"slaq.am" информационный портал

Ինչ հարցեր են քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում

24.07.2014, slaq.am

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. «Նոր բան չենք քննարկել»:

Ինչ վերաբերում է Արտակ Զաքարյանի և Արտաշես Գեղամյանի իրարամերժ գնահատականներին Ադրբեջանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ, որ իրարամերժ գնահատականներ չեն հնչել, նույն պարոն Գեղամյանն այսօր ներկայացրել է, թե ինչ է նկատի ունեցել Բաքվում: Խնդիրը ոչ թե եղել է ու կա Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային կամ Եվրասիական միությանը, այլ խնդիրը ԼՂ անդամակցությունն է այդ միությանը, և միայն այդ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական միությանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնուամենայնիվ, այսօր այն շարունակում է ոչ կոնստրուկտիվ գործելաոճը, քարոզում է հակահայկականություն, ռասիզմ, ֆաշիզմ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ անցակետի խնդրին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Որևէ նոր բան չկա, մեր ներկայացուցիչները դրան անդրադարձել են, և ավելացնելու բան չկա: Մաքսային միությանն անդամագրումը մեր շահերից է բխում, և երկրորդը՝ ՀՀ-ն՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որ խաղաղ բանակցություններն ավարտվեն, և մենք հասնենք ԼՂ Հանրապետության դե յուրե ճանաչմանը:

Հետաքրքվեցինք նաև, թե հստակություն կա՞ Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված։ «Եթե լինի հստակություն, ապա համապատասխան պաշտոնյաները Ձեզ կտեղեկացնեն»,- եզրափակեց Շարմազանովը:

Գեղամյանը քննադատում է վարչապետին,

բայց չի պահանջում նրա հրաժարականը

20.01.2014, slaq.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը:

Slaq.am-ի լրագրողը Արտաշես Գեղամյանի հետ հեռախոսազրույցում նրանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ նա պահանջում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

-Ես իմ գնահատականները հնչեցրել եմ հաղորդաշարում: Հեռուստադիտողն արդեն թող ինքը որոշի, ես գնահատականներ եմ հնչեցրել: Հարցը որոշողը՝ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն է և Հանրապետական կուսակցությունը՝ իր պատգամավորական խմբակցությամբ հանդերձ:

Подробнее...

Գեղամյանը մեղադրում է

Քոչարյանին ու Տիգրան Սարգսյանին

20.14.2014, Slaq.am

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը տեղյակ չէ, թե որքան է կազմել իր տան գազի պարտքը, քանի այդ հարցերով զբաղվում է իր կյանքի ընկերը՝ կինը:

«Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ նա նշել է, որ ծախսը մեծ է եղել:

«Ես նման գործերի չեմ խառնվում: Շոշափելի պարտք է եղել»,- ասել է Գեղամյանը:

Հարցին, թե արդյոք չի վիրավորել Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում խնայողաբար ծախսել գազը, Գեղամյանը պատասխանել է, որ դա ցինիզմ չի կարելի համարել, քանի որ ստեղծված իրավիճակում Գալուստ Սահակյանն այլ տարբերակ չի տեսել:

Подробнее...

«Осенний навасард»

Мария Гегамян

 

 

 

 

 

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги