«Никогда не говори никогда… Արտաշես Գեղամյանը` ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ

25.01.2012, mardik.am

«Ազգային միաբանություն» կուսակցությունն անպայման մասնակցելու է ընտրություններին»,- mardik.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` խոսելով առաջիկա ընտրություններում կուսակցության մասնակցության մասին:

Իսկ թե ինչ ձևաչափով   կուսակցությունը  կմասնակցի ընտրություններին, պրն Գեղամյանի տեղեկացմամբ դա կորոշվի, ամենայն հավանականությամբ, մարտի առաջին տասնօրյակի համագումարի ժամանակ:

Mardik.am-ը  հետաքրքրվեց` հնարավոր է` Արտաշես Գեղամյանն ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, պրն Գեղամյանն ասաց. «Թող շրջանառվեն այդ լուրերը, ես դրանց մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Փիլիսոփայորեն մոտեցեք շրջանառվող լուրերին»:

«Բայց ճշմարտության ռեալ հատիկ կա՞ շրջանառվող լուրերի մեջ»,-հարցրինք «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարից:

Պրն Գեղամյանի խոսքով` ճշմարտության ռեալ հատիկ լինել-չլինելու հարցը կորոշվի մարտի առաջին 10-օրյակում, երբ կլինեն  ՀՀԿ-ի և «Ազգային միաբանություն» կուսակցության համագումարները: «Քաղաքական գուշակություններով ես չեմ զբաղվում, որովհետև վաղուց դուրս եմ եկել այդ տարիքից»,-ասաց պրն Գեղամյանը:

Իսկ կա՞ քաղաքական որևէ ուժ, որի հետ «Ազգային միաբանություն» կուսակցությունը չի համագործակցի, պրն Գեղամյանի խոսքով` քանի որ Հայաստանը շարունակում է մնալ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»  կարգավիճակում, այս պարագայում բացառել որևէ ուժի հետ համագործակցությունը, դա կարճատև քաղաքականության դրսևորում կնշանակի:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուն, պրն Գեղամյանն ասաց. «Շատ հետաքրքիր ասացվածք կա` Никогда не говори никогда…»:

http://mardik.am/am/news/2012/01/25/gexamyan-2501