ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ ԼԻՆԻ

28.09.2013, Հայոց աշխարհ

Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ոչ մեկի համար անակնկալ չէր լինի, եթե նեղություն քաշեին ծանոթանալ 2012թ. օգոստոսի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ ՌԴ նախագահը մասնավորապես արձանագրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մաքսային միությանը Հայաստանի ավելի ընդգրկուն մասնակցության վերաբերյալ, եւ հանձնարարական է տրվել, հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, կազմել մինչեւ 2020թ. Հայաստանի եւ Ռուսաստանի խոր տնտեսական ինտեգրմանը միտված գործողությունների ճանապարհային քարտեզը։ Խոր տնտեսական ինտեգրացման միջոցն էլ, բնականաբար, Մաքսային միությանը անդամագրվելն է։

Այսինքն՝ մարդիկ կարդում են, բայց կարդացածը, կարդացածի տողատակերը չեն հասկանում։ Եթե հասկանային, գրանտակերները դեռ 2012թ. կզրկվեին անտեղի վատնվող դրամաշնորհներից»։