Փաշինյանին իշխանությունից հեռացնելը նշանակում է պահպանել Հայաստանի պետականությունը

05.10.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3389306.html

Անոտացիա

Առաջին պլան է մղվում երկրի բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի միավորման խնդիրը, որոնց համար անվիճարկելի է դարձել այն փաստի գիտակցումը, որ իշխանության ղեկին Փաշինյանի հետագա գտնվելը անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի պետականության կորստի։ Ուստի, ՀՀ ընդդիմադիր ուժերի միավորման գլխավոր չափորոշիչը պետք է դառնա այս անբեկանելի ճշմարտության ընդունումը։ Ցանկացած վերապահում, ումից էլ որ այն բխի, ցանկացած գործողություն՝ ուղղված փաշինյանական հանցավոր խառնամբոխի հետ փոխզիջման որոնմանը, սատանայից է։

Մանրակրկիտ ուսումնասիրելով բազմաթիվ հոդվածները, հարցազրույցները, հեղինակային ծրագրերը, որոնցում դիտարկվում են արդի Հայաստանի կյանքի տարբեր կողմերը, որոնցով հագեցած են հայրենական լրատվամիջոցները, մի ինչ-որ շփոթության մեջ ընկա։ Այո, այո, շփոթության։ Նիկոլվովաևիչյան իշխանության գործողությունները, ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, որոնք Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) հասցրին ծայրահեղ վտանգավոր գծի՝ պետականության կորստի, ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, ապարդյուն փորձում էր բացատրել մեր օրերում գիտնական-քաղաքագետների կողմից մշակվող քաղաքական խելագարության տեսության դիրքերից։

Ընդ որում՝ փորձում էր հայտնաբերել ինչ-որ ընդհանուր եզր Հայաստանի իրողությունների և այն հիմնական գումարելիների միջև, որոնք կազմում են քաղաքական խելագարության տեսության էությունն ու բովանդակությունը։ Ինձ թվում էր, թե այդ ամենը կօգնի մշակել ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման կոնկրետ երաշխավորություններ։ Ջանալով հասկանալ գործընթացների ողջ բազմակողմանիությունը, որոնք բնութագրում են քաղաքական խելագարությունը և դրան բնորոշ երևույթները, քիչ հոդվածներ չկարդացի այդ թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ որքան ավելի շատ էի խորանում այդ հարցերի վերլուծության մեջ, այնքան ավելի ուժեղ էր դառնում այն գիտակցումը, որ կարդացածիցս շատ բան ինձ մղում էր մի ինչ-որ դեժավյուի, բնականաբար՝ ոչ պաթոլոգիական։ Չեմ ներկայացնի քաղաքական խելագարության բնութագրական գծերը, որոնք այս կամ այն ձևով կրկնվում են հայտնի և հեղինակավոր գիտնականների (փիլիսոփայության, միջազգային իրավունքի, պետական կառավարման, քաղաքագիտության ոլորտից) հոդվածներում, այլ կնշեմ հետևյալը։ Իմ բոլոր փորձերը՝ բացատրել ՀՀ իշխանությունների՝ հայոց պետականության հետևողական քանդման քաղաքականությունը քաղաքական խելագարության, Արևմուտքի երկրների նոր գաղափարախոսության դիրքերից, ապարդյուն դուրս եկան։ Դրանում վերջնականապես համոզվելու հարցում, ըստ իս, օգնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արևելյան Ասիայի և Ռուսաստանի ԱԳՆ ՇՀԿ Միջազգային հետազոտությունների ինստիտուտ (ՄՀԻ) ՄՀՄՊԻ (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Լուկինի գիտական հոդվածը՝ «Խելագարության իրավունք» վերնագրով (Россия в глобальной политике, 2021, №5)։ Եվ ահա, հարգելի ընթերցող, ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները ոչ մի ընդհանուր բան չունեն «արթնացած» արևմտյան էլիտաների «նոր գաղափարախոսության» ու դրա հետևանքների  հետ, որոնց մասին համակողմանիորեն պատմում է Ալեքսանդր Լուկինն իր հոդվածում։ Դրանից ելնելով՝ արդեն հիմա կարելի է պնդել, որ սկզբից ևեթ իզուր են լինելու Նիկոլ Փաշինյանի հանցավոր ռեժիմի փաստաբանների ջանքերը, որը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևանքով զավթեց իշխանությունը ՀՀ-ում, որոնք, հույս ունեմ, մոտ ժամանակներս Հայաստանի ազգային շահերին դավաճանելը, դրանք ուղղակի վաճառելը հասարակությանը կմատուցեն որպես մի ինչ-որ օրինաչափություն, որն անխուսափելի էր «արթնացած» արևմտյան էլիտաների ինչ-որ նոր գաղափարախոսություններն իրականացնելիս։ Սրանում համոզվելու համար բավական է մի փոքր ավելի հանգամանալիորեն ներկայացնել այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ-ում և նրա շուրջ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կայացան 2021թ. հունիսի 20-ին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցել է 1 մլն 281 հազար 997 մարդ կամ գրանցված ընտրողների 49,39%-ը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ԱԺ անցավ երեք քաղաքական ուժ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 658 761 (53,91%), ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքեց 269 481 ձայն (21,04%), իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքեց 66 650 ձայն կամ ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 5,22%-ը։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 105 պատգամավորական մանդատից ստացավ 72, «Հայաստան» դաշինքը՝ 27, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատ։ Այսինքն՝ ՀՀ նորընտիր խորհրդարանում Փաշինյանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի սահմանադրական մեծամասնություն։ Ես հատուկ մեջբերեցի այս տվյալները, որպեսզի ընթերցողներին միանշանակ հասկանալի լինի, որ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ ընտրություններից հետո հաջորդ ամիսներին Փաշինյանի կառավարության բոլոր որոշումները չէին կարող օրենսդրորեն վիճարկվել Հայաստանի խորհրդարանում, ուստի ՀՀ-ի համար դրանց կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Վովաևիչ և Ко-ի վրա։ Իսկ ի՞նչ արտառոց բան է տեղի ունեցել անցած երեքուկես տարիներին Հայաստանում ու նրա շուրջ՝ միանգամայն տեղին հարցնում է հարգելի ընթերցողը։

Անցած իրադարձությունների նկարագրման մեջ առավել ստույգ լինելու համար հղում կկատարեմ միայն այն փաստերին, որոնք չեն վիճարկվել ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի, ոչ Իրանի կողմից։ Այսպես, 2021թ. մայիսի 18-ին Բի բի սիի (Նորությունների բրիտանական ծառայություն) ռուսական ծառայությունը հրապարակեց հոդված՝ «Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին» վերնագրով։ Դրանում, մասնավորապես, գրված է. «Մայիսի 12-ին, եթե հավատանք հայկական կողմի տվյալներին, ադրբեջանցի զինվորականները 3,5 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածքում՝ լիակատար վերահսկողության տակ վերցնելով ոչ մեծ լճի (կոչվում է «Սև լիճ») տարածքը երկու երկրների միջև սահմանին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գտնվում են մոտ 250 ադրբեջանցի զինվորականներ, իսկ պաշտպանության նախարարությունը պահանջեց դուրս բերել ադրբեջանական զորքերը։ Հայաստանի ԱԳՆ-ն մեղադրեց Ադրբեջանին սադրանքի մեջ։ Մայիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, նորից «սահմանների ճշգրտման» պատրվակով, իրականացրին հերթական սադրանքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ փորձելով ապահովել դիրքային առաջխաղացում Վարդենիս և Սիսիան սահմանամերձ շրջաններում,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։- Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կանգնեցվեց, ադրբեջանական կողմին ներկայացվեց անհապաղ տարածքը լքելու (ինչն Ադրբեջանի կողմից ցուցադրաբար անտեսվեց – Ա.Գ.) և ելման դիրքեր վերադառնալու պահանջ»։ Այսինքն՝ այս հրապարակումից պարզ է դառնում, որ ՀՀ ԶՈւ-ն բնավ չի վերահսկում Հայաստանի պետական սահմանը նշված տեղամասերում։ Այնուհետև այդ հոդվածում կարդում ենք. «Մայիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանին կոչ է արել զորքերը դուրս բերել Հայաստանի սահմանամերձ շրջանից և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին (ինչն, իհարկե, չարեց, օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, չէ՞ որ British Petroleum-ը բազմամիլիոնանոց շահ ունի Ադրբեջանում, այլ ոչ թե Հայաստանում – Ա.Գ.)։ Նա իր կոչը հրապարակեց հայերեն Facebook-ի իր էջում (կարծում եմ, որ շատ ավելի օգտակար կլիներ կոչը հրապարակել ՆԱՏՕ և Եվրամիության աշխատանքային լեզուներով – Ա.Գ.)։ Արդեն մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնապես ռազմական օգնություն խնդրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից երկրի տարածք ադրբեջանցի զինվորականների ենթադրվող ներխուժումների առնչությամբ, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օգնություն խնդրեց Ռուսաստանի նախագահից»։

Նշենք, հարգելի ընթերցող, որ, միևնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ-ն ոչ մի ռազմական դիմադրություն չցուցաբերեց, այսինքն՝ չկատարեց իր անմիջական սահմանադրական պարտքը։ Ինչպես և պետք էր սպասել, դա անարձագանք մնաց ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, որը, համաձայն 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆի («Հանրապետության Նախագահի կարգավիճակը և գործառույթները»)՝ «հետևում է Սահմանադրության կատարմանը», այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից. համաձայն ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին պարագրաֆի («Զինված ուժեր»)՝ «Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության տակ։ Զինված ուժերի կիրառման մասին որոշումը ընդունում է կառավարությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում Զինված ուժերի կիրառման մասին որոշումը պաշտպանության նախարարի առաջարկով կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարության անդամներին»։

Ավելի ամբողջական տեղեկատվության համար նշենք, որ բարձրագույն պաշտոնատար անձանց անգործությունը, որոնք ՀՀ Սահմանադրությամբ օժտված են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային հակազդելու համապատասխան լիազորություններով, չէր կարող առանց համապատասխան արձագանքի մնալ ՀՀ այն բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, որոնք դեռևս 1997-ից շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից։ Չեմ ներկայացնի տասնյակ ու տասնյակ մեջբերումները սորոսյան ինտերնետ-պարբերականների և ինտերնետ-հեռուստատեսության ալիքների հրապարակումներից, որոնցում տրվում է կեղծ տեղեկություն այդ իրադարձությունների մասին՝ տեղի ունեցած փաստերի բացահայտ խեղաթյուրումը չտիրաժավորելու համար։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ, չնայած հրապարակումներում և ինտերնետ-հեռուստաալիքների եթերից հնչող գնահատականների թվացող տարբերությանը, դրանց գաղափարախոսական ուղղվածությունը հանգում էր այն բանին, որ Ռուսաստանը չի կատարել դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առկա երկկողմ պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան, որոնք կոնկրետ նշվում էին հեղինակների կողմից (մասնավորապես, 1994թ. նոյեմբերի 3-ի «ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի», 1995թ. մարտի 16-ի «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին Պայմանագրի», 2013թ. հունիսի 25-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին Պայմանագրի», «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Պայմանագրի» շրջանակում, որը ստորագրվել է 1997թ. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Բորիս Ելցինի կողմից)։ Ավելին, տիրաժավորվում էր նաև տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը 2020թ. հոկտեմբերի 31-ին դիմել է Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ խորհրդատվություններ սկսելու խնդրանքով՝ հիմնվելով «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Պայմանագրի» երկրորդ կետի վրա, որում ասվում է. «Բարձր Պայմանավորվող կողմերը սերտորեն կհամագործակցեն միմյանց հետ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։ Նրանք անհապաղ կխորհրդակցեն միմյանց միջև ամեն անգամ, երբ, նրանցից մեկի կարծիքով, իր վրա հարձակման սպառնալիք առաջանա, համատեղ պաշտպանության և խաղաղության պահպանման ու փոխադարձ անվտանգության ապահովման նպատակներով։ Այդ խորհրդատվությունների ընթացքում կորոշվեն օգնության անհրաժեշտությունը, տեսակները և չափերը, որը մի Բարձր Պայմանավորվող կողմը կցուցաբերի մյուս Բարձր Պայմանավորվող կողմին առաջ եկած իրավիճակին օժանդակելու նպատակներով»։ Ուշադրություն դարձրեք, հարգելի ընթերցող, որ սորոսյան լրատվամիջոցներում նշված Պայմանագրի հիշատակումը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին վերջին իրադարձությունների հետ կապված՝ հետապնդում է երկակի նպատակ, դիցուք. մի կողմից՝ հիշեցնել ընտրողներին, որ դեռևս մինչև ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավարտը Փաշինյանը խորհրդատվության խնդրանքով դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին (ընդ որում՝ լռության է մատնվում այն, որ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն էր համառորեն կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, բայց հայկական կողմը հրաժարվել էր, ինչի հետևանքը դարձավ Ղարաբաղի պաշտպանության բանակի առնվազն երեք հազար զինվորների մահը), և այս փաստը նիկոլամետ գրչակները նույնպես մեկնաբանում էին որպես Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների չկատարում։ Մյուս կողմից՝ հղում կատարելով այդ պայմանագրին, սորոսյան զրպարտիչներն իրենց հոդվածներում ամեն կերպ ջանում էին պատասխանատվությունից հեռացնել ՀՀ նախագահին և վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ իրենց համար սահմանված պարտավորություններն ուղղակիորեն չկատարելու համար՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների ներխուժումը չկանխելու մեղավոր նշանակելով նորից դաշնակցային Ռուսաստանին։ Կարծում եմ, հակահայկական սորոսյան լրատվամիջոցների այս գործողություններում հստակ երևում է Ռուսաստանի Դաշնության ու նրա արժանավորագույն նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմ հավաքական Արևմուտքի տեղեկատվական պատերազմի գլխավոր նպատակն արդեն առանձին վերցրած երկրում՝ Հայաստանում։ Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ փաշինյանա-սորոսական տեղեկատվական նեխվածքը իր զազրելի ավանդը ներդնում է Ռուսաստանի հանդեպ թշնամական՝ բնույթով հակազգային այս գործում։ Վերջին մեջբերումն անեմ վերոնշյալ՝ «Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին» հոդվածից, հրապարակված BBC ռուսական ծառայությունում 2021թ. մայիսի 18-ին (https://www.bbc.com/russian/news-57150521)։ Հոդվածում ասվում է. «Ռուսաստանի կարևոր դերի մասին հետհակամարտային շրջանում խոսում են նաև միջազգային վերլուծաբանները։ «Ինչո՞ւ է Ադրբեջանն անում դա։ Կարճ պատասխան, որովհետև կարող է։ Ո՞վ կարող է կանգնեցնել դա։ Ավելի շուտ՝ միայն Ռուսաստանը, բայց միայն եթե դա գոհացնում է ռուսական մեծ օրակարգին»,- իր Թվիթերում գրել է ղարաբաղյան հակամարտության պատմաբան, Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը ձեռնտու է Հայաստանի ընդդիմությանը՝ հանձին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի. մեկ ամիս հետո Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ղարաբաղյան հակամարտության գծով մեկ այլ փորձագետ՝ «Կիրառման ռեսուրսներ» ոչ առևտրային կազմակերպության Հարավային Կովկասի գծով ծրագրային տնօրեն Լոուրենս Բրոերսը կարծում է, որ միջադեպը Սյունիքում «Հայաստանը ռազմավարական առումով էլ ավելի ներկառուցված է դարձնում անվտանգության ռուսաստանյան ռեժիմում»։ Ադրբեջանի համար, նրա խոսքով, այդ լարվածությունը Հայաստանին ճնշելու միջոց է, որպեսզի լուծի այլ հարցեր, դիցուք. ստանա ականապատ դաշտերի քարտեզները (հայկական կողմը ականապատել է Ղարաբաղի շուրջ տարածքը, և այնտեղ մինչև հիմա մարդիկ են զոհվում) և տրանսպորտային միջանցք Հայաստանով, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ»։ Ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցող, պատահակա՞ն է արդյոք Լոուրենս Բրոերսի այս պնդումը, որ «միջադեպը Սյունիքում Հայաստանը ռազմավարական առումով էլ ավելի ներկառուցված է դարձնում անվտանգության ռուսաստանյան ռեժիմում»։ Իհարկե պատահական չէ, քանզի տառացիորեն երկու-երեք օր հետո սորոսյան ինտերնետ-պարբերականներում վխտացին հրապարակումներ, որոնցում ասվում էր այն մասին, որ Թուրքիան և Ռուսաստանը հատուկ են սադրում Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների Սյունիքի մարզում, որպեսզի հասնեն հենց այն նպատակներին, որոնց մասին հիշատակվում էր BBC-ի հոդվածում։

Հայաստանի ԶՈւ համարժեք արձագանքի բացակայությունը չէր կարող աննկատ մնալ ադրբեջանցի բազեների կողմից։ Այսպես, 2021թ. սեպտեմբերի 16-ին ՌԻԱ «Նովոստի» ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Չվճարես՝ չես անցնի։ Բաքուն և Երևանը շարունակում են վեճը սահմանների մասին» վերնագրով։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «սոցցանցերում և թելեգրամ-ալիքներում հրապարակել են տեսանյութեր՝ նկարահանված Գորիսից ոչ հեռու ավտոմայրուղում։ Զայրացած վարորդները դժգոհում են. հայկական քաղաքների միջև ճանապարհին ադրբեջանցիները յուրաքանչյուրից 100 դոլար են պահանջում։ «Որտեղի՞ց մեզ այդքան փող։ Մենք այդպես էլ ասացինք։ Նրանք բաց թողեցին, բայց խոստացան հաջորդ անգամ բոլորը միանգամից վերցնել։ Սպառնացին, որ այլապես այլևս Հայաստանում չենք հայտնվի»,- պատմում են իրանցիները։ Ինտերնետում ուշադրություն դարձրին այն բանին, որ հեռահար ճանապարհների վարորդները խոսում են ադրբեջաներեն, ուստի ենթադրեցին, որ բեռնատար մեքենաները գալիս են Իրանի հյուսիսից։ Այնտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ։ Ղարաբաղյան պատերազմներում նրանք աջակցել են Բաքվին, բայց առևտրային կապերը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ չեն ընդհատել։ Միայն սեպտեմբերի առաջին երկու շաբաթում Ստեփանակերտ է մտել մոտ 60 իրանական մեծ բեռնատար՝ պարենով և վառելիքաքսայուղային նյութերով։ Բաքվի վարկածով՝ մինչև Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն իրանցիները հասնում են խաբեությամբ... «Օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները Ադրբեջանի տարածք մտնելիս և դուրս գալիս ճանապարհահարկ և պետտուրք են վճարում»,- մեկնաբանել են Ադրբեջանի մաքսային կոմիտեում... Հայաստանը պնդում է. Ադրբեջանը իրավունք չունի անցակետեր և ոստիկանական հսկման կետեր դնել։ Պաշտոնական սահմանազատում և սահմանագծում չի եղել, դրա համար էլ տուրքն անօրինական է։ Ճանապարհը փակել են օգոստոսի վերջին, հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանապահի միջև միջադեպից հետո... Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Բաքուն խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի կետը տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման մասին։ Իրավիճակից դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆանո Վիսկոնտին (Ֆրանսիա)։ Օրերս նա հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ։ Բայց Բաքվում եվրոպացիների քննադատությանը չեն արձագանքում. ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այդ ձևաչափը այնտեղ հնացած են համարում»։ Հատկապես նշենք, որ Հայաստանի և Արցախի հետ Իրանի տրանսպորտային հաղորդակցությունն ունի ռազմավարական նշանակություն, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ, ոչ քիչ չափով, Իրանի համար։ Իրան-Հայաստան ճանապարհի լիակատար շրջափակումը Ադրբեջանի կողմից (այս ծայրահեղ վտանգավոր արարքի առանձին դրսևորումներ արդեն կան) Իրանի համար կնշանակեր միակ ցամաքային ճանապարհի կորուստ, որով իրականացվում է առևտրային հաղորդակցությունը Եվրոպայի երկրների հետ (Պարսից ծոց, Հայաստանի տարածքով վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ, իսկ այնուհետև Սևծովյան ափի եվրոպական նավահանգիստներ)։ Դրությունն էլ ավելի է վատթարանում ափշերոնյան սուլթանի կողմից բացահայտ անհեթեթության բազմակի կրկնողությամբ, թե ՀՀ Սյունիքի մարզը՝ այսպես կոչված Արևմտյան Զանգեզուրը, պատմականորեն պատկանում է Ադրբեջանին։

Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. հուլիսին Ալիևը ստորագրել է հրամանագիր Ադրբեջանի տնտեսական շրջանների նոր բաժանման մասին։ Եվ ահա, շրջաններից մեկն ստացել է «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Այն ներառում է ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները՝ Ջեբրայիլը (հայերեն անվանումը՝ Ջրական), Քելբաջարը (Քարվաճառ), Կուբաթլին (Սանասար), Լաչինը (Բերձոր), Զանգիլանը (Կովսական)։ Ափշերոնյան սուլթանը, բնականաբար, Թուրքիայի հավանությամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, օգտվելով Հայաստանի՝ իրեն ենթակա հակաժողովրդական իշխանությունների անգործությունից, ցանկացած ժամանակ կարող է նոր պատերազմ սանձազերծել՝ Սյունիքի մարզը զավթելու նպատակով։ Եվ հենց այդ նոր պատերազմի պատրաստմանն են ենթարկված Ադրբեջանի՝ ոչ մեծ միջակայքով իրար հաջորդող զորավարժությունները Թուրքիայի և Պակիստանի, իսկ հիմա արդեն նաև Վրաստանի հետ։ Ինչպես տեղեկացնում է REGNUM տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը, 2021թ. հոկտեմբերի 4-ին Վրաստանում մեկնարկեցին Eternity-2021 միջազգային զորավարժությունները. «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեցին հրամանատարա-շտաբային զորավարժություններ՝ Eternity-2021 համակարգչային աջակցությամբ, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ զորավարժությունների մասնակիցները տեսական և գործնական պատրաստություն կանցնեն։ Զորավարժանքների ընթացքում նրանք կփորձարկեն փոխգործակցությունը տնտեսական օբյեկտների պահպանման ժամանակ։ Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը»։ Եթե այդ զորավարժությունների ուղղվածությունը լրացնենք ավելի վաղ անցկացված զորավարժությունների նպատակային դրույթներով, ապա ամբողջական պատկերացում է ստեղծվում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի համակարգային պատրաստման մասին։ Ավելի վաղ ես արդեն գրել եմ այդ մասին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված հոդվածներում՝ «Թուրքիան պատերազմի է սադրում Ադրբեջանին Հայաստանի դեմ» (2021թ. օգոստոսի 22), «Հայաստանը նոր պատերազմի շեմին է» (2021թ. սեպտեմբերի 16), «Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի» (2021թ. սեպտեմբերի 26)։ Բնական է և այն, որ Հայաստանի դեմ ափշերոնյան սուլթանի նոր պատերազմի անթաքույց պատրաստությունները, անշուշտ, Թուրքիայի (և ոչ միայն) կողմից խրախուսվող, չէին կարող աննկատ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ուստի, միանգամայն սպասելի էր Իրանի համապատասխան արձագանքը։ Այսպես, 2021թ. հոկտեմբերի 2-ին Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիյումարս Հեյդերին պաշտոնական հայտարարություն արեց՝ բացատրելով հոկտեմբերի 1-ին սկսված Fatehan-е-Khaybar կոդային անվամբ (թարգմանաբար՝ «Խայբարի նվաճողներ», Խայբար օազիսը հրեաների հենարանն էր Մեդինայից հյուսիս, որը 629թ. զավթվեց մուսուլմանների բանակի կողմից, որն անձամբ գլխավորում էր Մուհամեդ մարգարեն – խմբ.) զորավարժությունների նպատակներն ու խնդիրները։ Թեհրանում գիտակցում են, որ թուրք-ադրբեջանական բազեների և սիրիական վարձկան ահաբեկիչների կողմից Սյունիքի մարզի տարածքի զավթումը հղի է լուրջ ապակայունացմամբ Իրանի հյուսիսում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, ապակայունացմամբ Իրանի հյուսիսում։ Փորձագետների կարծիքով՝ Իրանը զգուշանում է, որ Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանը որպես գործիք Իրանի հյուսիսային սահմանին իրադրության ապակայունացման համար, կօգտվի դրանից և Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգին զենքի մատակարարման ակտիվ աշխատանք կսկսի ու ամեն կերպ կնպաստի թյուրքական գործոնի ուժեղացմանը Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում, որոնք բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով։ Զարգացման նման ընթացքը կարող է հզոր խթան հանդիսանալ անջատողականության նոր բռնկումների համար և սպառնում է դառնալ լայնածավալ պարտիզանական պատերազմի սկիզբ Իրանի հյուսիսում։ Դա, իր հերթին, կարող է գայթակղել Թուրքիային զավթել այդ ամբողջ տարածաշրջանը՝ Արևելյան Ադրբեջանը։ Զարգացման այս սցենարը ենթադրում է Սյունիքի մարզի տարածքի պարտադիր անեքսիա թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, ներառյալ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի Մեղրիի 45 կիլոմետրանոց հատվածը։ Այսպիսին է անդադրում նեոօսմանյան սուլթան Էրդողանի իսկական նկրտումը, որը ջանում է ամեն գնով մղել «հնազանդ Նիկոլին» Ադրբեջանի հետ կնքելու համաձայնագիր ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Նման սցենարի հավանականությունը Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս սրացումից դեռ շատ առաջ իրանցի ստրատեգները հաշվարկել էին։ Այսպես, 2020թ. նոյեմբերի 6-ին (Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ համաձայնագրի կնքումից երեք օր առաջ) Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերը հնարավոր ամեն բան կանեն ԻԻՀ հյուսիսի սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և «չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում»։

Վերադառնալով Իրանի «Խայբարի նվաճողները» զորավարժությունների թեմային՝ նշենք դրանց քաղաքական համատեքստը։ Ընդ որում՝ նշենք, որ այդ զորավարժությունների ֆոն դարձավ Իրանի և Ադրբեջանի միջև միմյանց հասցեին արված քննադատական արտահայտությունների փոխանակումը։ Այսպես, թուրքական Anadolu գործակալությանը ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի տված վերջին հարցազրույցում նա նշել է դրանց տարօրինակ բնույթը՝ հայտարարելով. «Ինչ վերաբերում է զորավարժություններին (Իրանի – Ա.Գ.), որոնք անցկացվում են Ադրբեջանի սահմանին, դա շատ անսպասելի իրադարձություն է, որովհետև մեր անկախության 30 տարիներին նման իրադարձություններ չեն եղել։ Նախ՝ ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի անցկացնել ցանկացած զորավարժություն իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող որևէ բան ասել։ Բայց երբ մենք վերլուծում ենք դա ժամանակային շրջանակում, ապա տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին։ Այս հարցը տալիս եմ ոչ միայն ես, այլև ադրբեջանական հասարակությունը։ Այս մասին հարցնում են աշխարհի ադրբեջանցիները։ Նաև հարց է առաջանում, թե ինչու զորավարժություններն այդ շրջանում չէին անցկացվում օկուպացիայի ժամանակ։ Ինչո՞ւ չէին կազմակերպվում զորավարժություններ, երբ հայերը Ջեբրայիլում էին, Զանգիլանում և Ֆիզուլիում։ Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրել ենք այդ հողերը և ավարտել երեսնամյա օկուպացիան։ Սրանք արդարացի հարցեր են» (youtube.com/watch?v=PborbY8/TKBO)։ Նշենք նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար, դերծովակալ Ալի Սարդար Ֆիդավին շատ կտրուկ է պատասխանել ափշերոնյան սուլթանի վերոնշյալ հայտարարությանը իրանական բանակի զորավարժությունների մասին՝ հայտարարելով. «Երբ փոքր երեխան վիրավորում ու հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյում եք այդ երեխայի գլուխը»։ Ավելին, նա ափշերոնյան սուլթանի արտահայտություններն անվանել է ոչ համարժեք, որոնք ոչ մի իմաստ չունեն՝ նշելով, որ «չարժե պատասխանել անհեթեթությանը»։

Հարգելի ընթերցող, կարելի է բազմաթիվ այլ մեջբերումներ էլ կատարել Իրանի ղեկավարների, Մեծ Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների գծով ռազմական փորձագետների ելույթներից։ Նրանց ինտեգրալային գնահատականը հանգում է այն բանին, որ Հարավկովկասյան տարածաշրջանը հայտնվել է ծայրահեղ պայթյունավտանգ իրադրությունում, իսկ այդ պայթյունի էպիկենտրոնը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս վտանգը, որը խոստանում է վերածվել ողբերգության, շատ բանով պայմանավորված է նրանով, որ հանձին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մենք ունենք հակաժողովրդական կերպար, որը լիովին հաշվետու է նեոօսմանյան սուլթան Էրդողանին և ոչ քիչ չափով կախված է ափշերոնյան սուլթան Ալիևից, որը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո բնավ պատահական չէր, որ բերնից բաց թողեց, թե հայ ժողովրդի դեմ այդ զազրելի չարագործության մեջ, որի հետևանքով Փաշինյանին իշխանության բերեցին Հայաստանում, կա նաև Ադրբեջանի ավանդը, որը կողքից նայող, անտարբեր դիտորդ չէր։ Ավելին, ոչ մի լավ բան Հայաստանին չեն խոստանում Նիկոլ Վովաևիչի երկերեսանիությունն ու երկդիմիությունը դաշնակցային Ռուսաստանի հանդեպ, ինչը վաղուց արդեն գաղտնիք չէ Ռուսաստանի ղեկավարության համար։ Եվ Փաշինյանին բնութագրող այս իրողությունները, որին Հայաստանի հայրենասերները բարձրաձայն մեղադրում են ազգային շահերի դավաճանության մեջ, նրան Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI6) հատուկ ծառայությունների համար դարձրել են Հարավկովկասյան տարածաշրջանում, Ռուսաստանի հարավային սահմաններին իրավիճակի ապակայունացման անփոխարինելի գործիք։ Իսկ հետո նրանց իսկ սցենարով տարածաշրջանում իրադարձությունները կզարգանան գծված սխեմայով, դիցուք. սորոսյան լափից ճարպակալող ՀՀ գրչակները կջանան Հայաստանի շարքային քաղաքացիներին հասցնել ստոր սուտն այն մասին, թե Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը Ռուսաստանն է (դե, ինչպես և Մեծ Բրիտանիայում բենզատարների վարորդների պակասի դեպքում)։ Ցավոք, Ռուսաստանի դեմ այս վտանգավոր զրպարտչական գրոհին կաջակցի Հայաստանի ազգաբնակչության ոչ քիչ հատվածը, որի աչքերը դեռևս մթագնած են ՀՀ նախկին իշխանությունների դեմ ատելությունից։

Համոզված եմ, որ հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ տողերիս հեղինակը միայն հպանցիկ հիշատակեց Նիկոլ Վովաևիչին՝ դրանով իսկ նրան ներկայացնելով որպես բացակա գործոն ծայրահեղ տագնապալի աշխարհաքաղաքական գործընթացներում, որոնք ծավալվում են Հարավկովկասյան տարածաշրջանում։ Եվ ընթերցողը իրավացի կլինի պահանջել իմ բացատրություններն այս հաշվով։ Հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցնի ըթերցողներին՝ նորից ընդգծելով, որ Հայաստանում պետական հեղաշրջումը (2018թ. ապրիլ-մայիս) և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը մտածվել է Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից՝ Լեռնային Ղարաբաղը հանձնելու նպատակով, հետո Ադրբեջանի հետ Իրանի սահմանի տարածքում, որը մինչև մեկ տարի առաջ հսկվում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, անկայունության գոտի ստեղծելու համար։ Դա, անշուշտ, մտնում է անգլոսաքսերի և Մուհամեդ մարգարեի ժամանակներից Իրանի հավերժական «բարեկամների»՝ իսրայելցիների պլանների մեջ։

CIA-ի և MI6-ի ստրատեգների երկրորդ, եթե ոչ իր նշանակությամբ առաջին նպատակը, կրկնում եմ, որոնց սցենարով (նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների ակտիվ մասնակցությամբ) կատարվեց պետհեղաշրջումը Հայաստանում, անկայունության գոտու ստեղծումն էր Ռուսաստանի հարավային մատույցներում, իսկ այդ անկայունության մեղավորը անգլոսաքսերի կողմից սկզբից ևեթ ենթադրվում էր նշանակել Ռուսաստանին ու նրա ականավոր նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ֆոնին հասկանալի է դառնում, թե որն է Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի գլխավոր նպատակը՝ նախադրյալներ ստեղծել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի դերի մարգինալացման համար՝ հետագայում այն Հայաստանից դուրս բերելով։ Հայաստանից ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերման նման սցենար մշակվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության չորս սահմանապահ ջոկատների (Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում) վերաբերյալ։ Ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը զորեղ է սառեցնում թուրք-ադրբեջանական բազեների ագրեսիվ սողոսկումները, որոնք, սակայն, Հայաստանի պետական սահմանին (որը պահպանվում է ռուսաստանցի սահմանապահների կողմից) էժան սադրանքներից բացի՝ վախից այլ բան չեն համարձակվում անել։

Կարծում եմ, որ ՀՀ անվտանգության, Հայոց պետականության գոյության մարտահրավերների և սպառնալիքների իմ տեսլականի այսքան հանգամանալից նկարագրությունից հետո առաջին պլան է մղվում երկրի բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի միավորման խնդիրը, որոնց համար անվիճարկելի է դարձել այն փաստի գիտակցումը, որ իշխանության ղեկին Փաշինյանի հետագա գտնվելը անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի պետականության կորստի։ Ուստի, ՀՀ ընդդիմադիր ուժերի միավորման գլխավոր չափորոշիչը պետք է դառնա այս անբեկանելի ճշմարտության ընդունումը։ Ցանկացած վերապահում, ումից էլ որ այն բխի, ցանկացած գործողություն՝ ուղղված փաշինյանական հանցավոր խառնամբոխի հետ փոխզիջման որոնմանը, սատանայից է։ Այստեղ ես մտադիր եմ մեջբերում կատարել Ուինսթոն Չերչիլից. «Ես մի նպատակ ունեմ՝ ոչնչացնել Հիտլերին, և սա խիստ պարզեցնում է իմ կյանքը։ Եթե Հիտլերը դժոխք խուժեր, ես առնվազն բարյացակամորեն կարձագանքեի սատանայի մասին Համայնքների պալատում»։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը պետք է դառնա Հայաստանի յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու միակ նպատակը, մանավանդ քաղաքական գործիչների համար, ովքեր հավակնում են մնալ սերունդների հիշողության մեջ որպես հասուն պետական գործիչներ, այլ ոչ թե հռչակվել որպես նիկոլանման քինախնդիր էակներ, բայց նրա հակառակորդների ճամբարից։ Ահա միակ անհրաժեշտ ու բավարար պայմանը՝ Հայաստանի քաղաքական ուժերի արդարացի կոնսենսուսի հասնելու համար։ Միայն այս դեպքում կարելի է հուսալ, որ բոլոր ռեսուրսները՝ լինեն մարդկային, նյութական, առավել ևս՝ տեղեկատվական, հավասար չափով հասանելի կլինեն Փաշինյանի հանցավոր, դավաճանական ռեժիմի (որն այդպիսին է երևում մեր առնվազն չորս հարյուր հազար քաղաքացիներին) բոլոր իսկական ընդդիմադիրներին։

Վերջաբանի փոխարեն. Հաստատված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Որպեսզի հերթական անգամ չկրկնեմ անբեկանելի ճշմարտությունն այն մասին, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է, հղում կատարեմ ՌԴ VI և VII գումարումների Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինի 2021թ. սեպտեմբերի 22-ի ելույթին Օլգա Սկաբեևայի և Եվգենի Պոպովի՝ Հայաստանում ժողովրդականություն վայելող «60 րոպե» հեղինակային ծրագրում։ Հաղորդման ընթացքում սուր բանավեճ ծավալվեց ռուս-թուրքական հարաբերությունների մասին։ Իմ մեջ խորապես տպավորվեցին ռուս հայրենասեր-դերժավնիկի, ՌԼԴԿ անդամ Ալեքսանդր Նկկոլաևիչ Շերինի գնահատականները, որը բանավեճի ընթացքում շատ համոզիչ և համարձակ արտահայտեց ռուս-թուրքական հարաբերությունների իր տեսլականը։ Խորհենք ռուս քաղաքական գործչի խոսքերի շուրջ։

Ալեքսանդր Նիկոլաևիչ Շերին. «Ինչ վերաբերում է Թուրքիային։ Այո, իսկապես, մեծ պետություն է... Ի սկզբանե էր բանը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես պետք է խոսքով ասի իր դիրքորոշումը Կիպրոսի մասին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է իրեն դրսևորեր ադրբեջանա-հայկական հակամարտության ժամանակ, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին ՀԱՊԿ մեր դաշնակցի դեմ։ Գուցե պետք է հիշեցնել, որ Թուրքիան երբեք չի եղել Ռոսաստանի դաշնակիցը բոլոր պատերազմներում, այն միշտ եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության դեմ կոալիցիայում... Եվ ահա, Ռուսաստանն ամեն հնարավոր բան արեց, որպեսզի Թուրքիան գոհ մնա մեր գործողություններից։ Դա ատոմային էլեկտրակայանն է, որն ամրապնդում է նրա էներգետիկ պոտենցիալը, դրանք մեր С-400 ՀՕՊ համալիրներն են, ու գազը։ Այդ թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու իմ դիրքորոշումը անփոփոխ է Թուրքիայի առնչությամբ։ Ուստի, Ռուսաստանի Դաշնությունը բոլոր երեք միջոցառումներից հետո, որոնք մենք արդեն արել ենք, Թուրքիայից գոնե խոսքով չի ստանում նորմալ գնահատական, և ես լիովին համոզված եմ, որ (Թուրքիայի) սիրտը շահելու փուլը պետք է ավարտվի։ Մենք միշտ մեր հաշվարկը կատարել ենք մեզ վրա։ Ում ինչում որ օգնել ենք, միշտ, երբ Ռուսաստանը դժվար իրավիճակ է ունենում կամ պատերազմ, մենք մնում ենք մենակ, և մենք միշտ այս առումով չպետք է օգնենք նրանց, ովքեր ագրեսիվ են վերաբերվում մեզ։ Որպեսզի հետո այն պոտենցիալը, որը կստանա Թուրքիան Ռուսաստանի շնորհիվ, ինչպես այն ժամանակ, երբ Գերմանիան ստացավ պոտենցիալ շնորհիվ Խորհրդային Միության, որպեսզի նա (Թուրքիան- խմբ.) մեզ վրա չհարձակվի։ Ուստի, մենք չենք ցանկանում Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմ, և մենք ամեն բան անում ենք, որպեսզի խուսափենք դրանից, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ. երբ մենք այնպիսի արտահայտություններ ենք բաց թողնում, ինչպիսին իրեն թույլ է տալիս Թուրքիան, մենք ինչ-որ տեղ խփված իքնաթիռի մասին լռեցինք, մենք ինչ-որ տեղ սպանված դեսպանի մասին լռեցինք... ինձ՝ որպես Ռուսաստանի քաղաքացու, թվում է, որ մենք արդեն շատ բան ենք արել այդ պետության համար, ուստի, եթե Թուրքիան չի ճանաչում այն փաստաթղթերը, որոնք մենք ենք ճանաչել, նա պետք է հիշի, թե ինչպես բոլշևիկները նրան տվեցին Հայաստանի տարածքը, այն, որ Արարատը՝ մեր ուղղափառ սրբությունը, գտնվում է Թուրքիայի տարածքում։ Մենք հո դա չենք հիշում։ Ուստի, եթե Թուրքիային ինչ-որ բան հարմար է, նա այդպես է ասում, իսկ մենք Ռուսաստանում պետք է այնպես ասենք, ինչպես մեզ է հարմար, և եթե Թուրքիան չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում...»։ Բայց չէ՞ որ իրավացի է Ալեքսանդր Նիկոլաևիչը, և նրան առարկել չես կարող։

Երբ գրվում էին այս տողերը, առաջատար ռուսաստանյան տեղեկատվական պարբերականները հանդես եկան տեղեկությամբ այն մասին, որ «Հյուսիսային հոսք – 2»-ի առաջին ճյուղը սկսել են լցնել գազով, ինչի մասին 2021թ. հոկտեմբերի 4-ին տեղեկացրեց Nord Stream 2 AG օպերատոր ընկերությունը։ «Ճյուղը աստիճանաբար լցվում է գազով, որպեսզի հասնի հետագա տեխնիկական թեստավորման համար անհրաժեշտ ծավալի և ճնշման»,- ասվում է օպերատոր ընկերության հաղորդագրությունում։ Դե ինչ, հարգելի ընթերցող, շնորհավորում եմ մեզ բոլորիս եվրոպացիների ողջամտության այդ մեծ հաղթանակի առիթով։ Հաղթանակ, որը հույս է ներշնչում, որ Ռուսաստանի հետ բարեկամություն անելը նշանակում է ապահովել ինքդ քեզ, ջերմացնել ոչ միայն բնակարանն ու աշխատատեղերը, այլև հոգիներն այն գիտակցումից, որ աշխարհում հրաշքով պահպանվել է Ուղղափառ Ռուսաստանը, որն իր քաղաքականության մեջ անշեղորեն հավատարիմ է մնում քրիստոնեական արժեքներին։ Աստվա՛ծ պահի Ռուսաստանը։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ