ՍԽԱԼ ԿԼԻՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՆԵՐՈՒԺԸ

Հարցազրույց Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ


24.03.2012, Հայոց աշխարհ

….
-Շատ է խոսվում այն մասին, որ հանուն պատգամավորական մանդատի ոմանք քաղաքական դաշտն են փոխում, հրաժարվում են իրենց կեցվածքից ու սկզբունքներից:
-Քաղաքական առումով այստեղ բարոյական խնդիր չկա: Քաղաքականությունը նաեւ հնարավորին հասնելու արվեստն է: Կան մարդիկ, որ քաղաքականության մեջ չեն եղել, ոչ էլ այս կամ այն կուսակցության նվիրյալն են եղել, բայց քաղաքական ուժի հետ ճանապարհ անցնելու հնարավորություն են ստացել եւ օգտվել են այդ հնարավորությունից:
Ես կխոսեմ միայն Հանրապետականի ցանկում ընդգրկված գործող պատգամավորների ու քաղաքական գործիչների մասին: Վիկտոր Դալլաքյանը ո՞ւմ պետք է սատարի, եթե ոչ Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին՝ անկախ նրանից, թե նախկինում ինչպես է քննադատել մեզ:
Դա բոլորովին չի նշանակում, թե վաղը Դալլաքյանը չի քննադատելու, կամ Հանրապետականի հին անդամները չեն քննադատում այս կամ այն վատ, վնասակար երեւույթը:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Արտաշես Գեղամյանը կարող է իր հետեւից մեծ զանգվածներ տանել: Բայց նա մեր երկրի համար ճակատագրական պահին խելամտորեն չգնաց քաղաքացիական առճակատման ճանապարհով, այլ մնաց քաղաքական քննադատի ու ընդդիմախոսի իր դերում, ինչը նաեւ օգտակար եղավ: Ի դեպ, Արտաշես Գեղամյանը առաջին օրվանից էլ սատարել է նախագահ Սերժ Սարգսյանին:
1993-ին ես ինքս չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին եւ զարմացած էի, երբ Սերժ Սարգսյանը նրանից դժգոհող Վազգեն Սարգսյանի հետ վիճելիս ուղղակի պնդեց, որ Մանվելը հերոս է: Գեներալ Մանվել Գրիգորյանը թեեւ համալսարաններ չի ավարտել, բայց կյանքի մեծ ճանապարհ ու փորձություններ է անցել, իսկ այդ ճանապարհը մարդուն քաղաքական ու պետական գործիչ է դարձնում:


ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ