խնդիրներ չեն լինի։

Подробнее...

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է

19.07-23.07.2014, Հայոց աշխարհ

Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը

     -Վերջերս դուք՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, մասնակցեցիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում անցկացված խորհրդաժողովի աշխատանքին։ Հաջողվե՞ց արդյոք ձեզ ներկայացնել հայկական կողմերի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, արդյոք այն ընկալվե՞ց ձեր գործընկեր-խորհրդարանականների կողմից։

   -Կարծում եմ, հաջողվեց։ ԵԱՀԿ ԽՎ Բաքվի խորհրդաժողովի դասերը ցույց տվեցին, որ առաջադրված խնդիրների իրագործման ամենաճիշտ մոտեցումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար փաստաթղթերում առանձնացվեն այն դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնք կարող են դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների արած բոլոր հինգ հայտարարություններում էլ (Լ’Աքվիլ, Դովիլ, Մուսքոկ, Լոհ Էրն, Լոս Կաբոս) կրկնվում է հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների եւ տարածքային ամբողջականության անխախտելիություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք։

   Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում քանիցս նշել է, որ այս սկզբունքները կարող են դրվել հակամարտության կարգավորման շուրջ բեկումնային բանակցությունների հիմքում։

   Ցավոք, Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում քանիցս հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում հակամարտության կարգավորմանը լոկ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Այսինքն՝ ըստ էության, Ադրբեջանի նախագահն արհամարհում է մյուս երկու սկզբունքները, որոնք հայտարարությունից հայտարարություն կրկնվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում։

Подробнее...

 ՈՐ ՉԱՐԳԵԼԱԿՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ, ՀՈԳԵՎՈՐ ԹՌԻՉՔԸ

16.07.2014, Հայոց աշխարհ

Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, բանաստեղծ ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ համոզված է, որ անհրաժեշտ է ստեղծել մշակույթի բնագավառի տաղանդավոր երեխաներին հովանավորող հիմնադրամ

     -Հայաստանը պատերազմող երկիր է։ Նաեւ դրանով պայմանավորված՝ մեր երկրում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Բնական է, որ այդ խնդիրները բացասական ազդեցություն են թողնում նաեւ տաղանդավոր երեխաների վրա, ու հաճախ նրանց վտիտ ուսերին են ծանրանում ընտանիքի հոգսերը, որ կարող են արգելակել այդ երեխաների մտավոր, հոգեւոր թռիչքը:

   -Եվ այդ հարցում նույնիսկ մեկ օր առաջ նրանց օգնելը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

   -Այո, օր առաջ այդ երեխաները պետք է ազատվեն ծանր բեռից: Ինչ վերաբերում է հիմնադրամ ստեղծելուն, ապա գիտության, կրթության առումով դրա օրինակն ունենք: Նկատի ունեմ հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամը, որի միջոցներով 10 երկրների առաջավոր բուհեր են ուղարկվում մեր տաղանդավոր երեխաները, լուծվում են նրանց սոցիալական եւ այլ հարցերը: Ընդ որում, նրանք տարբեր բարձրակարգ բուհերում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ եւ մեր ժողովրդի ու պետության վաղվա անփոխարինելի հարստությունն են:

   Առաջիկայում տեղի է ունենալու հանրապետության նախագահի հետ հանրային խորհրդի անդամների հերթական հանդիպումը, որի ժամանակ էլ ցանկանում եմ հիմնադրամ ստեղծելու հարցը բարձրացնել:

   Նախագահի աջակցությունն այդ հարցում կլինի վերջնական որոշում, ու մենք կունենանք մշակույթի բնագավառում տաղանդավոր երեխաներին սատարող հիմնադրամ: Այնպիսի երեխաների, ինչպիսին, օրինակ, Նորայր եւ Միքայել Հարությունյան եղբայրներն են:

Подробнее...

ՉԵՔ ԳՏՆԻ ԳԵԹ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

04.07.2014, Հայոց աշխարհ

«Պատկերացրեք՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը ընթանում է Բաքվում, առաջին կոմիտեի նախագահի պաշտոնակատարը ադրբեջանցի Ազայ Գուլիեւն է (նախագահը նշանակվել է Հունաստանի առողջապահության նախարար, ուստի նրա տեղակալ Գուլիեւն էր վարում նիստերը)։ Այս պայմաններում 4 օրում կարողացա ունենալ 5 հիմնարար ելույթ եւ 7 ելույթ էլ՝ կապված ուղղումների հետ. հավատացեք, սա, կարծում եմ, աննախադեպ է։

   Ընդ որում, խնդիրն այն չէր, որ ելույթ ունենայի հանուն ելույթի։ Մենք կարողացանք լուծել հիմնական հարցը՝ դեկլարացիայի համապատասխան կետում մեր առաջարկությամբ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ ամրագրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եւ հետո՝ առաջարկեցինք նաեւ մասնակի ուղղումներ, որոնց մի մասը նույնպես ընդունվեց։

   Նստաշրջանում ընդունված բանաձեւերում դուք գեթ մեկ հակահայկական նախադասություն, ձեւակերպում, առավել եւս՝ դրույթ չեք գտնի։ Եվ սա այն դեպքում, երբ նստաշրջանը Բաքվում էր»,- մեր թղթակցին պատմեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հարցազրույց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

     -Ձեր հայտարարությունը, թե՝ Հայաստանը շատ կուզենար, որ Ադրբեջանը նույնպես միանար Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ինտեգրացիոն գործընթացներին, միանշանակ չընդունվեց մեր հանրության կողմից։ Գուցե ադրբեջանական լրատվամիջոցները նենգափոխե՞լ են ձեր ասածը։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги