"Hayeli.am" информационный портал

Մյունխենյան Ալիև_Փաշինյան հանդիպում. Արտաշես Գեղամյանի դիտարկումները

 

 

 

Գեղամյանը կոչ է անում Փաշինյանին լինել այնքան պատրաստված, որքան ինքն է եղել առաջ 

 https://a1plus.am/hy/article/360097

«Ազգային միաբանություն»  կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանն եկել էր իր հեղինակած մոտ տասը գրքերով ։ Նա դրանք նվիրելու համար չէր բերել։  Արտաշես Գեղամյանն այս կերպ կոչ էր անում  Նիկոլ Փաշինյանին հանդիպումների ընթացքում լինել այնքան փաստարկված և պատրաստված, որքան ինքն է եղել առաջ։

«Չի կարելի նման անպատասխանատու վերաբերմունք դրսևորել այն դեպքում, երբ խոսքը երկու հայկական պետությունների ճակատագրերի մասին է»,- հայտարարեց  նա։

Հեղափոխության արդյունքում պատգամավորի մանդատից զրկված Արտաշես Գեղամյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասումներ չպետք է ունենալ։

Подробнее...

Ե՛վ ազդված եմ, և՛ ուրախ եմ, և՛ բախտավոր. Արտաշես Գեղամյանը՝ 10-ամյա Ա.Խաչատրյանի տաղանդի մասին

 

«Ծառուկյանը քաղաքականապես հասուն է». Արտաշես Գեղամյան

13.12.2012, Hayeli.am

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ընդգծված լիդեր ունի, որն արդեն դառնում է համազգային լիդեր»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի թեւի տակ պատգամավորի մանդատը վայելող Արտաշես Գեղամյանը:

Վերջինս կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններին չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը պայմանավորված է հենց դրանով: «Ցանկացած կուսակցության որոշում, որ նախկինում մտածել է սեփական թեկնածուով հանդես գա եւ հիմա հետ է կանգնել այդ մտքից, միայն եւ միայն խոսում է տվյալ կուսակցության, տվյալ քաղաքական ուժի քաղաքական հասունության մասին»,- այսպես է բացատրում ԲՀԿ որոշումը Գեղամյանը: Իսկ թե իր կարծիքով Ծառուկյանը ինչու նման որոշում կայացրեց, Գեղամյանն ասաց` «Այդ մասին հարցրեք Տիգրան Ուրիխանյանին, Իվետա Տոնոյանին կամ հենց Գագիկ Ծառուկյանին: Մեկնաբանել այլ կուսակցության դիրքորոշումը կոռեկտ չի, որովհետեւ ես էլ եմ կուսակցության ղեկավար»:

Последние видеоматериалы

Новые книги