Հայտարարություն
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը
Հայ Առաքելական Եկեղեցուն ուղղված հարձակումների վերաբերյալ
2025թ. հունիսի 4
https://hayeli.am/?p=798635&l=am
https://168.am/2025/06/04/2224843.html
https://livenews.am/2025/354616/04/12/55/
Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է հայ հավատավոր ժողովրդի լինելիության և ինքնության հիմնասյունը, վերականգնել իր պետականությունը, պահպանել Հայոց լեզուն։ Ուստի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն այսօր, առավել քան երբևէ, անընդունելի է համարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված որևէ դավադիր գործողություն և իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։
Երբևէ, իսկ այսօր՝ առավել ևս, մենք իրավունք չունենք անջատ գործելու, քանի որ մեր երկրի ու հայ ժողովրդի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։ Աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակում, հայ Առաքելական եկեղեցին է ի զորու համախմբել հայ ժողովրդին, հանուն մեր պետականության արժանապատիվ գոյության և ինքնության պահպանման։
Կոչ ենք անում հայ ժողովրդին միաբանվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։
«Ազգային Միաբանություն»կուսակցություն
Կյանքի 75 տարին չբոլորած մեզնից հեռացավ պետական ու կուսակցական հայտնի գործիչ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը
Արտաշես Գեղամյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում, ճանաչված պետական գործիչ Մամիկոն Գեղամյանի և վաստակավոր մանկավարժ Սոնյա Գեղամյանի ընտանիքում: Չեխովի անվան դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել և 1971թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ուսանելու տարիներին դրսևորել է մեծ կամք ու ցանկություն երկրին պիտանի լինելու, մեծերի սկսած գործը շարունակելու համար:
1972թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին, որպես Հայաստանի ուսանողական շինջոկատի հրամանատար, աշխատել է Կարելական ինքնավար հանրապետությունում, որի համար պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով: 1971թ. հոկտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:
1974-1976թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ՀԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար:
1979-1986 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմի ապարատում, որպես հրահանգիչ, տեսուչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կազմակերպական բաժնի վարիչի առաջին տեղակալ: 1987-89թթ. ընտրվել և աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղար:
1989-90թթ., Երևանի քաղաքապետ: 1991-95թթ. աշխատել է որպես «Պրոմեթևս» ունիվերսալ բորսայի ապա՝ իր հիմնադրած «21-րդ դար» ՍՊ-ի գլխավոր տնօրեն:
1997թ. ապրիլին հիմնադրել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը:
1995-2007թթ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1999-2003թթ. եղել է «Իրավունք և Միաբանություն» խմբակցության ղեկավար, իսկ 2003թ. մայիսին՝ «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։ Նա Ազգային Ժողովի Եվրոպայի անվտանգության և Համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակության անդամ էր։
2012-2017թթ. Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել՝ ՀՀԿ-ի ընտրական ցուցակով։ 2011 թ. հիմնադրել է «Հյուսիսային Հեռանկար» հասարակական կազմակերպությունը, եղել նրա նախագահը։ Տարիներ շարունակ իր բազմակողմանի գիտելիքներով, աշխատանքի մեծ փորձով, անաչառ և գիտակցված համարձակ գործելակերպով զգալի դերակատարում ու ներդրում է ունեցել Հայաստանի հասարակական ու տնտեսական կյանքում, հանրապետության առջև ծառայած կարևորագույն խնդիրները համակողմանիորեն ներկայացրել միջազգային ատյաններում։
Իր պաշտոնավարման տարիներին շահագործման են հանձնվել Մասիս-Երևան, Արզաքան-Երևան ջրատարները, և ավարտին մոտեցրել Դավիթաշենի կամրջի շինարարությունը։ Ջանասիրաբար զբաղվում էր ղինչպես Դավիթաշենի, այնպես էլ քաղաքի մյուս թաղամասերի կառուցապատման աշխատանքներով։
Նրա նախաձեռնությամբ տեղադրվեց Երևան քաղաքում «Գրիգոր Լուսավորիչ» Մայր Տաճարի կառուցման հիմանքարը, որը օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից։
1990թ. մայիսի 27-ին Նուբարաշենի ողբերգական իրադարձությունների օրը, նա մի խումբ հայրենասեր ազատամարտիկների գլուխ անցած, կասեցրեց Երևան քաղաքին սպառնացող իրական վտանգը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար կհիշեն նրա փաստագրված, համարձակ ու անկրկնելի ելույթները Թուրքիայում և այլ պետություներում, միջազգային ատյաններում, ՀՀ Ազգային Ժողովում, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Հայաստանի հայտնի լրատվամիջոցներին տրված հարցազրույցները։
Նա յուրահատուկ ընդունակություն և կամք էր դրսևորում միջազգային ֆորումներում՝ հայ գործարարների և մտավորականների ուժերը Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղորդելու գործում։
Մեծ հայրենասիրության և հարուստ գիտելիքների արգասիքն են նրա կողմից հրատարակված 26 գրքերը, բազմաթիվ հոդվածներն ու վերլուծությունները։
Նա հայ ավանդապաշտ ընտանքի հոգատար հայր էր, նվիրված ամուսին և սիրված հայր և պապիկ իր երկու զավակների ու հինգ թոռնիկների, ուշադիր մարդ՝ իր կարիքը զգացողների համար։
Մեծ կորուստ կրեց և հայ մտավորականությունը։
Ոչ միայն հայ, այլև այլազգի մեծ մտածողներ ու մտավորականներ նաև Գեղամյանի միջոցով խորությամբ ճանաչեցին Հայաստանը, հաղորդակից եղան նրա չպակասող խնդիրներին ու հոգսերին։ Նա շատ մտավորականների մտերիմ ընկերն էր։
Բարի հիշատակ և երկնային արքայություն Քեզ, մեր սիրելի Արտաշես Գեղամյան
«Ազգային Միաբանություն» կուսակցություն և ընկերներ
Арташес Гегамян: отуречивание Армении вступает в заключительную стадию (13.07.2024г.)
Հայաստանի թուրքացումը մտնում է եզրափակիչ փուլ. Արտաշես Գեղամյան (13.07.2024թ․)
13.07.2024, 168 ժամ
https://www.youtube.com/watch?v=FcsWl5ZOIXY
13.07.2024, Лазаревский клуб
https://lazarevsky.club/analitika/artashes-gegamyan-oturechivanie-armeni/
Представляем интервью армянского политического и общественного деятеля, экс-депутата Национального собрания Республики Армения предыдущих созывов, лидера партии "Национальное единение" и члена Международного "Лазаревского клуба" Арташеса Гегамяна.
Политик провел анализ внутри и внешнеполитической ситуации вокруг Армении. Он также дал оценку итоговой декларации, принятой в США по итогам саммита НАТО.
Гегамян в том числе коснулся позиции Турции и отметил, что сразу после саммита глава Турции Реджеп Эрдоган выступил с заявлением о том, что открытие Зангезурского коридора, станет решающим в заключении мира на Кавказе. По словам Арташеса Гегамяна, это говорит о том, что на саммите НАТО президент Эрдоган получил сигнал, что любые действия, направленные против ущемления жизненно важных интересов России и КНР в регионе будут одобрены со стороны коллективного Запада. Гегамян также напомнил о заветной мечте турецкого лидера – возродить идею Великого Турана, которая упирается до сих пор в армянский клин.
По мнению Гегамяна, в Армении наблюдается очевидное отуречившие, что ведет к потере государственности
Политик также обозначил крайне опасные тенденции – бравурные заявления властей Армении о вхождении в ЕС и выходе ОДКБ чреваты подрывом экономической безопасности Армении. Внутренний долг Армении растет, а при возможном выходе из ЕАЭС Армения станет уязвимой для западных корпораций и станет вскоре неплатежеспособной, что приведет к утрате Арменией экономической безопасности.
Подороднее см. в интервью
Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյան
02.07.2024, Իրավունք
https://www.iravunk.com/?p=287364&l=am
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Բագրատ սրբազանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ հիլիսի 2-ին՝ երեւանյան հյուրանոցներից մեկում, փակ ձեւաչափով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հանդիպմանը մասնակցած ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ:
— Պարոն Գեղամյան, ի՞նչ արդյունքներ գրանցեց քաղաքական ուժերի հանդիպումը Բագրատ սրբազանի հետ եւ ի՞նչ փակագծեր կարող եք բացել:
— Կարեւորը` բոլորն ընկալում են, որ սա ազգային, ազատագրական շարժում է, եւ անկախ աշխարհաքաղաքական տեսլականներից` նկատի ունեմ Հայաստանի հետագա զարգացման, միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ, չարիք, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման: Իսկ արդեն մանրակրկիտ բացելով, թե ինչպես ազատվել այդ չարիքից, բնականաբար, պետք է նկատի ունենալ, թե որ քաղաքական ուժը ինչպիսի հեռանկար է տեսնում եւ այդ հեռանկարին հասնելու` ինչ գործիքակազմ: Գտնում եմ, որ շատ օգտակար էր հանդիպումը: Բագրատ սրբազանի շատ հավասարակշռված եւ հաստատուն դիրքորոշումը հավատ է ներշնչում, որ այս սրբազան շարժումը կհասնի իր նպատակին` այն է` փրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը` ազատվելով Նիկոլ Փաշինյան չարիքից:
Подробнее...Արևմուտքի ռուսատյաց գործակալ Արմեն Գրիգորյանը ցայտնոտի մեջ է․ Արտաշես Գեղամյան (28.06.2024)
Ненавидящий Россию агент Запада Армен Григорян в ярости. Арташес Гегамян (28.06.2024)
28.06.2024, Hayeli.am
https://www.youtube.com/watch?v=7c3JHYsR3O4
28.06.2024, Лазаревский клуб
https://lazarevsky.club/analitika/nenavidyashhiy-rossiyu-agent-zapada-arme/
Представляем вниманию интервью политика и общественного деятеля, лидера партии “Наицональное единение”, экс-депутата Национального собрания Республики Армения, члена Совета Международного “Лазаревского клуба” Арташеса Гегамяна оппозиционному интернет-каналу Hayeli.am.
В комментарии к событиям, происходящим в политическом поле Армении, Арташес Гегамян дает оценку антинародным действиям руководства Республики, направленным, по его мнению, на развал страны, потерю суверенитета и подрыв многовековых связей Армении и России.
В частности, политик подверг резкой критике высказывания и действия главы Совета безопасности Армении Армена Григоряна, которого называл агентом Запада. В своем интервью Арташес Гегамян также поддержал позицию депутата Государственной Думы РФ, первого зампреда Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константина Затулина в связи с выпадом Армена Григоряна в адрес России и лживыми обвинениями в “сдаче Нагорного Карабаха”.
Փաշինյան-Էրդողան գիշերվա հեռախոսազրույցը եղել է շրջադարձային․ Արտաշես Գեղամյան (19.06.2024)
Арташес Гегамян: Ночной телефонный разговор Пашинян-Эрдоган стал поворотным (19.06.2024)
19.06.2024, Hayeli.am
https://www.youtube.com/watch?v=JIh0ustKfO
19.06.2024, Лазаревский клуб
https://lazarevsky.club/analitika/artashes-gegamyan-nochnoy-telefonnyy-ra/
Представляем вниманию интервью армянского политического деятеля, экс-депутата многих созывов Национального собрания Республики Армения, лидера партии “Национальное Единение” и члена Совета Международного “Лазаревского клуба” Арташеса Гегамяна интернет каналу Hayeli.am.
По мнению политика, телефонный разговор премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Турции Реджепом Эрдоганом продемонстрировал истинное лицо нынешних властей Армении, готовых на любые условия, которые выдвигает Турция в ущерб национальным интересам и самой государственности Армении.
Политик также выразил слова поддержки движению “Тавуш во имя Родины” под руководством архиепископа Баграта Галстаняна.