ՉԱՓԱՎՈՐԵՔ ԵՌԱՆԴԸ

Ջուր մի լցրեք թուրք-ադրբեջանականի ջրաղացին

19.10.2013, Հայոց աշխարհ

«Իրենց քաղաքագետի տեղ դրած որոշ մարդկանց ուզում եմ հորդորել՝ մինչեւ հարգարժան մտավորականի հասցեին բացասական գնահատականներ, առավել եւս մեղադրանքներ հնչեցնելը, առ այն, որ նա «դավաճանել» է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն է` իր կյանքի գործին, Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը, ապա խորհուրդ կտայի վերջիններիս չափավորել իրենց եռանդը: Եվ թող ներվի ասել՝ իրենց մանկամիտ մեկնաբանություններով ջուր չլցնել թուրք-ադրբեջանցիների ջրաղացին։

Ի վերջո, Զորի Բալայանի անվան հետ կապվում է Ղարաբաղյան ազատագրական շարժման հաղթական գաղափարախոսությունը, եւ եթե մեզանում այսօր նման գնահատականներ ենք թույլ տալիս կամ հանդուրժում ենք այդ մեղադրանքները, համոզված ասում եմ՝ կամա-ակամա տուրք ենք տալիս թուրքական քարոզչությանը»,- համոզված է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։