Հայտարարություն
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը
Հայ Առաքելական Եկեղեցուն ուղղված հարձակումների վերաբերյալ
2025թ. հունիսի 4
https://hayeli.am/?p=798635&l=am
https://168.am/2025/06/04/2224843.html
https://livenews.am/2025/354616/04/12/55/
Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է հայ հավատավոր ժողովրդի լինելիության և ինքնության հիմնասյունը, վերականգնել իր պետականությունը, պահպանել Հայոց լեզուն։ Ուստի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն այսօր, առավել քան երբևէ, անընդունելի է համարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված որևէ դավադիր գործողություն և իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։
Երբևէ, իսկ այսօր՝ առավել ևս, մենք իրավունք չունենք անջատ գործելու, քանի որ մեր երկրի ու հայ ժողովրդի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։ Աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակում, հայ Առաքելական եկեղեցին է ի զորու համախմբել հայ ժողովրդին, հանուն մեր պետականության արժանապատիվ գոյության և ինքնության պահպանման։
Կոչ ենք անում հայ ժողովրդին միաբանվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։
«Ազգային Միաբանություն»կուսակցություն