Մաքսային միությանը Հայաստանի անդամությունն անուղղակի կնպաստի նաև թոշակների բարձրացմանը. Արտաշես Գեղամյան

26.06.13, tert.am

Այն, ինչ ամրագրված է Մաքսային միության անդամ երկրների`Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի 2009թ. նոյեմբերի 27-ից ուժի մեջ մտած Մաքսային միության մաքսային կոդեքսում, նախատեսում է մաքսա-սակագնային կարգավորում, ապրանքների անվտանգության վերահսկողություն, հարկային քաղաքականության նույնականացում, սակագնային պրեֆերենցիաների միասնական համակարգ, արտահանման վերահսկողություն և այլ նախապայմաններ: Ինչը հանգեցրել է նրան, որ այդ երկրներում, չհաշված առանձին բացառությունները, գործելու են նույն սակագները և նույն գները:

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց §Ազգային միաբանություն¦ կուսակցության նախագահ, Ազգային ժողովի §Հանրապետական¦ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, ում կարծիքով երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ §REGNUM¦ գործակալությանը տված հարցազրույցը, որում վերջինս ասում էր, թե Մաքսային միություն Հայաստանի անդամակցություն կնպաստի գազի և ուրանի գնի նվազմանը, ընդամենը անկեղծ և մասնագիտական գնահատական էր:

 §Որտեղ համոզիչ հիմնավորված էին Հայաստանին մատակարարվող գազի գնագոյացման մանրամասները, և սա կարծում եմ՝ չպետք է մտցնել §քաղաքական մանիպուլյացիաների¦ դաշտ¦,- ասաց Արտաշես Գեղամյանը և ավելացրեց. §Նախարարը, մասնավորապես, նշել էր, որ. §Հայաստանի սահմանին (նկատի ունենալով սուբսիդիաները) 1000 խորանարդ մետր գազի սակագինը կազմում է 189 դոլար: Այդ գնում ներառված են նաև Վրաստանին գազի տրանզիտի համար վճարվող 10% առանց սուբսիդիաների գազի սակագնից` 270 դոլարից, այսինքն՝ 27 դոլար տրանզիտի համար:

Ի դեպ, նշված 189 դոլարի մեջ ներառված է նաև գազի վերադաշնակման (տրանսպարտիրովկա) գինը`18 դոլար: Արդյունքում ստացվում է , որ 1000 խորանարդ մետր գազի բուն սակագինը, հաշվի առնելով սուբսիդիաները, Հայաստանի վրա նստում է 144 դոլար, այն դեպքում, երբ ՌԴ-ում սպառողին մատակարարվող միջին հաշվով գազի ներքին սակագինը կազմում է 140 դոլար¦,– նշեց Արտաշես Գեղամյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին ձեռնտու, նշել էր, որ համաշխարհային գործընթացները զարգանում են այնպես, որ փոքր պետությունները հայտնվել են դժվար կացության մեջ, և Հայաստանը դրանցից մեկն է։

«Երևանը պետք է ընտրի հեռանկարային և ճիշտ արտաքին վեկտոր, և այդ հարթության վրա գտնի իր հարցերի պատասխանները։ Որքանո՞վ է ձեռնտու, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն. դա է հարցը»,- ասել էր Արմեն Մովսիսյանը։

Ի պատասխան հարցի, թե բացի սակագներից՝ ներառվա՞ծ է նաև ներռուսաստանյան թոշակների նույնականացման հարցը Մաքսային միության անդամ բոլոր պետությունների տարածքում, Արտաշես Գեղամյանն ասաց. §Ինչ վերաբերում է թոշակներին, նպաստեին, ապա դրանց վերաբերում են բոլոր հարցերը, որոնք ձևավորում է բյուջեն. եթե գազի գինը 1000 խորանարդ մետրի համար լինի 140 ԱՄՆ դոլար, և ոչ թե 270 դոլար, եթե հաշվի չառնենք սուբսիդավորումը, որը հենց այնպես չի կատարվում և պետությունից պահանջում է համարժեք փոխհատուցում, ապա, կնշանակի, որ այն հավելյալ գնի վճարը, որը մենք հարկադրված ենք կատարել, չլինելով Մաքսային միության անդամ, կմնա բյուջեում և թեկուզ այստեղից հնարավոր կլինի բարձրացնել թոշակները¦:

Հիշեցնենք, որ ըստ §Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի¦ կողմից վերահրապարկված տվյալների՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հարցին Հայաստանում դրական են պատասխանել հարցվածների 61%–ը, 26%–ը նշել է, որ անտարբեր է, իսկ բացասական պատասխան է տվել 4%–ը:

Արտաշես ԳԵղամյանը, ի պատասխան հարցի, թե ըստ որոշ քաղաքագիտական շրջանակների՝ վերջին պահին Հայաստանը կհրաժարվի ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, նշեց.§Եթե ուշադիր կարդային Լոխ-Էրնի §Մեծ ութնյակի¦ լիդերների կոմյունիկեն, ապա դրանում ներառված հարցադրումները մեծ ասպարեզ են բացում այն քաղաքականությունն իրականացնելու համար, որը չի բացառում Եվրասիական Միության և Եվրամիության ավելի սերտ տնտեսական համագործակցությունը¦,- նկատեց Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով՝ նույնկերպ ակնհայտ կլինի նաև այն, որ այսօր անգամ ամենազարգացած երկրները հայտնվել են տնտեսաքաղաքական այնպիսի բարդ մարտահրավերների առաջ, որ նրանք հարկադրված են լինելու ձևավորվել գլոբալ տնտեսություն։

Դրա §առաջին ծիծեռնակներն էին¦ այն, որ Կանադան և ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ բանակցում են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ն՝ տրանսխաղաղ-օվկիանոսյան գործընկերության շուրջ, բանակցություններ է վարվում Եվրամիության և Ճապոնիայի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի շուրջ¦: