Ա. ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾԻ ՀԱՄԱՐ
26.04.2014, Իրավունք
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Արտաշես Գեղամյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն ասածին, որ քաղաքական դաշտը դեգրադացվել է, նշեց, որ իր կողմից դրան տրվել է պատասխան եւ, որ այդ պատասխանը պետք է լինի էլ ավելի հուժկու: Հայտնի է, որ Ա. Գեղամյանը այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ունի այն ինտելեկտուալ կարողությունը եւ բարոյական իրավունքը Ռոբերտ Քոչարյանին հակադարձելու եւ մատնանշելու, թե հատկապես Ռ. Քոչարյանը ինչ է արել, որպեսզի դեգրադացվի Հայաստանի քաղաքական դաշտը: Սակայն ՀՀ նախագահը մեծահոգության կոչ արեց եւ դիմելով Գեղամյանին ասաց, որ Գեղամյանը <երեւանցի տղա> է եւ Երեւանում ընդունված չէ շատով թույլերին պատժելու վարքագիծը:
Թե հատկապես ինչ է տեղի ունեցել ՀՀԿ ծորհրդի նիստում փորձեցինք ճշտել հենց Ա. Գեղամյանից, սակայն նա խոստացավ, որ այդ մասին կխոսի երկուշաբթի օրը, մանրամասն պատասխանելով մեր հարցերին: