ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉԸ

01.02.2013, Հայոց աշխարհ

«Իրավունք» թերթը նախորդ տարվա լավագույն քաղաքական գործիչ է ճանաչել «Ազգային միաբանություն» կուսակցության, նախագահ Արտաշես Գեղամյանին:
Թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ նշեց, որ իրենց այս որոշումը միաձայն եւ միանշանակ էր, քանզի «իրենց կարծիքով` քաղաքական գործիչը պետք է լինի Արտաշես Գեղամյանի նման»: «Կա տենդենց, որ քաղաքական գործիչները սկսում են քիչ ներկայանալ եւ ներկայացնել ծրագրեր, հանդես գալ հրապարակային ելույթներով, իսկ Գեղամյանը 2012-ին բազմիցս հանդես է եկել Ազգային ժողովում, ինչպես նաեւ հրապարակախոսական ու ծրագրային հոդվածներով»,- ասաց Բաբուխանյանը` ընդգծելով, որ Ա.Գեղամյանը նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում է նշանակալի գործունեություն ծավալել: