РЕГНУМ

Будет кровь. В Ереване ждут столкновения противников Пашиняна с полицией

 

22.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/budet-krov-v-erevane-zhdut-stolknoveniya-protivnikov-pashinyana-s-politsiei

 

Во вторник в Ереване проходят массовые протесты с требованием отставки премьера страны Никола Пашиняна. Митинг с требованием отставки Пашиняна организовали 17 оппозиционных партий Армении, которые создали «Движение за спасение родины». Собравшиеся обвиняют Пашиняна в начале войны в Нагорном Карабах и в подписании перемирия 9 ноября, которое митингующие считают капитуляцией. В среду ожидается, что протестующие перейдут к более решительным действиям.

Подробнее...

Արյուն կլինի. Երևանում սպասում են ոստիկանության հետ Փաշինյանի հակառակորդների բախման

22.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/budet-krov-v-erevane-zhdut-stolknoveniya-protivnikov-pashinyana-s-politsiei

Երեքշաբթի Երևանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքը կազմակերպել են Հայաստանի 17 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության կոմիտե» շարժումը։ Ցուցարարները Փաշինյանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու և նոյեմբերի 9-ի հրադադարը ստորագրելու մեջ, ինչը ընդվզողները համարում են կապիտուլյացիա։ Չորեքշաբթի օրն սպասվում է, որ նրանք կդիմեն ավելի վճռական գործողությունների։

Подробнее...

Պարտվեցին Նիկոլն ու նրա հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը

08.01.2021, Իրավունք

 https://iravunk.com/?p=192680&l=am

Անոտացիա

Կցանկանայի, որպեսզի այս հոդվածն ընկալվեր որպես խնդրանք ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, ռուս եղբայրներին՝ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, ասել է թե՝ նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին հակադրվելու համակարգի մշակման և կազմակերպման գործում, հակահամակարգ, որը կպսակազերծեր Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգների հակահայկական և հակառուսական նպատակները։ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժումն աջակցության դեպքում կվերաճի համաժողովրդականի։   

2021թ. հունվարի 4-ի իմ հոդվածում՝ հրապարակված ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունում, «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» վերնագրով, հիմնավորված են Հայաստանի  քաղաքական դասի և քաղաքացիների կողմից ազգային անվտանգության և հայոց պետականության գոյության սպառնալիքների գիտակցման անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը, սպառնալիքներ՝ պայմանավորված իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի և սորոսյան հանցավոր խառնամբոխի հետագա գտնվելով։ Ընդ որում՝ ես փորձել էի բացատրել ընթերցողներին այն անվիճելի իրողությունը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ պայթյունավտանգ իրադրությունում երկրի ազգային շահերը պահանջում են ընդունել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելու իրավաքաղաքական գործընթացի կազմակերպման անհետաձգելի միջոցներ։ Դրան հասնելու համար էլ հայտարարվել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) ստեղծման մասին, որի նպատակն է համակողմանիորեն նպաստել այդ գործընթացին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են ավելի քան երկու միլիոն հայեր, իսկ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն, բացառիկ կարևոր է համարվել Կազմկոմիտեի ծրագրի մշակումը՝ այն խնդիրների իրականացման կոնկրետ քայլերի մատնանշմամբ, որոնք կապահովեն Հայաստանի մուտքը միութենական պետության մեջ։

Подробнее...

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմի օջախ

13.12.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3140279.html

14.12.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=190368&l=am

 

Անոտացիա

Թուրքիան և Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում գալիք պատերազմի սանձազերծման տեղեկատվական ֆոն են նախապատրաստում՝ դրանում ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլ նաև, առաջին հերթին, Ռուսաստանի ներքաշմամբ։ Այդ պատերազմին անմասն չի մնա նաև Իսրայելը, առնվազն, ադրբեջանական հրոսակներին նորագույն անօդաչու թռչող սարքերով, հեռահար կառավարման զրահամեքենաներով, «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերով, «Մերկավա Մարկ-4» տանկերով սպառազինելու առումով։ Թուրքիան և Ադրբեջանը կսանձազերծեն պատերազմ, որը մեկնակետ կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Եվ սա չափազանցություն չէ։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու մասին Հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ստորագրումից հետո անցել է մեկ ամսից մի փոքր ավելի։ Հարգելի ընթերցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անձեռնհասության, ավելի ճիշտ՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) ազգային շահերին նրա դավաճանության մասին հերթական անգամ գրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Իսկ օգտվելով ներկայում նորաձև շուկայական տերմինաբանությունից՝ նշենք, որ հայ ժողովուրդը դարձավ հայկական արյանը ծարավ նորահայտ թուրք և ափշերոնյան սուլթաններին՝ Էրդողանին և Ալիևին Արցախի Հանրապետության տարածքի 80%-ի ցինիկ վաճառքի վկան։ Եվ միանգամայն սպասելի էր, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին հենց նրանք Բաքվում ընդունեցին զինվորական շքերթը։ Ընդ որում՝ նշենք, որ Բաքվի հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենար այդ միջոցառումը, մտավ մեկ ավտոմեքենա՝ թուրքական երկու կարմիր դրոշներով, իսլամական կիսալուսնով, մեքենայից իջան Էրդողանն ու Ալիևը, ընդ որում՝ Ադրբեջանի պետական դրոշով մեքենաներ, որ կմտնեին հրապարակ, չկային։ Ասում են, թե սա յուրատեսակ ավանդույթ է մեկ ազգ՝ երկու պետության համար, դիցուք. երթևեկել մեկ մեքենայով փոխադարձ այցելությունների ժամանակ (կամ ավանդույթ է, կամ ենթագիտակցական մակարդակում արթուն նախազգուշություն, որ նենգ ցեղակցից կարելի է ամեն բան սպասել, մի խոսքով՝ շառից հեռու)։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги