Կարելի է հասնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնգրի կնքման. Գեղամյանը՝ ԵՄ համաձայնագրի մասին

 

16.10.2017, Armlur.am

 Հայաստանը մի կողմից ապացուցեց , որ ինքը հավատարիմ է իր նվիրվածությանը՝ որդեգրել ժողովրդագրական արժեքներ մեր երկրում, մինչդեռ եվրոպացի մեր գործընկերներն այն պահին պատրաստ չէին նման զարգացումների: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին, նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Նա նշեց, թե այս համաձայնագիրը հայկական կողմը պատրաստ էր եղել ստորագրել քաղաքական փաստաթուղթ, որը չէր հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը: «Սա հաղթանակ է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համար: Անտարակույս կարելի է պնդել, որ Հայաստանը հավատարիմ մնաց իր ստանձնած պարտավորություններին և իր կողմից վարվող գծին», – նշեց նա: