Գեղամյան. «Տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան-26-ում եւ Հանրապետության հրապարակում»

27.01.2012թ, Առավոտ

Ազգային Միաբանություն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն  Aravot.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել լրատվական կայքերում հայտնված այն տեղեկությունը , համաձայն որի, օրերս ինքը նշանակվելու է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնում՝ «վերահսկելու» համար ԲՀԿ-ական նախարարի կուսակցական գործունեությունն ընտրական շրջանում:

Ալեքսան Կարապետյանի փոխարեն մեր հարցին ի պատասխան ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե հանրապետության նախագահը եւ վարչապետը գտնեն, որ պետք է պարոն Կարապետյանի մասնագիտական գիտելիքներն օգտագործեն այդ ոլորտում, մենք կարող ենք միայն շնորհավորել՝ հաստատ համոզված լինելով, որ բարձր պրոֆեսիոնալով կհամալրվի այդ ոլորտը: Պարոն Կարապետյանը տարիներ շարունակ «Երեւան շին» շինմոնտաժային միավորման ղեկավարներից մեկն է եղել: Լավ բան եք ասում, տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան 26-ում եւ Հանրապետության հրապարակում»: