ՅԱԼԱՆՉԻ  ՀՄԱՅԱԿ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ  ԱՆՓԱՌՈՒՆԱԿ  ՖԻԱՍԿՈՆ

11.02.2010, Ազատամտություն

Իհարկե, կարելի էր անհետևանք թողնել մեր հանրությանը քաջ հայտնի Հմայակ Հովհաննիսյանի բարբաջանքները, նրա, ով վերջին 15 տարիների ընթացքում գլխավորում է մեկ մարդուց բաղկացած, հետն էլ երկսեռ քաղաքագետների միությունը: Բայց իրազեկ լինելով վերջինիս ստոր, խաբեբա և ստախոս լինելու հանգամանքին, հարկադրված ենք վերստին  բացահայտել նրա ինչ լինելը:

Հմայակ Հովհաննիսյանն առավել ակտիվացավ հունվարի 10 –ի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար անցկացված ընտրությունների նախաշեմին և հետո: Կարծես թե հատուկ առաջադրանք էր դրված նրա առաջ. համոզել ՀԱԿ –ին, որ ինքը, իբր, մոլեռանդ արմատական ընդդիմություն է և քարոզարշավը ծառայեցնելու է գործող իշխանությունների «ավազակապետության» հանցանքների բացահայտմանը, քարոզ անելով ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Միևնույն ժամանակ երազում էր, որ ոստիկանության անձնագրային բաժինը ինչպես մերժեց Էդվարդ Մադաթյանին տեղեկանք տալու, առ այն, որ նա վերջին 5 տարիներին անընդմեջ եղել է ՀՀ –ում, այնպես էլ կմերժեր Ն.Փաշինյանին, քանզի նա մեկ տարուց ավելի գտնվել է «ընդհատակում», կարելի է ենթադրել` ՀՀ  սահմաններից դուրս:

Ավա՜ղ, Հմայակի այս երազանքը հօդս ցնդեց, երբ պատկան մարմինները Ն.Փաշինյանին տրամադրեցին անհրաժեշտ փաստաթղթերը: Վայքաղաքագետի ծրագրերն  այդ փուլում ձախողվեցին և նրա քննադատության թիրախը դարձավ նախ ճանաչված դերասան   Վովա Կոստանյանը, այնուհետև «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ Արա Սիմոնյանը: Հմայակը, ձայնակցելով ՀԱԿ –ի խոսափող հանդիսացող բոլոր տեսակի լրատվամիջոցներին, օրական անվանարկում էր թե՛ Արա Սիմոնյանին, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցությանը», մտածելով, որ նման կեցվածք ընդունելով` ՀԱԿ –ի մոտ կամրապնդի իր արմատական ընդդիմադիր լինելու խիստ հարցականի տակ հայտնված իմիջը:

Ճիշտ այդ օրերին ՀԱԿ –ի խոսափող թերթերից մեկը քանիցս զգուշացրել էր հանրությանը, որ ընտրապայքարում իշխանությունների դրածոն Հմայակ Հովհաննիսյանն է: Ի դեպ, պրն Հմայակը այդպես էլ չանդրադարձավ, չընդվզեց, ասուլիսներ չհրավիրեց հերքելու այդ պնդումը, մասնավորապես, «Չորրորդ իշխանության» էջերում զետեղված բացահայտումները: Եվ դա ինքնին հասկանալի էր, որովհետև իր առջև դրված խնդիրը բոլորովին այլ էր` ամեն կերպ հերյուրանքներ տարածելով «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարների հասցեին, սասանել վերջին երկուսուկես տարում նրա որդեգրած Հայոց պետականության ամրապնդմանն ուղղված քաղաքականության կշիռը: Թվում էր, թե այդ պատվերը Հմայակը ստացել էր ՀԱԿ –ից և նման պատվեր եթե լիներ, ապա  անփորձ ընթերցողի մոտ կարող էր հավատարժան երևալ, սակայն դա միայն հարցին մակերեսային մոտենալու պարագայում: Ուրիշ բան, որ նրա այդ կեցվածքը ՀԱԿ –ի սրտով էլ էր: Այստեղ կարևորն այն է, որ 2008 թ. մարտի 1 –ի ողբերգական դեպքերից հետո հանրապետությունում կայունության հաստատումը եկեք տեսեք, որ ոչ միայն ՀԱԿ –ի սրտով չէ, այլ նաև ուրիշ ուժերի, որոնք, վախենալով բացահայտորեն դեմ դուրս գալ ՀՀ նախագահի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ քաղաքականությունը սատարող ուժերին, գերադասում են խաղի մեջ մտցնել արդեն իսկ քանիցս օգտագործված, փեշերը վաղուց այրած Հմայակ Հովհաննիսյանին:

 

Իսկ արդյոք կա՞ն խորքային պատճառներ, որ Հմայակ Հովհաննիսյանը «Ազգային Միաբանություն կուսակցության» անունը լսելիս, ասես թե, ընկնում է ցնցումների մեջ, եթե կան այդպիսիք, ապա որո՞նք են դրանք: Եվ այսպես. 2003 թվականին Հմայակը «Ազգային Միաբանություն կուսակցության» ընտրացուցակով դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր: Նա առաջին ամիսներին հլու-հնազանդ կատարում էր թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցության», թե՛ պատգամավորական խմբակցության քաղաքական բոլոր որոշումները: Սակայն 2003 թ. նոյեմբեր ամսից նրա քննադատության սլաքն ուղղված էր ոչ այնքան իշխանությունների, որքան իշխանական կոալիցիայի ոչ առանցքային դերակատարություն ունեցող կուսակցություններից մեկի դեմ: Հմայակի նման դիրքորոշման պատճառները շատ շուտ պարզվեցին, երբ 2003 թ. նոյեմբերի 27 –ին  ՀՀ կառավարության կողմից ընդունվեց №1857 – Ն գույք օտարելու մասին որոշումը, որով «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը քաղաքի կենտրոնում` Մոսկովյան 33ա հասցեի առաջին հարկի /ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչ այդ զբաղեցրած/ 437.4 քառակուսի մետր տարածքը, քառակուսի մետրը 50 դոլարի հաշվարկով, տրամադրվել էր Հմայակի գլխավորած, գոյություն չունեցող  ասոցիացիային: Դրան հաջորդել էր մեկ այլ` 2004 թ. փետրվարի 12 –ի № 84 –Ն 255 «ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 27 –ի № 1857 -Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը: Ուշագրավ է, որ այդ որոշման առաջին կետի ա/ ենթակետում ուղղակիորեն գրված է. «որոշման 3.1-ին կետում «437.4» թիվը փոխարինել «455.4» թվով, իսկ «դրա վարձակալ «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը» բառերը փոխարինել «հայտնի գնորդ Հմայակ Հովհաննիսյանին /անձնագիր` AA 0420273, տրված` 001-ի կողմից/» բառերով»: Եվ այսպես, ՀՀ  կառավարությունը երեք ամսվա ընթացքում երկու անգամ անդրադառնում է «հայտնի գնորդ» Հմայակ Հովհաննիսյանի անձնական հարցերը լուծելուն, այն էլ` հիրավի թագավորական շռայլությամբ: Երկու միլիոն դոլար նվազագույն արժեք ունեցող տարածքը նրան է նվիրվում ավելի քան քառասուն անգամ էժան գնով, կրկնում եմ, շուկայականից ավելի քան 40 անգամ էժան գնով: Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում, կարծում ենք, սա եզակի դեպք է, երբ «ընդդիմադիր» քաղաքական գործչի նկատմամբ իշխանությունները դրսևորում են նման շռայլություն: Իհարկե, թալանի տեսակետից նմանօրինակ բազում փաստեր արձանագրվել էին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ալան- թալանի տարիներին:

Երբ վերը նշված փաստը քննության առարկա դարձավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության, խորհրդարանական համանուն խմբակցության անդամների համար, Հմայակն իրեն ներհատուկ քստմնելիությամբ ծնկաչոք աղերսեց, որ «ներենք ու չխորտակենք իրեն, ինքը մինուճար տղա է, տարեց մայրիկ ունի»: Աղերսանքը նա փորձեց ուղեկցել Գեղամյանի ձեռքը համբուրելու քայլով, ինչը վերջինիս կողմից կանխվեց` նրան հասցված ապտակով: Ինչևէ, մեզ «հիշատակ» մնաց Արտաշես Գեղամյանին 2004 թ. մարտի 4 –ին ուղղված Հմայակի դիմումը, որից անենք մի փոքր մեջբերում. «Անձամբ Ձեզ և «Ազգային Միաբանություն» խմբակցության բոլոր անդամներին շնորհակալություն եմ հայտնում համատեղ անցած ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում Հայաստանում իշխանափոխության գործում, որին այսուհետև էլ` Ձեզ զինակցելով ծառայելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»: Պարզապես Հմայակի մտքով էլ չէր անցնի, որ կուսակցության արխիվներում իր այդ հերթական ստորաքարշության վկայությունը, քծնանքը փաստող դիմումը պահպանված կլինի:

Հմայակ, ա՜յ խաբեբա, այսքանից հետո դեռ հանդգնում ես հարցազրույց տալ և մարդկանց թյուրիմացության մեջ գցել, ասելով, թե, իբր, 2004 թ. փետրվարի վերջերին ինքդ ես հեռացել «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցությունից… Ո՛չ, դու շատ լավ հիշում ես, որ մարտի 4 –ին «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության նիստի ժամանակ քեզ միաձայն  որոշմամբ հեռացրեցին խմբակցության կազմից: Ավելին, խմբակցության անդամ բոլոր պատգամավորները իրենց ստորագրությունները դրեցին այդ որոշման տակ: Համաձայն «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության 2003 թ. հունիսի 12 –ին ընդունած կանոնակարգի /Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության/, փաստաթուղթ, որի տակ կա նաև քո ստորագրությունը:

Բայց դիմակդ պատռելու մի փաստի մասին էլ հիշեցնենք. երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ քո բանսարկու, դավադիր լինելը, վախն էլ սրտումդ տարիուկես սսկվել ու լռել էիր, սարսափելով, թե օրերից մի օր հանկարծ ու փաստաթղթի չվերածված քո հիմնական անառակության դրսևորման փաստը հանրության սեփականությունը չդառնա: Հիմա ձայնդ տաք տեղից ա  գալիս հա՜, որովհետև Եվրախորհրդի անդամ երկրներում արվամոլությունն այլևս չի դասվում քրեորեն պատժելի արարքների շարքը, ինչպես դա ոչ վաղ անցյալում էր: Չէ՞ որ դու շատ լավ գիտես մոնումենտի թփուտների արտահաստիքային գիշերային  «պահակություններդ» քեզ նման մեկի հետ: Պատկերդ բացահայտելու մյուս օրինակը պայմանավորված է հենց դրա հետ, երբ այնքան էիր տարված քեզ ներհատուկ սիրախաղերով, վախն էլ սրտումդ` խուսափում էիր երևալ ԱԺ –ի շենքում: Որովհետև քաջ գիտակցում էիր, որ արվամոլների հանդեպ լոյալություն դրսևորելու Եվրախորհրդի պահանջը մեր ԱԺ –ում այնքան էլ հարգի չէ, ուստի շտապեցիր 2004 թ. սեպտեմբերի 7 –ի նամակով դիմել ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին, աղերսելով, որ ԱԺ նիստերից բացակայություններդ համարեն որպես «Ազգային Միաբանություն» խմբակցության կողմից իրականացվող բոյկոտին միանալու արդյունք: «Մոռացել էիր», որ դրանից կես տարի առաջ դու խայտառակ կերպով հեռացվել էիր «Ազգային Միաբանություն» խմբակցությունից: Բա ո՞ւր մնաց այսօր թերթերին տված քո հարցազրույցներում հնչեցված փուչ սկզբունքայնությունդ, երբ գրել էիր հետևյալ տողերը. «Այո, ես երբեք «Ազգային Միաբանություն կուսակցության» անդամ չեմ եղել, իսկ այսօր նաև կուսակցության ղեկավարության հետ փոխհամաձայնության արդյունքում ձեռք եմ բերել անկախ պատգամավորի կարգավիճակ: Այդուհանդերձ մուտք գործելով ներկա գումարման ԱԺ «Ազգային Միաբանություն կուսակցության» ընտրացուցակով, ես ԱԺ նիստերի բոյկոտի առանցքային հարցում պարտավոր եմ առաջնորդվել ոչ թե իմ, այլ «Ազգային Միաբանություն կուսակցության» դիրքորոշմամբ: Այս գումարման ԱԺ պատերում գործունեության ընթացքում ես պարտավոր եմ առաջնահերթ կարգով հաշվի առնել այն հույսերը, որ ինձ հետ կապում էին և շարունակում են կապել «Ազգային Միաբանություն կուսակցության» շարքային անդամները: Չէ որ հենց նրանց աջակցությամբ և համաձայնությամբ ես ընտրվեցի  «Ազգային Միաբանություն» ցուցակի առաջին եռյակում»: Աղերսանքներիդ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը կրկին ընդառաջ գնաց` չհերքելով, ինչպես նաև չհաստատելով քո` որպես «ընդդիմադիր», քաղաքական բոյկոտին մասնակցելու հարցը: Մինչդեռ ինքդ էլ շատ լավ գիտեիր, որ իրականում քո ով լինելը պարզելուց հետո, արդեն իսկ մեկ կիլոմետր հեռավորության վրա ներկայությունդ չէինք հանդուրժում: Պարզապես Արտաշես Գեղամյանի առանձնասենյակում լացդ ու կոծդ, աղերսանքդ հիշելով պատգամավորական խմբակցության քո գործընկերները կրկին ներողամտություն դրսևորեցին` խնայելով վիճակդ և ունեցածդ ֆիզիկական արատը:

Ինչպեսև սպասում էինք, մատուցածդ ծառայությունները բարձր գնահատվեցին ՀՀ իշխանությունների կողմից և 2005 թ. նոյեմբերի 15 –ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը վավերացրեց ՀՀ կառավարության 2005 թ. հոկտեմբերի 13 –ին ընդունած № 1809 – Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30 –ի № 879 –Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Արդեն իսկ այդ որոշման համաձայն ք. Վաղարշապատի Էջմիածին –Մարգարա խճուղուն հարող տարածքում, քեզ` Հմայակ Հովհաննիսյանիդ և Հակոբ Հովհաննիսյանին «Արդյունաբերական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար» հատկացվեց 30.000 քառակուսի մետր հողամաս: Հիմա էլ մեծ-մեծ փրթում ես, թե քո վրա դա գրանցված չի: Ինչի՞ պետք է  գրանցված լինի, քանզի  դու մեզանից ավելի լավ գիտես, թե ո՞ւմ ես այդ «նվեր ստացած» հողամասը ծախել և ի՞նչ գնով: Այնպես որ, բացահայտված դավաճանի համբավ ունեցողդ աբուռ էլ չունեցար, որ գոնե հետո պապանձվեիր, գոյությանդ մասին նշաններ չտայիր:

Այստեղ չեմ կարող ինքնաքննադատական խոսքեր չուղղել թե՛ իմ, թե՛ իմ կուսակցական գործընկերների հասցեին: Եթե ժամանակին այս ամենի մասին հրապարակավ հայտարարությամբ հանդես գայինք, ապա շատ ու շատ մարդկանց զերծ կպահեինք այս զազրախոսին անգամ իսկ որպես բակտերիոլոգիական զենք օգտագործելու գայթակղությունից: Հիմա իր բոլոր գործողություններով Հմայակ Հովհաննիսյանը գեթ մեկ նպատակ է հետապնդում` արժանանալ հայրական քոթակի, որ առիթ ունենա այժմ էլ շանտաժի ենթարկել Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներին, ասելով` ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել իր դաստիարակողների նկատմամբ: Չէ՞ որ դրա փորձն էլ ունես, Հմայակ, երբ բանվորներին 14 ժամ աշխատացնում էիր քո «գրասենյակում»,  վերջում էլ վարձատրությունը, մոգոնովի տարբեր պատճառներով, կիսատ էիր տալիս, սպառնալով աշխղեկին, որ վերջինիս դատարանները քաշ կտաս: Այդ աշխատավոր մարդիկ էլ մտածում էին, եթե քաղաքի կենտրոնում 450 քառակուսի մետր տարածք է ձեռք գցել, այն էլ կառավարության որոշմամբ ու Նախագահի հաստատումով, ավելի լավ է հետը գլուխ չդնենք` տեղովը մեկ շառ ա, հետն էլ պաշտպանված Եվրախորհրդի կողմից:

Ահա այսպիսին է կերպարդ` Հմայակ Հովհաննիսյան: Դու սկի կկվի դեր էլ չես կարող կատարել, չնայած ուր գնում ես, քեզանից հետո, ի տարբերություն կկվի, միայն գարշահոտություն ես թողնում:

Հիմա չստացվի, որ այս ամենում միայն բացասական երանգներ ենք տեսնում, դրանցում, անշուշտ, կան նաև դրական դրսևորումներ:

Առաջին. Հմայակ Հովհաննիսյանի` մոլեռանդ ընդդիմադիր երևալու կեցվածքը, անցած երկու տարիների ընթացքում «քաղաքագիտական» հենքի վրա Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի Հմայակի հիմնավորումները վերստին վկայում են, թե անբարոյականությամբ աչքի ընկած ինչպիսի տարրեր էին ձգտում գալ իշխանության: Արարածներ, որոնք եռամսյակը մեկ փոխում էին թե՛ իրենց քաղաքական համակրանքը, թե՛ մազերի գույնը և թե՛ իրենց տերերին:

Երկրորդ. ՀԱԿ –ի կողմից կարծես թե բացահայտված և մերժված Հմայակ Հովհաննիսյանի ներկայիս բուռն գործունեությունը, այն էլ արմատական ընդդիմադիրի կեցվածքով, թերևս, նպատակ ունի ապակողմնորոշել մեր հանրությանը: Ըստ էության, Հմայակ Հովհաննիսյանը խնդիր է դրել ամեն գնով երկրի  բարձրագույն իշխանությունների անունը կապել քրեորեն պատժելի գործառույթների հետ: Նա փորձ է կատարում ոչ միայն արատավորել ՀՀ իշխանություններին, նրանց յուրահատուկ շանտաժի ենթարկել, այլև դրա հետ մեկտեղ պարզապես մնալ ջրի երեսին, այն էլ` նոր կարգավիճակով: Այս անգամ Հմայակը ծախվել է երկերեսանի այն բոլոր ուժերին, որոնք արտաքնապես և հրապարակավ հանդես են գալիս եթե ոչ որպես իշխանություններին սատարող, ապա թվացյալ չեզոք դիրքերից: Սակայն հոգու խորքում վերջիններս շատ ավելի նենգ են ու վտանգավոր, քանզի, ի տարբերություն ՀԱԿ –ի` իշխանությունների հետ առճակատման քաղաքականության, Հմայակի ներկայիս հին ու նոր տերերը քնում - զարթնում են և երազում են սասանել հայոց պետականությունը, ստվեր գցել ՀՀ  նախագահի կողմից իրականացվող աննախադեպ համարձակ ու շրջահայաց արտաքին քաղաքականության վրա:  Չէ՞ որ նրանցից շատերի վերադարձը մեծ քաղաքականություն պահանջված կարող է լինել /այն էլ տեսականորեն/ միայն և միայն երկրի ապակայունացման պայմաններում: Դրան էլ ձգտում են հասնել: Նրանց հանգիստ չի տալիս այն  իրողությունը, որ 2008 թ. մարտի 1 -ի ողբերգությունից հետո, չնայած բոլոր տեսակի սադրանքներին, Հանրապետության նախագահին և նրա թիմակիցներին հաջողվեց հանդարտեցնել մարդկանց կրքերը, երկիրը զերծ պահել խիստ վտանգավոր զարգացումներից: Դե, ինչ: Այստեղ կարելի է շնորհավորել թե՛ Նախագահին և թե՛ նրա զինակիցներին` եթե նրանց բացահայտ և քողարկված ընդդիմադիրները օգտվում են մարդկային բազում արատներով «հարուստ» Հմայակ Հովհաննիսյանից, ապա մենք լավատեսորեն ենք նայում գործող իշխանությունների առաջիկա արարումներին:

Փոքր-ինչ լիցքաթափվելու համար Հմայակից մի մեջբերում անենք, որը օրերս տպագրվել էր «Առավոտ» օրաթերթում. «Իմ տարածքը գրասենյակային է /խոսքը երկու միլիոն դոլար արժողությամբ Մոսկովյան 33ա հասցեում շան մսի գնով Հմայակին նվիրած 450 քառակուսի մետր տարածքի մասին է/: Ես այս երկրում վաստակ ունեմ և իրավունք ունեմ աշխատանքային պայմաններ ունենալ»: Ինչ խոսք, այդ 450 քառակուսի մետր տարածքը, Հմայակի իրական «աշխատանքի» պրոֆիլը հաշվի առնելով, ավելի հարմարավետ է, քան «Հաղթանակի» զբոսայգու թփուտները:

Այս հարցում արժե գնահատել նրա ազնվությունը, սակայն անհասկանալի է մնում այն, որ սեփականանվիրումից հետո անցած 6 տարիների ընթացքում այդտեղ և ոչ մի քաղաքագետ ոտք անգամ իսկ չի դրել: Փոխարենը շենքի պահակները մի կողմից հիանում, մյուս կողմից տարակուսում են, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հմայակ Հովհաննիսյանի «աշխատանքային պայմանները» ծառայում են բացառապես իրեն և հաճախակի փոփոխվող իր «վարորդին», այն էլ միայն երեկոյան ժամերին: Ըստ որում ուշագրավ է, որ Հմայակի և նրա փոփոխվող «վարորդների» հետ համատեղ «քաղաքագիտական աշխատանքը» լավ կազմակերպելու համար ընտրվում են ժամեր, երբ այդ շենքում և ոչ մի օտար մարդ չի լինում: Ինքներդ հասկանում եք, որ քաղաքական այս բարդ պայմաններում Հմայակի գործը լռություն ու հանգիստ ա սիրում:

Հմայակ Հովհաննիսյան, մենք հասկանում ենք, որ դու պաշտպանված ես Եվրախորհրդի հայտնի պահանջների լույսի ներքո, չէ՞ որ Հայաստանն այդ կառույցին անդամագրվելիս պարտավորվել է քրեորեն չհետապնդել քո տեսակին: Սակայն, շատ մի ոգևորվիր, չափդ ճանաչիր, հակառակ պարագայում ձեռնամուխ կլինենք քո նողկալի էությանը քաջատեղյակ մարդկանց ներգրավմամբ բացատրական լուրջ աշխատանք կատարել մեր ժողովրդի ամենալայն զանգվածների շրջանում: Այս գործում քո տերերն էլ անզոր կգտնվեն:

Սարգիս Մուրադխանյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

 

Հ.Գ. Մենք լավ հասկանում ենք, որ Հմայակ Հովհաննիսյանի տեսակը գիտակցում է իր մոտալուտ ֆիասկոն և դրանով է պայմանավորված նրա ղզղնածությունը:

Դե ինչ, հույսով ենք, որ 2010 թվականին Հայաստանը վերջնականապես կթոթափի քաղաքական քամելիոնների, հմայակների և նրա տերերի լուծը: