ИРАВУНК

 ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

28.08.2015, Իրավունք

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության անայլընտրանքայնությունը հաստատվում է հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքի ժամանակ: Օրինակները քիչ չեն: Այս տարի, օրինակ, Հելսինկիում, հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Այն մեծ նշանակություն ուներ ոչ միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 40-ամյակի տարեթվին. նստաշրջանին հատուկ նշանակություն էր հաղորդում նաեւ այն, որ խորհրդաժողովը գումարվել էր միջազգային հարաբերությունների լարվածության աննախադեպ աճի, դրա աշխատանքներին ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը մերժելու, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների հրահրած եւ չդադարող մարտական գործողությունների, Իրաքի հյուսիսում եւ թուրք-սիրիական սահմանին քրդական զինված կազմավորումների եւ թուրքական զինված ուժերի բախումների պայմաններում:

Մի խոսքով` խորհրդաժողովն անցնում էր ԵԱՀԿ ամբողջ տարածքում եւ նրա շուրջ իրավիճակի խիստ սրման պայմաններում: Մեզ լրջորեն մտահոգում եւ տագնապեցնում է մեր ռազմավարական գործընկերոջ եւ մերձավոր դաշնակցի` Ռուսաստանի եւ Եվրամիության երկրների ու ԱՄՆ-ի (որոնց հետ Հայաստանն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա) փոխհարաբերությունների լարվածությունը: Ուշադրություն է գրավում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին, որն ուղեկցվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած լկտի տեղեկատվական պատերազմով:

Միջազգային կյանքում ստեղծված նման իրողությունների պայմաններում, կարծում ենք, կարեւոր է պատասխանատու կերպով օգտագործել միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոնները` միջազգային ասպարեզում արժանավայել ներկայացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը համաշխարհային զարգացման այս բուռն եւ վտանգավոր տարիներին ցույց տվեց եւ ցույց է տալիս իր անայլընտրանքայնությունը:

Подробнее...

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ

 ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

 30 հուլիսի 2015թ., N АРИ – 4/245

 

 Երախտագիտական նամակ Արտաշես Գեղամյանին

ՌԴ Պետական դումայի ՌԼԴԿ խմբակցության անունից

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր

Ա.Մ. Գեղամյանին

 

Հայաստանի Հանրապետություն,

ք. Երևան, 0095

Մարշալ Բաղրամյան պող. 19

 

Հարգելի՛ Արտաշես Մամիկոնի

 

ՌԼԴԿ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ներկայացված տեսանյութերի համար, որոնք թույլ են տալիս ամբողջական կարծիք կազմել ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի մթնոլորտի, ինչպես նաև Ձեր օբյեկտիվ և ազնիվ դիրքորոշման մասին։

Նկատի ունենալով այն, որ ՌԼԴԿ-ն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համանման մոտեցումներ ունեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, մեր կուսակցությունների փոխգործակցությունը կարող էր ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները։

Подробнее...

 «ԱՅԴ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԸ»

15.07-16.07.2015, Իրավունք

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ վեհաժողովի միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Հելսինկիում ընդունված եւ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկած Հելսինկյան հռչակագրին: Ա. Գեղամյանի այս քայլից հետո որոշ լրատվամիջոցներ սուր քննադատության ենթարկեցին պատվիրակության ղեկավարին` իբր ՌԴ-ի շահը պաշտպանելու եւ Ռուսաստանին հաճոյանալու համար: Թեմայի շուրջ զրուցեցինք պարոն Գեղամյանի հետ:

Կխնդրեինք Ձեզ ամփոփ ներկայացնել` ի՞նչ իրավիճակ էր Հելսինկիում, երբ ընդունվում էր հռչակագիրը:

– Հելսինկյան նստաշրջանից մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը մուտքի արտոնագիր չէր տվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Սերգեյ Նարիշկինին եւ պատվիրակության երեք անդամներին: Ի պատասխան այս քայլի` ՌԴ Դուման եւ Դաշնային խորհուրդը որոշել էին չմասնակցել Հելսինկիում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ-ի հոբելյանական նստաշրջանին: Նիստի առաջին օրը, երբ խորհրդակցության էին հրավիրվել 57 երկրի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, հանդես եկա հարցադրումով: Հայտնի է, որ ԵԱՀԿ անդամ-երկրների թիվը 57 է, մինչդեռ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ը կոնսենսուսային որոշում է կայացրել եւ մերժել Սերգեյ Նարիշկինին եւ այլ պատգամավորների մուտքի արտոնագրեր տալը: Ես ասացի` չէ՞ որ ԵԱՀԿ 57 անդամ երկրներից միայն 28-ն են ԵՄ անդամ երկրներ: Ստացվում է, որ փաստորեն 28 երկիր իր վրա է վերցրել մյուս 29 երկրի փոխարեն որոշումներ ընդունելու պարտավորությունը:

Подробнее...

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՉԳՈՎԱԶԴՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

14.07.2015, Իրավունք

Մինչ հանրահավաքային կրքեր էին եռում, առանց աղմուկի իրենց գործն էին անում իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ: Այսպես, հանրությանը չի էլ ասվելու, թե ովքեր քանիցս կարողացել են երիտասարդ ակտիվինստներին նրբանկատորեն ետ պահել քյառթու քաղաքական աֆերիստների լարած ծուղակներից եւ անխոհեմ քայլերից:

Իսկ չգովազդվող աշխատանք բավականին կատարել են ՀՀԿ խմբակցության հայ-ռուսական հարաբերությունների գծով ծանրքաշային ներկայացուցիչները` ՍԻՄ-ը եւ «Ազգային միաբանությունը»: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բավականին ջանքեր գործադրեց, որպեսզի ռուսական լրատվադաշտը փոխի իր վերաբերմունքը Հայաստանում կատարվող իրադարձություններին, նրա բազմաթիվ հարցազրույցները, անշուշտ, ազդեցություն թողել են ռուս լսարանի տեսակետների վրա: Իսկ Արտաշես Գեղամյանը իր վրա վերցրեց արտաքին քաղաքական կարեւոր գործառույթ` Հելսինկիում ԵԱՀԿ ԽՎ  նստաշրջանին` պաշտպանելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին արեւմտյան հարձակումներից: Ռուսական լրատվամիջոցները դրա առնչությամբ նշեցին, որ Հելսինկիում միայն Հայաստանն աջակցեց Մոսկվային, սակայն դա ճիշտ չի լինի դիտարկել զուտ որպես աջակցություն ռուսներին: Ի վերջո, եվրոպական հարթակներում աշխարհաքաղաքական հակամարտությունները մեղմելուն ուղղված ամեն մի քայլ բխում է մեր երկրի շահերից, զուգահեռաբար նաեւ բարձրացնելով մեր երկրի կշիռը:

Последние видеоматериалы

Новые книги