Ա. Գեղամյանն  ու  Տ. Ուրիխանյանը չեն սրտնեղում Քոչարյանի խոսքից

 30.11.2013, Իրավունք

Այսպես կոչված քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը facebook-յան իր էջում փորձել է համեմատական անցկացնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ: Ծակ պրոֆեսորական վերլուծությունը, ինչ խոսք, օրիգինալ չէր, այն վերաբերում էր Ա. Գեղամյանի երիտասարդական տարիների ելույթներին, իբր թե Տ. Ուրիխանյանը մի քանի տարի անց կնմանվի ՀՀԿ-ական պատգամավորին: Սակայն, արի ու տես, որ Կ. Քոչարյանի խոսքից պատգամավորներն առանձնապես չեն էլ նեղվում, ընդհակառակը` ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ շնորհավորում է Քոչարյանին. «Ես շնորհավորում եմ Կարեն Քոչարյանին, որ իրեն հասու են իմ երիտասարդ տարիներին ունեցած ելույթները եւ դրանց բովանդակությունը: Ինչ խոսք, դա առաջընթաց է, որ 15 տարի անց նա հասկանում է իմ խոսքը եւ այնքան է տպավորվում, որ դրանից հետո թեեւ 13 գիրք եմ գրել, սակայն նա դրանից առաջվա մտքերիցս է դեռ խոսում: Իսկ ինչ վերաբերվում է պոպուլիստներին, ապա պետք է նշեմ, որ նա չարացած մարդ է, որովհետեւ նա քննադատում է եւ ավագ սերնդին, եւ երիտասարդ: Չնայած կարելի է իր հոգեվիճակը հասկանալ, քանի որ, ցավոք սրտի, Քոչարյանը ցանկանում էր քաղաքական վերլուծաբան դառնար` չհաջողվեց, սակայն նայում էր իր դեմքին եւ, հավանաբար, մտքին Վլադիմիր Սոլովյովն էր գալիս, սակայն դա էլ ձախողվեց: Ձախողակին պարզապես հիշեցնենք քաղաքական ռահվիրաներից մեկի խոսքը, որում ասվում էր. «Եթե դու երիտասարդ ես եւ ռադիկալ չես, ապա դա կնշանակի սիրտ չունես, իսկ եթե դու հասուն տարիքի ես եւ պահպանողական չես, կնշանակի` խելք չունես»: Դատելով facebook-յան իր գրառումից, կարող եմ ասել, որ Կարեն Քոչարյանը ոչ սիրտ ունի եւ ոչ էլ խելք, նման մարդկանց հետ բանավեճի մեջ մտնելը` պարապ զբաղմունք է»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ