ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՉԻՔ ԿԼԻՆԵՆ

06.04.-09.04.2012, Իրավունք

ՀԱԿ-ի կողմից կազմակերպած մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ ՀՀՇ  վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարել է. ՙՀՀԿ-ն դիտմամբ, որ ուզեր նման ցուցակ չէր կազմի: Ես ուրախ եմ, որ գալիք ԱԺ-ում հանդիպելու եմ Արտաշես Գեղամյանին եւ Հայկ Բաբուխանյանին՚: Պահո, որ դիտմամբ ուզեր նման խելոք բան չէր ասի պարոն Մանուկյանը, իսկ ինչպե±ս կբնութագրի վերջինիս նման ուրախությունը` հարցով դիմեցինք ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ով ասաց.
-Լինելով ողջամիտ քաղաքական գործիչ, հավանաբար նա հասկանում է, թե՛ պարոն Բաբուխանյանի, եւ թե՛ իմ առավելությունները իր նկատմամբ եւ սովորելու շատ բան ունի, իսկ մենք կտրամադրենք մեր գիտելիքները, որ նա կարողանա իր մեջ ուժ գտնի եւ դուրս գա Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական կախարդանքից: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ցուցակին նրա վերաբերմունքին, ապա նշեմ, որ դա եւս լավ է բնութագրում պարոն Մանուկյանին, որ փորձում է սեփական տագնապները թաքցնելով, անհաջող կատակներ անել, բայց այն, որ նա տագնապում է Հանրապետականի ցուցակից, դա թերեւս խոսում է նրա զգուշավորության եւ հեռատեսության մասին: Այո՛, ՀՀԿ-ի այս ցուցակը արժանվույնս ներկայացված կլինի Ազգային ժողովում, եւ այդ պարագայում ՀՀՇ-ականների ճամարտակությունները ի չիք կլինեն այն պարզ պատճառով, որ թե՛ Հայկ Բաբուխանյանը, թե՛ ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը, ՀՀՇ-ի իշխանավարության առաջին իսկ օրվանից խստագույնս քննադատել են այդ կառույցը, համարելով ապազգային, որը թալանի ենթարկեց յոթ տասնամյակ կուտակած Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, հետո հեռացվեցին քաղաքական դաշտից: Հիմա հույսները դրել են օտարերկրյա հովանավորների վրա, ինչպես նաեւ մեր ժողովրդի որոշ հատվածի հիշողության կորստի վրա: Իսկ հիմա իրենց իրավունք են վերապահում խրատական ելույթներով հանդես գալ, այնինչ նրանց բոլոր փորձերը ձախողված են, եւ այն ավելի տպավորիչ դարձնելու համար ես, պարոն Բաբուխանյանը եւ մեր մյուս  գործընկերները միասին չենք զլանա եւ կանենք ամեն բան, որ մեր ժողովրդին հասկանալի լինի, թե ինչպես են հին ՀՀՇ-ականները փորձում հանդես գալ ՀԱԿ-ի քողի տակ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ