"Лрагир.am" информационный портал

 Армения и Россия опять остались в списке «изгоев»

05.07.2016, Hayastannews.com

Парламентская ассамблея ОБСЕ 5 июля приняла Тбилисскую декларацию и резолюции, согласованные в трех Общих комитетах Организации (Комитет по политическим вопросам и безопасности, Комитет по экономическим вопросам, науке, технологии и окружающей среде, Комитет по демократии, правам человека и гуманитарным вопросам).

Подробнее...

 Երեք առաջարկ Լազարեւյան ակումբին, որից հնարավոր չէ հրաժարվել

12:18, 27.10.2018, Lragir.am

https://www.lragir.am/2018/10/27/390526/

 

Վերջերս Երեւան ժամանած ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկել էր նոր հարթակ ստեղծել պետական, գիտական, մշակութային եւ հասարակական ոլորտներում երկու երկրների միջեւ առավել անմիջական, ոչ ֆորմալ կապերի համար: Այն կոչվում է «Լազարեւյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանում հայտնի Լազարեւների հայ ընտանիքի, որը հսկայական դեր է ունեցել Ռուսաստանի զարգացման հարցում:

Մինչ այս, գործում էր տխրահռչակ Գրիբոյեդով ակումբը, որն ավելի շատ «քաղաքական» հարթակ էր, ռուսական էքսպանսիայի ակնհայտ տրամաբանությամբ: Այն տապալվեց, եւ հիմա Մոսկվայում որոշել են աշխատել «քաղաքացիական» հարթակում, թերեւս համարելով, որ այն առավել արդյունավետ է: Բանն այն է, որ Ռուսաստանի հարցում հայ հանրությունը սկսում է ձերբազատվել որոշակի պատմա-քաղաքական կաղապարներից, որոնք ռուսական քաղաքականության համար ունեցել են բազային նշանակություն, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին:

Подробнее...

Գեղամյանին զարմացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումը

01.10.2012, Lragir.am


ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն այսօր խորհրդարանում ասել է. «Ես ըմբռնումով եմ մոտենում ԲՀԿ դիրքորոշմանը, սակայն ինձ զարմացնում է նրա տարածած հայտարարության այն դարձվածքը, թե ԲՀԿ-ն պատգամավորներին կներկայացնի փաթեթ, որով կներկայացվի դատախազի մեղադրանքի սին լինելը: Ինչ է ստացվում, Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ նախաքննության մարմնին, իսկ հիմա ցուցմունքների գործի մեջ է ներքաշում մի ամբողջ կուսակցության: Դրանով նա եւ նրա ցուցարարները փորձում են տարրական տնտեսական հանցագործության համար մեղադրող կողմ ճանաչվի կուսակցությունը: Պատկերացնում եք, թե դատարանում մեղադրանքը հաստատվելու դեպքում ինչ տհաճ վիճակում կհայտնվի Բարգավաճ Հայաստանը»:

Գեղամյանը հայտարարել է, թե խնդրո առարկա գործի իրավական բացասական հետեւանքը կարող է լինել այն, որ իրավապահ համակարգի ազնիվ աշխատակիցները տեսնելով, որ պաշտոնյաների դեմ նման գործերը պետք է արգելափակվեն ԱԺ-ում, կմտածեն, թե ինչու այդ դեպքում իրենք պետք է հանդես գան նման նախաձեռնություններով եւ վատամարդ դառնան ուժեղների մոտ:

Последние видеоматериалы

Новые книги