ԹՈՂ ԽԵԼՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ԳԼՈՒԽԸ ՀԱՎԱՔԻ
23.01.2013, Հայոց աշխարհ
Նախագահի թեկնածուներից ոմանք փորձում են օգտվել այն հանգամանքից, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել թե՛ իր կողմնակիցներին, թե՛ մրցակիցներին դրսեւորել հանդուրժողականություն եւ քարոզարշավի հիմքում դնել հանուն Հայաստանի Հանրապետության կարգախոսը։
Ավաղ, նախագահ թեկնածու Արամ Հարությունյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանին սատարող քաղաքական ուժերը եւ դրանց լիդերները անտարակույս հարգելու են նախագահի հորդորը, իրեն իրավունք վերապահեց Հանրային հեռուստաընկերության եթերից լկտի արտահայտություններ թույլ տալ մասնավորապես իմ հասցեին։
Հարկ եմ համարում զգուշացնել սույն տարրին, որ խելքի մնացորդները գլուխը հավաքի եւ հաշտվի այն մտքի հետ, որ նրա նոսրացող բեղ-մորուսի քանակով գրված հոդվածներ ու գրքեր ունեմ։ Իսկ դրանք, ի թիվս այլ խնդիրների լուծման, խնդիր ունեն նաեւ ոչ անհույս բթամիտներին դարձի բերել։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ