Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց. Արտաշես Գեղամյան
08.05.2012, tert.am
«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին` հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր կոալիցիայի ձևավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաև հավելեց. «Ինչու ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի` կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը թերթի զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը և գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել` հանուն ՀՀ-ի»: