Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

26.10.2017, Regnum

 https://regnum.ru/news/polit/2760149.html

28.10.2019, Shame

http://www.shame.am/news/view/67722.html 

Անոտացիա

Մենք գործ ունենք հայ ժողովրդի գենետիկ կոդը փոխելու հմուտ համակարգային աշխատանքի հետ։ Հայկական հանրության «ուսյալ» թափթփուկների կողմից իրականացվող նման հակազգային դիվերսիայի արդյունքը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի խզումն է և, որպես հետևանք, պետականության կորուստը Հայաստանի համար։

 

Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հայաստանի Հանրապետության օրինակով տեղի է ունենում գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների մի ինչ-որ արդիականացում, պետության քանդման միանգամայն նոր ձևերի փորձարկում։ Չեմ ծանրաբեռնի հոդվածը փաստերով, որոնք իրենց համոզչությամբ վկայում են այն մասին, որ 2018թ. ապրիլ-մայիսին, երբ Հայաստանի Հանրապետությունում կատարվեց պետական հեղաշրջում, երկրում վերջին երկու տասնամյակում ստեղծվել էին պայմաններ Ջին Շարփի հանձնարարականների իրականացման համար, որոնք ներկայացված են մի աշխատությունում, որը բացահայտում է գունավոր հեղափոխությունների ու պետական հեղաշրջումների տեխնոլոգիաները։ Խոսքը նրա «Բռնապետությունից ժողովրդավարություն. ազատագրման հայեցակարգային հիմքերը» գրքի մասին է, որը հետագայում դարձավ քաղաքական բեսթսելեր, հատկապես դրա հավելվածը, որը լույս տեսավ «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» վերնագրով։

Հայաստանում պետական հեղաշրջման հեգեմոնների զինանոցում, հեղաշրջում, որը, չգիտես ինչու, անվանվեց «թավշյա հեղափոխություն», տեղ գտան նաև Սթիվեն Մանի հանձնարարականները, որոնք հրապարակվել են դեռևս 1992թ. «Քաոսի տեսությունը և ռազմավարական միտքը» հոդվածում։ Էլ չեմ հիշատակում պետականության հիմքերի քայքայման մեկ այլ ոչ անհայտ տեխնոլոգիայի հետևողական կիրառման մասին, որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան»։ Ընդ որում՝ «Օվերթոնի պատուհանը», կամ, ինչպես այն հաճախ անվանում են՝ մեղքի լեգալացումը, մեր օրերում հատկապես պահանջված է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյան և КО-ի կողմից, և արդարացի կլիներ նկատել, որ ոչ այնքան անձամբ նրա, որքան նրա անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից։

Կարծում եմ, որ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ այն մասին, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք նպաստավոր պայմանների մասին, որոնք հնարավոր դարձրին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը։ Այսպես, 1997թ. ստեղծվեց Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի (Open Society Foundation, OSF) հայկական մասնաճյուղը։ Հարկ է նշել, որ արդեն 2003թ. մոտ 60 կազմակերպություն՝ գրանցված ՀՀ-ում, որոնք ֆինանսավորվում էին Սորոսի հիմնադրամի կողմից, միավորվեցին մի նախաձեռնության մեջ՝ «Գործակցություն հանուն բաց հասարակության» անվան տակ։ Հետագայում արդեն կանոնավոր հիմունքներով արևմտյան արժեքների տարածման առավել մոլի ջատագովները, այսինքն՝ տեղի նայմիտները, որոնց պարտականությունների մեջ էր մտնում հայոց պետականության հիմքերի քայքայումը ամենաբարեհունչ պատրվակների ներքո, շռայլորեն վարձատրվեցին։ Նրանց գլխին առատության եղջյուրից լցվեցին բաղձալի ԱՄՆ դոլարները, ավելին՝ այդ պնակալեզների միջև սուր մրցակցություն սկսվեց Դյորդ Շորոշ-Շվարց պապիկի հոնորարների համար, որն այժմ հայտնի է որպես Ջորջ Սորոս։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ օրինակների։ Այսպես, 2018թ. հունվարի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ստացավ 39 մլն 21 600 դրամ կամ մոտ $81000 գրանտ։ Ընդ որում՝ այդ կազմակերպության կողմից իրականացվող նախագծի նպատակները հետևյալն են. «50 լրագրողի պատրաստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի և շահերի պաշտպանության գործունեության լուսաբանման համար մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում»։ Այս նախագծի շրջանակում ենթադրվում էր նաև «75 երիտասարդ ակտիվիստների ուսուցում, որոնք պետք է զինված լինեին գիտելիքներով և հմտություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգին և քարոզչությանը մասնակցելու համար»։ Հարկ է ընդունել, որ այս նախագծի հեղինակների մտահղացումը լիովին հաջողվեց։ Երկու-երեք ամիս հետո մենք դարձանք նշված երիտասարդ ակտիվիստների ստացած հմտությունների գործադրման վկաները, որոնց ամենաակտիվ մասնակցությամբ խափանվում էին դասերը դպրոցներում, իրականացվում էր բարձրդասարանցիներին դպրոցների ղեկավարությանը չենթարկվելու սադրանքը, տեղի ունեցավ ճանապարհների փակում Երևանում, Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի զավթում։ Նրանց ջանքերն աննկատ չմնացին։ Այսպես, 2018թ. հուլիսի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» երկրորդ գրանտն է ստանում՝ $91000 գումարով՝ ուղղված. «ա) սոցիալական ու ավանդական ԶԼՄ-ներում մոնիթորինգ և քարոզչության ու պոպուլիզմի վերլուծություն անցկացնելուն, բանավեճերի անցկացում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ապատեղեկատվական քարոզարշավների մասին, բ) հետազոտությունների անցկացմանը հավաքական հիշողության մասին 1991-ից մինչև մեր օրերը, գ) քարոզչական ուղևորությունների անցկացմանը Հայաստանում դեմոկրատացման գործընթացներին աջակցելու համար»։ Դե ինչ, պետք է խոստովանել, որ այս նախագիծը նույնպես միանգամայն հաջող իրականացվեց։ Մաս-մեդիաների մեծ մասը, որոնք սպասարկում են գունավոր հեղափոխությունների արևմտյան ճարտարապետների շահերը, լավ են յուրացրել քարոզչության և պոպուլիզմի հիմքերը։ Հանուն արդարության նշենք, որ այս արարում խիստ հաջողել է «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը։ Այդ անզուգական պոպուլիստը, որին, ավաղ, ժամանակին չկանգնեցրին (գոնե Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի զավթումից հետո), իր ստով Հայաստանի կարիքից կամազուրկ դարձած քաղաքացիներին նետել է զանգվածային փսիխոզի գիրկը։ Նիկոլ Վովաևիչի առաջին փորձն այս հարթությունում, ուղղակի ասենք, հաջողվեց, իսկ որպեսզի համոզվենք դրանում, բավական է ուշադիր նայենք տեսանյութերը, որտեղ երևում են Երևանում 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների մասնակիցների դեմքերի արտահայտությունները։ Ավաղ, պետության համար քաղաքացիների վտանգավոր զանգվածային փսիխոզի այս հիվանդությունը չափից ավելի դանդաղ է նահանջում։ Պետք է նաև խոստովանել, որ Նիկոլ Վովաևիչի կամակատարները հաջողել են նաև ապատեղեկատվական քարոզչություն իրականացնելիս։ Այսպես, հեռուստաալիքների մեծամասնության եթերաժամանակը, հաղորդումները և ինտերնետ-պորտալների հրապարակումները գերհագեցած են տարատեսակ բանավեճերով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առջև կանգնած օրախնդիր հարցերի հետ։ Միևնույն ժամանակ, մեր քաղաքացիներին պարտադրվում է թեմատիկա, որն ուղղված է հայ ժողովրդի տարանջատմանը, հատկապես Հայաստանի և Արցախի բնակիչների միջև օտարացման պատ քաշելուն։ Իսկ «1991-ից մինչև մեր ժամանակները հավաքական հիշողության մասին հետազոտությունների» արդյունքը՝ նշված այդ ծրագրի նպատակներում, դարձավ հասարակությանը պարտադրված ստոր բանավեճը, իբր, 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգության պատվիրատուների բացահայտման վերաբերյալ, երբ ՀՀ Ազգային ժողովում ահաբեկչական գործողության հետևանքով սպանվեցին մեր ժողովրդի ականավոր զավակները՝ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը, ինչպես նաև ահաբեկչության ժամանակ խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող «Հայաստան» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հենրիկ Աբրահամյանը, որը մահացավ սրտի նոպայից։ Նրանց զոհվելու 20-րդ տարելիցի նախաշեմին կցանկանայի նորից ու նորից ասել՝ հավերժ հիշատակ ու հավերժ փառք հայ ժողովրդի անմեղ սպանված փառավոր զավակներին։ Գրել հրապարակումների ցինիզմի մասին, որոնցով հարուստ է մեր օրերում ՀՀ մեդիա-տարածքը, հավատացեք, հարգելի ընթերցող, ինձ համար շատ ու շատ դժվար է։ Բանը հույզերը չեն, որոնք համակում են գիտակցությունս, այլ գիտակցումն այն բանի, թե որքան անմարդկային են դարձել նրանք, ովքեր համազգային այդ ողբերգությունը ջանում են ենթարկեցնել հայ ժողովրդի համար կործանարար նպատակին՝ խափանել զոհերի սուրբ հիշատակի հանդեպ հավատը, ինչը վերջին հաշվով հայոց պետականության քայքայման ուղղակի ճանապարհն է։ Այո, այո, հարգելի ընթերցող, ասվածը չափազանցություն չէ։ Այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումները անտեղյակ ընթերցողին տանում են կեղծ, սրբապիղծ և վտանգավոր եզրակացության այն մասին, որ ահաբեկչական գործողության հետևում կանգնած են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը և Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը։ Ընդ որում՝ նման բարբաջանքը գրում են բաց, օրինակ՝ Ջորջ Սորոսի (սույն պարագայում իմա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության) խոսափող 1in. am տեղեկատվական ինտերնետ-պարբերականում և «Ժամանակ» թերթում։ Մտահոգություն, ավելի ճիշտ՝ ցասում է առաջացնում այն գիտակցումը, որ այդ համակարգային տեղեկատվական դիվերսիային, որը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ, համարժեք հակահարված տալը այսօրվա Հայաստանում գրեթե անհնար է թվում։

Ենթադրենք, թե այդ մասին ես կարող եմ գրել հոդված, որը լավագույն դեպքում կարող է հրապարակվել REGNUM տեղեկատվական գործակալությունում, Shame. am ինտերնետ-պորտալում, «Իրավունք» և «Комсомольская правда в Армении» թերթերում, մյուս քաղաքական գործիչները, որոնք հիանալի հասկանում են տեղեկատվական դիվերսիայի մտահղացումը, նույնպես կգրեն այդ մասին կամ հանդես կգան նիկոլվովաևիչյան գրաքննության ճիրաններից հրաշքով պահպանված հեռուստաալիքներով։ Բայց չէ՞ որ դա չափազանց քիչ է։ Օրինակ, հեռուստաեթերը լրիվ փակ է ինձ համար, անգամ այն եզակի հեռուստաալիքները, որոնք ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն են պատմում ՀՀ-ում արդի դրության իրողությունների մասին, քննադատում են փաշինյանական թայֆայի՝ Հայաստանի համար վտանգավոր քաղաքականությունը, ցավոք, դրանով հանդերձ չեն պսակազերծում Հայաստանի թշնամիների գործողությունների համակարգային բնույթը, ասել է թե՝ համակարգային հիման վրա չեն չեզոքացնում նրանց վտանգավոր հետևանքները։ Թող նման իրադրությունը մնա այդ մաս-մեդիաների իսկական տերերի խղճին։ Թեև հոգեբանորեն նրանց գործողությունները կարելի է բացատրել։ Չէ՞ որ նշված մաս-մեդիաները, հարգելի ընթերցող, 2000 թվականից մինչև 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը բավական բարեխղճորեն քննադատել են ձեր խոնարհ ծառային, վիրավորական պիտակներ փակցրել, զրպարտել։ Բնականաբար, դա անպատասխան չի մնացել իմ կողմից, բայց Աստված մեզ դատավոր, հիմա բնավ անձնական հաշիվներ և հարաբերություններ պարզելու ժամանակը չէ, այդ մասին հիշատակվում է միայն մի նպատակով. բոլորը, ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ճակատագիրը, պարտավոր են միավորվել, որպեսզի հաղթահարվեն մեզ դրսից պարտադրված հայկական երկու պետությունների գոյատևման սպառնալիքները։

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման հետագա հատկացումները վերը թվարկվածով չեն ավարտվում։ Այսպես, 2018թ. հոկտեմբերի 31-ին հայ ժողովրդի համար այսքան թշնամական այս կազմակերպությանը հատկացվել է հերթական դրամաշնորհը՝ $67500 գումարով՝ իբր օբյեկտիվ տեղեկատվություն ապահովելու համար։ Ըստ երևույթին, օբյեկտիվ տեղեկատվություն ասելով նկատի ունեն բացահայտ ռուսատյաց ուղղվածության բարեհիմարությունների լայն լուսաբանումը, և որ պակաս էական չէ, այլախոհներին, այսինքն՝ նիկոլվովաևիչյան քարոզչության հակազգային էությունը պսակազերծող քաղաքական գործիչներին լրատվամիջոցների օգտագործման հնարավորությունից լիովին կտրելը։ Դե ինչ, խոստովանում ենք, հարգելի ընթերցող, որ այս խնդիրը ևս, որ դրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» առջև, հաջողությամբ իրագործվում է, ուստի միանգամայն սպասելի էր հերթական դրամական ներարկումը։ Այսպես, 2019թ. հուլիսի 9-ին այս հակահայկական կազմակերպությունն ստացավ Սորոսի հիմնադրամի հերթական տրանշը՝ $137500 գումարով։ Ընդ որում՝ այս նախագծի նպատակները լույս են սփռում շատ հարցերի վրա։ Այսպես, հայտարարված է, որ «նախագծի նպատակն է հանրային կարծիքի ձևավորմանն աջակցելը հետհեղափոխական Հայաստանում» (նկատի ունեն պետական հեղաշրջումը)։ Դրան հասնելու համար, ինչպես գրում են անդրօվկիանոսյան պատվիրատուները, անհրաժեշտ է «իրականացնել սոցիալական և ավանդական ԶԼՄ-ների պարբերական մոնիթորինգ՝ քարտեզագրելու համար զարգացումները և փոփոխությունները նորություններ ստեղծելիս (պարզվում է՝ նորությունները, որոնք մեզ մատուցվում են, բնավ այդպիսին չեն սովորական ըմբռնմամբ, այլ ստեղծվում են), փաստերի ստուգման, վերլուծության եւ արդյունքների հրապարակման համար՝ քաղաքացիներին իրազեկելու և փաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով՝ հանրային կարծիքի հիման վրա» (պատկերացնո՞ւմ եք, հարգելի ընթերցող, որ փաստերը հարմարեցվում են ձևավորված, ընդ որում՝ կեղծ ուղերձների հիման վրա, հանրային կարծիքին)։ Երկրորդ՝ երկրում ակնկալվող խոշոր ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին նախագիծն ուղղված է «հանրային քննարկումների կազմակերպմանը, որպեսզի օգնի ձևավորել բարեփոխումների և իրական հանրային խնդիրների համար բաց տարածքի տեղեկատվական հանրային պահանջարկ» (հավանաբար, քաղաքական դատաստանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների ու անձամբ իր հանդեպ լպիրշ քամահրանքը, հետևելով Սորոսի այդ հուշումներին, պետք է հասարակությանը ներկայացվեն ոչ այլ կերպ, քան դատական բարեփոխման հանրային պահանջարկի բաղկացուցիչներ – Ա.Գ.)։ Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի գլխավոր նպատակները, որոնք հետապնդում են Ն.Փաշինյանի անդրօվկիանոսյան տիկնիկավարներն ընդամենը մեկ կազմակերպության՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» օրինակով։ Իսկ այդպիսի կազմակերպությունները, որոնք, օրինակ, ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամի կողմից 2018թ., 50-ն են եղել, իսկ 2019թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացել է 34 կազմակերպություն։ Նշենք, որ ընդհանուր առմամբ սորոսյան բոլոր լափակերները վերջնարդյունքում աշխատում են մեկ նպատակի հասնելու համար՝ փոխել հայ ժողովրդի գենետիկ կոդը՝ մեր քաղաքացիների գիտակցությունից հետևողականորեն հազարամյակների ընթացքում ձևավորված ազգային բնավորության գծերը ջնջելու միջոցով, ինչպիսին են՝ կապվածությունն ընտանիքին և երեխաներին, ինչը հայերի համար սուրբ է, հատուկ հարգանքը և ակնածանքը ավագների հանդեպ, վառ արտահայտված ազգային հպարտությունը և արժանապատվությունը, առանձնակի սերն առ Հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, աշխատասիրությունը, կյանքի ողջ ընթացքում քրիստոնեական արժեքներին գիտակցված հետևելը, որոնց կրողն է Հայ Առաքելական եկեղեցին։ Այնինչ, ուշադիր վերլուծելով անդրօվկիանոսյան տիկնիկավարների և տեղի գրանտակերների հետապնդած նպատակները՝ գալիս ես միանշանակ եզրակացության. մենք գործ ունենք հայ ժողովրդի գենետիկ կոդը փոխելու հմուտ համակարգային աշխատանքի հետ։ Հայկական հանրության «ուսյալ» թափթփուկների կողմից իրականացվող նման հակազգային դիվերսիայի արդյունքը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի խզումն է և, որպես հետևանք, պետականության կորուստը Հայաստանի համար։ Ավաղ, սա չափազանցություն չէ։

Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. մի՞թե օտարերկրյա տիկնիկավարների վերը նշված բոլոր նպատակները բաց ինֆորմացիա են, թե՞ դա հոդվածի հեղինակի ենթադրությունն է։ Այո, հարգելի ընթերցող, հայկական պետությունը բացահայտ է քանդվում։ Բավական է նայել Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղի կայքը՝ Сороса Оsf.am, համոզվելու համար, որ, օրինակ, ՀՀ նախկին իշխանություններին գիշերուզօր պարսավող և միևնույն ժամանակ, բնականաբար, հակառուսական, ռուսատյաց կազմակերպություն ներկայացող «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր»-ը 2019թ. հունվարի 7-ին $220900 գրանտ ստացավ, «Factor» տեղեկատվական կենտրոնը 2019թ. հուլիսի 31-ն ստացավ $94317 գրանտ, ընդ որում՝ նշենք, որ 2018թ. հունվարին այդ կազմակերպությունը ստացել էր $100000 գրանտ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու ընթացիկ տարում այդ կազմակերպության ֆինանսական ներարկումը կրճատեցին $5683-ով։ Չէ՞ որ բավական էր մտնել You Tube տեսահոսթինգ ՀՀ տարածքում՝ համոզվելու համար, որ կանխակալ ամեն տեսակ հաղորդումների պակաս՝ հակառուսական ոգով, Factor. am-ի ռեպորտաժներում չի նկատվում, ավելին՝ դրանք մի բան էլ շատ են։ Բնականաբար, կարդալով վերոշարադրյալը՝ ընթերցողը տարակուսելով կարող է հետաքրքրվել. ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները՝ հանձինս ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, այդքան երկար տարիներ հանդուրժել իրենց քթի տակ այդ բացահայտ հակազգային կազմակերպությունների գոյությունը։ Եվ ընթերցողն, անշուշտ, իրավացի կլինի։ Չէ՞ որ սորոսյան լափակերները, խարխլելով հայոց պետականության հիմքերը, միաժամանակ քայքայել են նաև իշխանությունը, ինչի գագաթնակետն էլ դարձավ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանում և դրան անմիջապես հաջորդած քաղաքական դատաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այս հարցին միանշանակ պատասխան տալը, թվում է, այնքան էլ կոռեկտ չի լինի։ Եվ սա առանձին վերլուծության թեմա է։

Պատկերի ամբողջության համար ասենք, որ Դանիել Իոաննիսյանի «Հայաստանի իրազեկ քաղաքացիների միավորում» անվանյալ կազմակերպությունը օրերս երևացել է, ինչ եք կարծում՝ որտե՞ղ, հարգելի ընթերցող, ԱՄՆ Կոնգրեսում։ Այսպես, 2019թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի հայրենասեր, «ՎԵՏՈ» շարժման համակարգող Նարեկ Մալյանը, որը հանդես է գալիս ընդդեմ երկրում Սորոսի լափակերների տիրապետության, Facebook-ի իր էջում ՀՀ պաշտոնական անձանց ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՄՆ Կոնգրեսում «Բարեփոխումները Հայաստանում. գնահատելով առաջընթացը և հնարավորություններն ԱՄՆ քաղաքականության համար» թեմայով լսումների ժամանակ հնչեցվել է տագնապալի տեղեկություն այդ միջոցառմանը Դանիել Իոաննիսյանի ելույթից. «Շատ օգտակար կլինի, եթե Հետաքննությունների դաշնային բյուրոն կամ ԱՄՆ այլ իրավապահ մարմիններ իրենց փորձը կիսեն հայ գործընկերների հետ, քանի որ նման թրենինգները (հայոց պետության հիմքերի քայքայման – Ա.Գ.) արդյունավետ են հետխորհրդային երկրների համար»։

«Ժողվարչապետի» այս նույն կոհորտայի մեկ այլ գործիչ, մոլի ռուսատյաց Արսեն Խառատյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերի գծով նախկին օգնականը – Ա.Գ.) շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այն բանի համար, որ «Կասկած չկա, որ հեղափոխությունը («թավշյա», այսինքն՝ պետական հեղաշրջումը – Ա.Գ.) իրականացվել է բացառապես Հայաստանի ներքին ուժերով, բայց այն անհնար կլիներ առանց քաղաքացիական հասարակության և Միացյալ Նահանգների հսկայական աջակցության»։

Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Տողերիս հեղինակը 2018թ. ապրիլից բազմաթիվ փաստարկներ է ներկայացրել ի հաստատումն նիկոլականի այս անկեղծ խոստովանության։ Եվ իմ բոլոր փաստարկները, որպես «ձայն բարբառո հանապատի», տարրալուծվել են տեղեկատվության հսկայական հոսքի մեջ, որը հակապետական հեղաշրջումը ներկայացնում է որպես մի ինչ-որ «թավշյա հեղափոխություն», որը հետապնդել է լոկ բարի նպատակներ, իհարկե, Սորոսի ու նրա տեղի լափակերների պատկերացմամբ։ Հսկայական երախտագիտություն REGNUM տեղեկատվական գործակալությանը այս թեմայով իմ հոդվածները հրապարակելու համար, որոնք հետագայում հրապարակվել են նաեւ այդ նույն Shame. am-ում, «Իրավունք» և «Комсомольская правда в Армении» թերթերում։ Վրդովեցուցիչ է մեկ այլ փաստ, որ ԱՄՆ Կոնգրեսի այդ նույն լսումներում Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկայան անկեղծացել է այն աստիճան, որ ուղղակի ասել է. «Հայաստանը դատում է իր նախկին նախագահին, դա վիթխարի ձեռքբերում է։ Մինչև հիմա հետխորհրդային ոչ մի երկրում նախագահներին չեն դատել (տեսեք, է, դեմոկրատիայի նոր չափորոշիչը երկրի նախագահի դատաստանն է – Ա.Գ.)։ Քոչարյանը Պուտինի ընկերն է, և ոչ ոք չէր սպասում, որ նրան կարող են դատել»։

Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող, ահա այսպիսի աջակցություն Նիկոլ Վովաևիչին օվկիանոսի այն կողմից։ Միանգամայն սպասելի էր, որ ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքելու Միրիամ Լանսկայայի այս անտաշ արտահայտությանը։ Նշենք, որ սույն անձնավորությունն առաջին տարին չէ, որ մասնագիտանում է Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների սերմանմամբ։ Դեռևս 2016թ. հոկտեմբերին («Սասնա ծռեր» զինված ահաբեկչական խմբի կողմից՝ 31 մարդուց բաղկացած, 2016թ. հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գունդը զավթելու և երեք ոստիկանի զոհվելու իրադարձություններից հետո – Ա.Գ.) Վաշինգտոնում Policy Forum Armenia կազմակերպությունը կազմակերպեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումներ, այն իրավիճակի, որն ստեղծվել էր իրադարձությունների հետ կապված, որոնք, այդ միջոցառման կազմակերպիչների խոսքով, լուրջ անհանգստության տեղիք են տալիս։ Զեկուցողների մեջ, ինչպես կասեր Ա.Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» կատակերգության հայտնի կերպարը, բա՛, բոլորը հայտնի դեմքեր են։ Եվ ահա, Ռուսաստանի և Եվրոպայի դեմոկրատիայի աջակցության Ազգային հիմնադրամի տնօրեն, այդ նույն աննկուն Միրիամ Լանսկայան իր ելույթում նշեց. «Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության առումով, բայց ապրիլին ես Հայաստանում էի և կարողացա տեսնել, թե ինչպես է Հայաստանում փոխվել Ռուսաստանի ընկալումը, որի մեջ ներկայում գերակշռում է հսկայական հիասթափությունը, քանի որ Հայաստանը կտրուկ հրաժարվել էր Եվրամիության հետ համաձայնագրից՝ դրա փոխարեն Եվրասիական տնտեսական միություն մտնելով, այս տարվա ռազմական գործողություններից հետո (նկատի ունի 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը – Ա.Գ.) Հայաստանը չզգաց Ռուսաստանի աջակցությունը (այն մասին, որ արյունահեղությունը դադարեցվեց 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ Ռուսաստանի ՊՆ միջնորդությամբ և պնդմամբ, բնականաբար՝ ոչ մի խոսք – Ա.Գ.)։ Ընդհակառակը, Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, և դավաճանության այդ զգացումը և հետագա ճանապարհի անորոշությունն իսկապես զգացվում է Հայաստանում»։

Հավանաբար, Միրիամ Լանսկայայի հակառուսական այս ճիգերն էր որդեգրել Նիկոլ Վովաևիչը, երբ առնվազն երկու անգամ հրապարակավ հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ պատերազմը (2016թ. ապրիլին) սկսել է միայն Ռուսաստանի հետ համաձայնեցնելուց հետո, ընդ որում՝ նման սադրիչ հերետիկոսությունը նա արտաբերել է նաև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից։

Չեմ ծանրաբեռնի հոդվածը այլ փաստեր ներկայացնելով, որոնք վկայում են ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հակառուսական էության մասին, միևնույն ժամանակ՝ հետևողականորեն սասանելով հայոց պետականության հիմքերը, որի սկիզբը դրվեց ՀՀ VI գումարման Ազգային ժողովի բռնի հակասահմանադրական ցրումից հետո, իսկ շարունակությունը դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը։ Ըստ էության, նիկոլական ամբոխը Ռոբերտ Սեդրակովիչին պատանդ է պահում Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական սակարկության համար՝ լինի տնտեսական, թե պաշտպանական հարցերի վերաբերյալ։ Այս նույն շարքից են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների դեմ ցինիկ ոտնձգությունները։ Էլ չեմ ասում փաշինյանական գանգստերների (արդարադատության ոլորտից) զայրացուցիչ վարքի մասին հայկական բժշկության կենդանի հպարտություն, համաշխարհային համբավի տեր մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանի հանդեպ, որը եղել է ՀՀ VI գումարման Ազգային ժողովի նախագահը։ Եվ ահա, Թեմիսի բնագավառի այս խեղկատակները Արա Սայենովիչին որպես կասկածյալ ընդգրկել են «Անձանց խմբի կողմից իշխանության բռնազավթման մասին» գործում, որը հարուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի (այն նույն մարդու, որը ղեկավարում է հակառուսական, ռուսատյաց 1in. am ինտերնետ-պարբերականը և «Ժամանակ» թերթը) տեղեկության, իսկ ավելի ճիշտ՝ ցածրահարգ մատնության հիման վրա։ Չեմ խորանա անդրօվկիանոսյան քաղաքական ընկեցիկի անմաքուր հերյուրանքի մանրամասների մեջ, որի հայտարարությունում վիճարկվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնում գտնվելու օրինականությունը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Հ.Թովմասյանը Փաշինյանի աչքից ընկել է ՀՀ գործող Սահմանադրությանն իր դեռևս անհողդողդ հավատարմության և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն ապօրինի համարելու պատճառով։

Գրում եմ այս տողերը՝ միաժամանակ սեփական մեղքս զգալով։ Չէ՞ որ, ըստ էության, իմ պայքարը Ն.Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմի դեմ առայժմ հանգել է միայն հոդվածներ գրելուն և վերջին ժամանակներս, բարեբախտաբար, «Ազգային միաբանություն» կուսակցության դեռևս մեծաթիվ ակտիվի հետ հաճախակի դարձած հանդիպումներին, ովքեր ավելի ու ավելի են գիտակցում, որ հանձին Հայաստանի «ժողվարչապետի» մենք ունենք հայոց պետականության անթաքույց խափանարարի։ Միևնույն ժամանակ, նրանցից շատ-շատերն են տարակուսում, թե ինչու մեր երկրի իսկական հայրենասերները, որոնք Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը տեսնում են բացառապես Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի մեջ, ըստ էության, անօգնական են ավերիչ համակարգային աշխատանքի առջև, որը վարվում է Նիկոլ Վովաևիչ և КО-ի անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից, ընդ որում՝ իրենց իսկ միջոցով։ Ընդ որում՝ բոլորը հույս են փայփայում, որ քաղաքական աղջամուղջը, որն արդեն ավելի քան մեկուկես տարի մթագնել է հայոց պետականության երկնակամարը, վերջապես կցրվի Հյուսիսային հեռանկարով, աշխարհի հայության Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա երկար սպասված արևածագով։ Դրա այլընտրանքը ոչ միայն հայկական երկու պետությունների կորուստը, այլև Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում նոր լայնածավալ պատերազմի ծավալումը կլինի։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ արևմտյան ստրատեգների սրտով չէ մեծ դժվարությամբ հաստատվող ռուս-թուրքական համագործակցությունը։ Այո, այո, հարգելի ընթերցող, մի զարմացեք ասվածից, ես չսխալվեցի, և շուտով վկան կդառնանք, ինչպես եղավ ХХ դարասկզբին, որ նորից համաշխարհային օրակարգ կմտնի Հայկական հարցը՝ համաշխարհային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման հրատապությունը։ Չարժե կասկածել, որ արդարության տենչը կհամակի ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ սփյուռքահայությանը, ողջ հայ ժողովրդին, որ անդրօվկիանոսյան ստրատեգները սրբապղծորեն կվերուղղորդեն դա Ռուսաստանի դեմ, նրա նշանավոր առաջնորդի՝ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմ, որը հանուն Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու, այդ բազմաչարչար, Հայաստանի բարեկամ երկրում (որն ապաստանեց թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայերի) խաղաղություն հաստատելու՝ բանակցությունների գնաց Թուրքիայի նախագահի հետ։ Չարժե կասկածել, որ շռայլորեն օվկիանոսի այն կողմից ֆինանսավորվող հայկական ԶԼՄ-ներում սկիզբ կառնի Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ հերթական տեղեկատվական պատերազմի ալիքը, որը նրանց իսկ մատուցմամբ՝ «պաշտպանության տակ է վերցրել Ռոբերտ Քոչարյանին», և դա էլ քիչ էր, սկսել է «բարեկամություն անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»։ Կարելի է չկասկածել, որ հայերի համար տասնյակ այլ զգայուն հարցեր կդրվեն Հայաստանում հիմնավորված սորոսյան որջերի նպատակային նախագծերում։

Հանգամանքների զարմանալի բերումով 2019թ. հոկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն գրել է. «Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն կանցկացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, մանավանդ որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում սպառնում է էթնիկ զտման նոր արշավով»։ Նշեմ, որ Ֆրենկ Փալոնեի անկեղծությանը չեմ կասկածում, բայց... Դրան հավելենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի կոմիտեի անդամները հայտարարել են. «Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության։ 1915-1923թթ. իրականացված Ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվեցին 1,5 միլիոն հայ, ինչպես նաև էթնիկ այլ խմբերի և ժողովուրդների ներկայացուցիչներ, իրական ժամանակում գրանցվել է ամերիկյան դիվանագետների կողմից»։ Նշենք, որ ամերիկյան ԶԼՄ-ները հավանական են համարում, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հաջորդ շաբաթ կվավերացնեն այս բանաձևը։ Թվում է՝ ցնծա՛, հայ ժողովուրդ, մեր աչքերի առջև վերջապես իրականանում է պատմական արդարությունը. դեմոկրատ կոնգրեսականները 8 տարի իրենց կուսակից Բարաք Հուսեյնի Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում ունենալով, այդ տարիներին այդպես էլ չկարողացան ԱՄՆ Կոնգրեսով անցկացնել «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը, հիմա, հանրապետական նախագահի օրոք՝ խնդրե՛մ։ Ընթերցողը կարող է միանգամայն իրավացիորեն պնդել՝ դե շատ լավ է։ Իմ երկյուղներն այլ բանից են. որպեսզի ինքնահավանությամբ տառապող օսմանյան ներկա կառավարիչ Էրդողանի խոցվող ինքնասիրությունն ազատություն չտա իր նեոօսմանյան հավակնություններին և ամերիկացիներին հակառակ՝ հանկարծ չպատահի անուղղելին, որպեսզի նա տրվի գայթակղությանն ու գործընկերոջը՝ Ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևին լայնածավալ պատերազմի սկիզբ չարտոնի Արցախի Հանրապետության դեմ։ Մանավանդ որ տեղեկատվական ֆոնը նման ռազմական ագրեսիա սկսելու համար ստեղծվել է, ընդ որում՝ ոչ առանց հայկական իշխանությունների օգնության, ինչի մասին արդեն գրել եմ ավելի վաղ REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ հոդվածներում. «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է պատերազմով Հայաստանի և Արցախի դեմ» (2019թ. օգոստոսի 17), «Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ» (2019թ. սեպտեմբերի 8), «Հեռացնել Փաշինյանին իշխանությունից՝ նշանակում է փրկել Հայաստանը կործանումից» (2019թ. սեպտեմբերի 24)։ Գրում եմ այս տողերը և մտաբերում, սևեռուն մտքի պես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերիի խոսքերը, որը 1896թ., ելույթ ունենալով Լորդերի պալատում, որում բացատրում էր Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կոտորածը կանգնեցնելու անհնարինությունը ռազմական միջամտության օգնությամբ, ցինիկաբար ասել է. «Բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»... Արյդո՞ք մենք՝ հայերս, նորից նույն փոցխի վրա չենք փորձում կանգնել։

Հետգրության փոխարեն. չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, լավ է, որ հնարավորություն ընձեռվեց գրելու նաև լուսավորի մասին, հիշելու Հայաստանի և Արցախի կարկառուն քաղաքացի, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991թթ.) Սոս Արտաշեսի Սարգսյանի մասին։ 2019թ. հոկտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի ստեղծած «Համազգային» թատրոնի կոլեկտիվը նշեց լուսահոգի Սոս Սարգսյանի 90-ամյակը։ Չեմ թաքցնի, որ ներկայացման ընթացքում, շնորհիվ թատրոնի դերասանների ինքնանվիրման ու տաղանդի, Վարպետի հանդեպ անկեղծ սիրո՝ հուզմունքի քիչ պահեր չապրեցի։ Աչքերիս առջև հառնեց 34-ամյա վաղեմության պատկեր. Սոս Սարգսյանի ընդունելությունը 1985թ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանի մոտ՝ նրան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում շնորհելու առիթով։ Ընդունելությունից հետո, լինելով Կարեն Դեմիրճյանի օգնականը, ես Սոս Սարգսյանին ուղեկցեցի դեպի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի մեքենան, որը մոտեցել էր N 1 մուտքին։ Ուղեկցելուց հետո ես բարձր տրամադրությամբ զեկուցեցի Կարեն Դեմիրճյանին իր հետ Սոս Սարգսյանի զրույցի տպավորությունների մասին, որոնք նա հասցրեց կիսել ինձ հետ դեպի մեքենան ուղեկցելու ժամանակ։ Ինձ ուշադիր լսելով, ժպիտն աչքերին՝ Կ.Դեմիրճյանն ասաց. «Սոսը մեծ դերասան է և շատ կարգին մարդ»։ Տարիներ անց, հիշելով Կարեն Դեմիրճյանի խոսքերը, մի պարզ եզրակացության հանգեցի. միայն մեծ մարդիկ կարող են գնահատել մյուսների մեծությունը։ Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին նշեցին մեծ դերասանի՝ Սոս Արտաշեսի Սարգսյանի ծննդյան 90-ամյակը, իսկ հոկտեմբերի 27-ին կնշեն ցավալի օրը՝ մեկ այլ մեծ հայի՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանի մահվան քսաներորդ տարելիցը։ Կարելի էր շարունակել հուշերս Սոս Արտաշեսի Սարգսյանի մասին, նրա անմոռանալի ելույթի մասին 1989թ. նոյեմբերին Երևանի ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստում՝ ի պաշտպանություն իմ համեստ թեկնածության, որն առաջադրել էր Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն և անձամբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, լուսահոգի Սուրեն Գուրգենի Հարությունյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող, որ ԽՄԿԿ բոլոր անդամների անզուսպ հալածանքի, անսահմանափակ դեմոկրատիայի ժամանակներում Երևանի ժողպատգամավորների քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնին առաջադրվում է Հայաստանի Կոմկուսի Մաշտոցի շրջկոմի առաջին քարտուղար Արտաշես Գեղամյանը։ Այդ ժամանակ տեղի ունեցավ, թվում է, աներևակայելին. ավելի քան 400 պատգամավորից միայն 6-ն էր «դեմ» քվեարկել, մնացած բոլորը «կողմ» էին՝ աջակցելով Սոս Սարգսյանի առաջարկին։ Մտաբերեցի նաև այլ իրադարձություններ։ Այսպես, 1990թ. սեպտեմբերին ես Մոսկվայում («Մոսկվա» հյուրանոցում) այցելեցի Հայաստանից և ԼՂԻՄ-ից ԽՍՀՄ ժողպատգամավորների խմբին, որոնք ի նշան բողոքի Մ.Գորբաչովի կողմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սահմանադրական իշխանության լուծարման՝ քաղաքական հացադուլ էին հայտարարել։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ հացադուլ հայտարարածների մեջ էին աշխարհահռչակ մեծ գիտնական, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման առաջատար գաղափարախոս, հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավարներ Վաչիկ Գրիգորյանը և Սեմյոն Բաբայանը։ Տեսնելով Սոս Սարգսյանի հոգնատանջ դեմքը՝ սկզբում շփոթվեցի, բայց նրա լուսավոր աչքերին նայելով ու լսելով վարպետի համոզիչ ձայնը՝ փոքր-ինչ հանգստացա, իսկ հետո զմայլվեցի, երբ նա իր բարիտոնով հետաքրքրվեց, թե ոնց են ընտանիքս, կինս և երեխաներս, ծնողներս։ Չեմ թաքցնի, սովորաբար խոսքաշեն եմ, բառերի պակաս չունեմ, բայց այդ պահին ասես կայծակնահար եղա։ Լավ է, որ իրավիճակը լիցքաթափեց Սոս Սարգսյանի հյուրանոցահամար մտած ԽՍՀՄ ժողպատգամավոր, լուսահոգի Հենրիկ Սուրենի Իգիթյանը՝ հայկական կերպարվեստի աներևակայելի պահապանն ու քարոզողը, պատանի ու երիտասարդ տաղանդավոր գեղանկարիչների պահապան հրեշտակը, Հայաստանի ու Արցախի մեծ հայրենասերը։ Որսալով, հավանաբար, հարցական հայացքս՝ Հենրիկ Իգիթյանը հարցրեց. դու երևի մտածում ես, թե ինչու չեմ միացել քաղաքական հացադուլին։ Պատասխանի չսպասելով՝ նա շարունակեց. Վիկտոր Համբարձումյանն է Զորիի ու Սոսի հետ իր հեղինակության ուժով արգելել ինձ ու Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին՝ ականավոր մեխանիկ, հանրահռչակ գիտնականին, Երևանի պետական համալսարանի ռեկտորին միանալ հացադուլին։ Փաստարկներն անվիճելի էին. այդ դեպքում ո՞վ պետք է ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի ամբիոնից բարձրացներ և պաշտպաներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության կամքը որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ցեղասպանությունից խուսափելու միակ հնարավորություն։ Պետք է ընդունել, որ թե՛ Հենրիկ Իգիթյանը, թե՛ Սերգեյ Համբարձումյանը փայլուն կատարեցին իրենց վրա դրված առաքելությունը։ Մտաբերում եմ Հ.Իգիթյանի ասույթ դարձած կշտամբանքը Մ.Գորբաչովի հասցեին, թող ների ինձ հարգելի ընթերցողը համագումարի ամբիոնից նրա խոսքերի տառացի թարգմանության համար. բոզին բոզություն է հասնում (նկատի ուներ Մ.Գորբաչովին – Ա.Գ.)։ Հենրիկ Իգիթյանը նկատի ուներ ԽՄԿԿ XXVIII համագումարում մինչ այդ կարդացված ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար Բորիս Ելցինի հայտարարությունը ԽՄԿԿ-ից դուրս գալու մասին։ Այո, հայերին ոչինչ այնպես չի խոցում, ինչպես դավաճանությունը, որն անթիվ փորձանքներ է բերել մեր ժողովրդին նրա բազմահազարամյա պատմության ընթացքում։

Հոդվածն ավարտելով ցանկանում եմ մեջբերում կատարել ադրբեջանցի մտավորականին Սոս Սարգսյանի գրած նամակից (2011թ.). «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։ Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է... Ղարաբաղի մասին վերջնականապես մոռացեք»։ Հիշելով ոչ վաղ անցյալի այս իրադարձությունները՝ ավելի ես համոզվում մի պարզ ճշմարտության մեջ. գալիք սերունդը խստորեն կդատապարտի մեզ, եթե այսուհետ ևս հանդուրժենք Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմը, որը նենգաբար պարտադրվեց հայ ժողովրդին պետական հեղաշրջումների անդրօվկիանոսյան ճարտարապետների կողմից, որոնք այժմ անվանվում են գունավոր կամ թավշյա հեղափոխություններ։ Ինչպես և Ջեկ Լոնդոնի վեպի վերնագրում՝ «Ժամանակը չի սպասում», համոզված եմ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում, քանզի դա է հայոց պետականության փրկության միակ ճանապարհը։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր