Իրական ռուսամետ ուժերն են Հայաստանի Հանրապետության պահպանման երաշխավորը

 

13.07.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3319832.html

13․07․2021, Իրավունք

https://iravunk.com/?p=208165&l=am

13.07.2021, Pozor.am

https://pozor.am/news/view/68620.html

 

 

Անոտացիա

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանցի քաղաքագետ-դերժավնիկներին, որոնք ազնվորեն մատնացույց են անում ՀՀ հայրենասիրական ուժերին նրանց բացթողումները, որոնք տեղի են ունենում ընդդիմության չհամակարգված, անմիաբան աշխատանքի պատճառով։ Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր նորագույն պատմության ամենախայտառակ օրերը, երբ երկրում չորրորդ տարին իշխանության ղեկին են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ MI-6 և CIA հատուկ ծառայությունների դրածոները, որոնք ՆԱՏՕ կովկասյան վերակացուի՝ նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի զգոն հայացքի ներքո իրականացնում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականություն։

Անցել է ութ ամիս Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանական Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի Հայտարարության ընդունումից հետո, որում հայտարարվել է 2020թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00 ժամ 00 րոպեից լիակատար հրադադարի և Ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ մտցնելու մասին։ Ես արդեն գրել եմ, որ ռուսական զորակազմ մտցնելը կանխեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության – խմբ.) հայ ազգաբնակչության ցեղասպանությունը։ Քանիցս փաստել եմ, որ դաշնակցային, եղբայրական Ռուսաստանը պատերազմի ավարտից դեռ մեկ ամիս առաջ հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ մտցնելու առաջարկությամբ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքներով հայտարարվել էր, որ 2020թ. հոկտեմբերի 10-ից հրադադար է հաստատվում, սակայն հակամարտող կողմերը շարունակում էին ռազմական գործողությունները։ Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանն իր փաստական անգործությամբ չօգտվեց պատերազմը և հոկտեմբերի 10-ից հետո զոհված շուրջ երկու հազար զինվորների արյունը կանգնեցնելու, ինչպես նաև 2020թ. հոկտեմբերի 10 - 2020թ. նոյեմբերի 9 ընթացքում հազարավոր զինվորների վիրավորվելուց փրկելու այդ հնարավորությունից, ինչը նույնպես Փաշինյանի ու նրա հանցակիցների խղճին է։ Էլ չեմ ասում Արցախի Հանրապետության տարածքի 75% կորստի մասին։ Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմի ընթացքում աղետի հանգեցրած փաշինյանական խառնամբոխի հանցավոր անհամարժեքության աստիճանը կորոշի անխուսափելի դատավարությունը Փաշինյան և КО-ի հանցագործությունների մասին՝ սկսած 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում պետական հեղաշրջումից ու դրան հաջորդած Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմի միտումնավոր սադրումից և հակապետական այլ արարքներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրին ինքնաքայքայման սպառնալիքի առջև։

Սակայն, հարգելի ընթերցող, այս հոդվածում կոնկրետ փաստերով հերթական անգամ չեմ հիմնավորի Փաշինյանի հակազգային ռեժիմի գործողությունները։ Կսահմանափակվեմ միայն ակնհայտ փաստի արձանագրմամբ, դիցուք. Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները, ոչ առանց իրենց ռազմատենչ թուրք-ադրբեջանական ձեռնասունների մասնակցության, ՀՀ-ում իշխանության բերեցին Փաշինյանի հակազգային ռեժիմը՝ մոբիլիզացնելով մի քանի տասնյակ այսպես կոչված հասարակական կազմակերպություններ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից, որոնցում ներգրավված էին մեր բազմահազար համերկրացիներ՝ ժամանակի ընթացքում դառնալով Հայաստանի սորոսական տականքներ։ Էլ չեմ ասում տոտալիտար կրոնական աղանդների (որոնց ավանգարդում եղել է ու կա «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդը) բազմահազար անդամների, ինչպես նաև ԼԳԲՏ հանրույթի հարյուրավոր ակտիվիստների մասին։ Այս հոդվածում ընթերցողների ուշադրությունը կհրավիրեմ ռուսաստանցի առանձին քաղաքագետ-դերժավնիկների ելույթների վրա, որոնք անտարբեր չեն Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ, ինչպես նաև հղում կկատարեմ Ռուսաստանի հայրենասիրական ինտերնետ-ալիքների և ինտերնետ-պարբերականների վերլուծական ծրագրերին։ Համոզված եմ, որ Հայաստանի հասցեին Ռուսաստանի հայրենասերների քննադատական գնահատականների իմաստավորումը կօգնի հայ քաղաքական գործիչներին, որոնց համար իսկապես թանկ է հայոց պետականության ճակատագիրը, առանց նեղանալու և հավակնությունների հասկանալ իրենց անհատական պատասխանատվության աստիճանը ժամանակակից Հայաստանում տագնապալի իրավիճակի համար։ Ընդ որում՝ կարևոր եմ համարում ընդգծել, որ ձեր խոնարհ ծառայի՝ տողերիս հեղինակի [Արտաշես Գեղամյան, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ Ազգային ժողովի հինգ գումարումների պատգամավոր, ՀՀ ԱԺ-ում ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակության ղեկավար (2012-2017թթ.), ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ (2017-2018թթ. – խմբ.)] կողմից, հարգելի ընթերցող, անձնական, անհատական պատասխանատվության գիտակցումը Հայաստանում ստեղծված իրավիճակի համար, կասկածից վեր է, որ առկա է։

Եվ այսպես, Կասպյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ-դերժավնիկ Սերգեյ Միխեևը ասել է. «Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերը համաձայն են այն ամենին, ինչ տեղի ունեցավ նրանց հետ։ Այդ ամենը տեղի ունեցավ բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Եվ հայերն իրավունք չունեն դժգոհելու արտաքին ուժերից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ։ Ի՞նչ եք դուք ուզում այլ երկրներից, եթե չեք կարողանում լուծել ձեր խնդիրները ձեր երկրի ներսում՝ մեղավորներին իշխանությունում թողնելով։ Այս ընտրությունների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի թույլ, ավելի բաժանված։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դիրքերին, ապա դրանք սպառնալիքի տակ են։ Նիկոլ Փաշինյանը մեզ համար կասկածելի ֆիգուր է» (28 հունիսի 2021թ., https://zham.am/?p=109432&l=ru

Մեջբերում կատարենք նաև ռուս հայտնի քաղաքագետ-փորձագետ Միխայիլ Օնուֆրիենկոյի (Խարկով) «Սա խայտառակություն չէ, սա Հայաստանն է։ Հայերը քվեարկել են Ղարաբաղի դեմ» վերնագրով հոդվածից՝ հրապարակված 2021թ. հունիսի 21-ին (https://ug.tsargrad.tv/articles/jeto-ne-pozor-jeto-armenija-armjane-progolosovali-protiv-karabaha_371289) ինտերնետ-պորտալում։ Ահա թե ինչպես է բնորոշել Մ.Օնուֆրիենկոն ս.թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները. «Հայաստանում տեղի ունեցած քվեարկությունը հաստատեց. հայերի բացարձակ մեծամասնությունը կողմ է Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրականացրած գծին։ Դա նշանակում է երկու բան։ Առաջին. Լեռնային Ղարաբաղում վերջերս կրած պարտությունը, որին էապես նպաստեց Ղարաբաղի հայերին իրական աջակցության բացակայությունը պաշտոնական Հայաստանի կողմից, լիովին արժանանում է մետրոպոլիայի հայերի հավանությանը։ Երկրորդ՝ հայերի կեսից ավելին իր երկրի ապագան կապում է Արևմուտքի հետ, եթե քվեարկել է Սորոսի դրածո Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ըստ երևույթին, կրկնվում է 2014թ. Ուկրաինան։ Միայն թե վերջինը, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մեջ չէր մտնում։ Նրանք նախապես գիտեին, որ տանուլ են տալու, պարզապես որովհետև այդ ժողովուրդը նրաց հետ չէր և Քոչարյանի հետ չէր։ Ինչպես և այդ ժողովուրդը Նաև Ղարաբաղի հետ չէր պատերազմի ժամանակ» («նրանք» բառի տակ Մ.Օնուֆրիենկոն նկատի ուներ այդ երկրի ռուսամետ և պարզապես այդ երկրի հայրենասեր ուժերին)։

Իսկ ահա նաև բավական արտասովոր պրոֆեսիոնալի՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծավալվող խորքային գործընթացների մասնագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու մտքերը, որը 2021թ. հուլիսի 21-ին News.am ինտերնետ-պարբերականին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ երկիրը կամ ղեկավարում են մարդիկ, ովքեր չեն վայելում նրա վստահությունը, ինչը ցույց տվեցին վերջին ընտրությունները, կամ երկիրը շարունակում է ղեկավարել միանգամայն անգործունակ պոպուլիստը»։

Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Ե.Սատանովսկին (10.07.2021, https://news.am/rus/news/652971.html), իսկ հետո շարունակել է. «Վերջին հաշվով, ի՞նչ կներկայացնի Հայաստանը որպես պետություն։ Ոչ թե այն, ինչ մտածում է, որ ներկայացնում է որպես պետություն, այլ այն, թե ինչ է ներկայացնելու որպես պետություն իրականում, դրանից էլ կախված կլինի մնացած ամեն ինչ նրա ճակատագրում։ Շատ տխուր է այդ մասին խոսել, բայց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ձախողումից հետո ինչ-որ ավելի քաղաքավարի բան ասել չեմ կարող, այդ թվում և պարոն Փաշինյանի զառանցանքի կրկնությունից հետո Միացյալ Նահանգների, Արևմուտքի իր կողմնորոշման թեմայով, որտեղ Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չէ և պետք չէ։ Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չէ՝ ոչ Ղարաբաղով, ոչ առանց Ղարաբաղի։ Այն ըստ էության աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում, ի տարբերություն Թուրքիայի և ի տարբերություն Ադրբեջանի։ Առայժմ Հայաստանը ցուցաբերել է բացարձակ անգործունակություն։ Խոսքը հայ տղաների մասին չէ, ովքեր կռվում էին, այլ երկրի ղեկավարության։ Տարօրինակ կլիներ ուշադրություն չդարձնել դրան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ եզրակացություններ այս ամենից կանի Հայաստանը»։

Կարելի է հայտնի քաղաքագետների նույնաբովանդակ տասնյակ այլ մտքեր էլ մեջբերել, բայց կսահմանափակվեմ վերոնշյալ գնահատականներից արվող, առաջին հայացքից, անսպասելի եզրահանգմամբ, որը տվել է ռուս հայրենասեր-դերժավնիկ, ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովը։ Այսպես, 2021թ. հուլիսի 11-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում՝ «Կոլերով. Փաշինյանը պատրաստ չէ Հայաստանի համար պատմական որոշում կայացնել» վերնագրով, Մոդեստ Ալեքսեևիչն ասել է. «Ժամանակակից Հայաստանը չի կարող պաշտպանել ինքն իրեն: Նա չի կարող նույնիսկ երաշխավորել պետականության պահպանումը: Ես ուշադրություն դարձրի Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությանը: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում էր, որ Վրաստանը դաշնակից կամ լավ հարևան է, ապա այս վարժանքները պետք է սթափեցնեն նրան: Սեփական տարածքը պաշտպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ մտնել: Հայաստանին դա պետք է: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանում հայերն արդեն ավելի շատ են, քան Հայաստանում: Ռուսական հասարակությունում մարդկանց բացարձակ մեծամասնության համար Հայաստանի՝ որպես պետության խնդիր գոյություն չունի: Համոզված եմ, որ եթե հանրաքվե անցկացվի Հայաստանի և Ռուսաստանի միութենական պետության ստեղծման վերաբերյալ, այդ գաղափարը չի ստանա մեծամասնության աջակցությունը: Նույնիսկ Հայաստանում միութենական պետության գաղափարը մարգինալ է, չնայած նրա համար դա պետության գոյատևման խնդիր է: Սակայն Հայաստանը, որը գլխավորում է մի մարդ, որը իշխանության եկավ ռուսատյաց, հակառուսական ծրագրով, որն այժմ ստիպված է օգնություն ստանալ Ռուսաստանից, անընդհատ դիմում է կոպիտ ու սադրիչ ակնարկների՝ մեկ «Իսկանդերի», մեկ այլ բաների մասին: Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ նա Ռուսաստանում ընկալվում է բացառապես որպես Հայաստանի գործող ղեկավար, իսկ նրա նկատմամբ վստահություն չի եղել, չկա և չի լինի: Դա նաև խանգարում է նրան լուրջ որոշումներ կայացնել: Ավելին, Փաշինյանը նաև չի պատրաստվում որևէ պատմական որոշում կայացնել: Նա հետագայում ևս պատրաստվում է փոխել իր մոտեցումները՝ Ռուսաստանից ստանալով օգնություն, պատասխանատվությունը բարդելով Մոսկվայի վրա: Ընդ որում՝ նա զուգահեռաբար հույս ունի, որ Ռուսաստանի փոխարեն, օրինակ, Ֆրանսիան կլինի մյուս ռազմավարական դաշնակիցը: Նրանք, ովքեր Մոսկվայում հետևում են Հայաստանին, դա լավ են հասկանում: Փաշինյանի ղեկավարության ներքո ռազմավարական լուծումը չի հասունացել, և այն անհնարին է: Այդ ռազմավարական լուծումը Ռուսաստանում հայտնի չէ և կընկալվի թերահավատությամբ: Հայկական քաղաքական դասը պետք է ընդունի, որ Ռուսաստանի հետ Հայաստանի միությունը միակ միջոցն է որպես պետություն գոյատևելու համար: Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ ամեն օր, բացատրի, պատմի, պաշտպանի սեփական գոյությունը, ոչ թե փորձի ստանալ դոնորական օգնություն»:

Այս մեջբերումներն անում եմ ռուսաստանցի հայրենասեր-դերժավնիկներից, որոնք հիանալի հասկանում են հայոց պետականության գլխին կախված մահացու վտանգը, անկեղծ ահազանգում են այդ մասին։ Ընդ որում՝ նրանց տագնապներն ու նախազգուշացումները Հայաստանի կողմից պետականության կորստի իրական սպառնալիքի մասին լավագույն դեպքում հրապարակվում են ՀՀ մի քանի հայրենասիրական ինտերնետ-պարբերականներում՝ բավական սահմանափակ ընթերցողական լսարանով։ Ընդ որում՝ այդ հրապարակումների համակարգային մատուցման մասին խոսել ընդհանրապես չարժե։ Միևնույն ժամանակ, փաշինյանական խառնամբոխին ենթակա հակազգային լրատվամիջոցների հրապարակումների անգամ հպանցիկ վերլուծությունը համոզիչ կերպով վկայում է շարունակվող համակարգային տեղեկատվական պատերազմի մասին, որը վարվում է Հայաստանի Հանրապետության դեմ։

Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի և դեմոկրատիայի խորացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման և ամեն տեսակ քարոզչական անհեթեթությունների ջատագովների կողմից շռայլորեն սնվող ինտերնետ-հեռուստատեսության տասնյակ ալիքների հրապարակումների և տեղեկատվական հեռուստածրագրերի ամբողջական վերլուծության ժամանակ ուրվագծվում է հստակ արտահայտված հակառուսական ուղղվածությունը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ հետևողական գործողությունների, ավելի շուտ՝ տեղեկատվական դիվերսիաների ձևով։ Ընդ որում՝ դա արվում է մանրակրկիտ մշակված տեխնոլոգիայով, համակարգային հիմքի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակչության տարբեր շերտերը։ Ասել, թե հայոց պետականության հիմքերը խարխլող այդ քաղաքականությունը նոր է, նշանակում է՝ մեղանչել ճշմարտության դեմ։ Ահա արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանի բնակչությունը հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից ենթարկված է տեղեկատվական պատերազմի հանգամանալիորեն մշակված տեխնոլոգիաների ուղղակի ազդեցությանը։ Այդ պատերազմին հակադրվում են ՀՀ քաղաքական գործիչների առանձին ելույթներն ու հրապարակումները, որոնք արդեն ոչ մեկ տարի պաշտպանում են ռուս-հայկական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը։ Թող հարգելի ընթերցողը անհամեստություն չհամարի, բայց տողերիս հեղինակը հրատարակման է պատրաստել 2020թ. հոդվածների և հարցազրույցների հազար էջանոց ժողովածու՝ «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է» վերնագրով։ Գրում եմ այս մասին՝ հստակ գիտակցելով այդ ժողովածուի լույսընծայման հրատապությունը, որի բովանդակությունը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարության, նրա նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի գնահատականներին, որոնք գործնական հետաքրքրությամբ են վերաբերվել գրքիս հրատարակմանը։ Բայց գրքի հրատարակումը միայն աշխատանքի սկիզբն է, որը պետք է կատարվի ապագայում՝ ինչ-որ ձևով չեզոքացնելու համար հակառուսական հիստերիկայի ալիքը, որով լի է Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀՀ լրատվադաշտը։

Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն սպասելի հարց տալ, դիցուք. Ռուսաստանն ամենահակազգային դիտանկյունից հետևողականորեն ներկայացնելով, ամեն կերպ լռության մատնելով դաշնակցային Ռուսաստանի վճռորոշ նշանակությունը հայոց պետականության պահպանման համար՝ ի՞նչ է այդ դեպքում քարոզում սորոսական մաս-մեդիան։ Եվ ահա, վերջին ողջ շաբաթվա ընթացքում հակառուսական ուղղվածության հրապարակումները ուղեկցվել են հոդվածներով և հարցազրույցներով, որոնք ներկայացնում են Եվրամիության ծրագրերը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում առաջիկա հինգ տարիներին։ Այսպես, 2021թ. հուլիսի 3-ին տասնյակ տեղեկատվական ինտերնետ-պարբերականներ հանդես եկան հրապարակումներով այն մասին, որ առաջիկա հինգ տարիներին Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի ավելի քան 1,5 մլրդ եվրո հինգ ծրագրի իրականացման համար (https://www.panorama.am/ru/news/2021/07/03/%D0%95%D0%A1-%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D0%BC%D1%8B/2530185

Այս ֆոնին Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցները դեռևս լեփլեցուն էին հիմնականում այնպիսի հրապարակումներով և քաղաքական գործիչների կրկնվող ելույթներով, որոնք տասներորդ անգամ բացահայտում են փաշինյանական հակազգային կառավարող թայֆայի հակապետական գործունեությունը, և ուրիշ ոչինչ։ Իսկ ի՞նչ էֆեկտ կարող է դա ունենալ և որքանո՞վ համարժեք կլինի, կրկնում եմ, համակարգային հիմքով վարվող տեղեկատվական պատերազմին սահմանի այն կողմի տեղեկատվական քիլերների ուշադիր ղեկավարության ներքո։ Կարծում եմ՝ աննշան։

Վերը շարադրվածի համատեքստում կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանցի քաղաքագետ-դերժավնիկներին, որոնք երբեմն գուցե կոշտ, բայց և ազնվորեն մատնացույց են անում ՀՀ հայրենասիրական ուժերին նրանց բացթողումները, որոնք հիմնականում տեղի են ունենում ընդդիմության չհամակարգված, անմիաբան աշխատանքի պատճառով։ Այդպիսի իրավիճակի հետևանքն է այն, որ ՀՀ-ն ապրում է իր նորագույն պատմության ամենախայտառակ օրերը, երբ երկրում չորրորդ տարին իշխանության ղեկին են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ MI-6 և CIA հատուկ ծառայությունների դրածոները, որոնք ՆԱՏՕ կովկասյան վերակացուի, նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի զգոն հայացքի ներքո իրականացնում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականություն։ Ցավալիորեն վիրավորական ու խայտառակություն է այն, որ դրա հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանի տիկնիկավարների կողմից Հայաստանին հատկացվել է տրոյական ձիու դեր Ռուսաստանի հարավային մատույցներում։ Այս պայմաններում կարևոր է հասկանալ, որ հավաքական Արևմուտքի այդ նենգ մտահղացումները կասեցնելը հավասարազոր է հայոց պետականության պահպանմանը, իսկ այդ հակազդեցության այլընտրանքը Հայաստանի Հանրապետության ինքնաքայքայումն է։

Հետգրության փոխարեն. ռուս հայտնի ֆանտաստ գրող, պալեոնթոլոգ և երկրաբան, իր ժամանակի ամենախելացի մարդկանցից Իվան Անտոնովիչ Եֆրեմովը 1969թ. գրել է. «Կայսրությունների, պետությունների և քաղաքական այլ կազմակերպությունների բոլոր քայքայումները տեղի են ունենում բարոյականության կորստի միջոցով։ Դա աղետների միակ իրական պատճառն է ամբողջ պատմության մեջ, ուստի և, հետազոտելով գրեթե բոլոր արհավիրքների պատճառները, մենք կարող ենք ասել, որ քայքայումը կրում է ինքնաքայքայման բնույթ։ «Տղաների» և «աղջիկների» անբանիմացությունը, ծուլությունը և չարաճճիությունը հենց այդ ժամանակի բնութագրական գիծն են։ Ես դա անվանում եմ «անբարոյականության պայթյուն», և դա, ինձ թվում է, շատ ավելի վտանգավոր է միջուկային պատերազմից»։ Գրում եմ այս մասին և մտածում, որ այս տողերը գրվել են նշանավոր ֆանտաստ գրող Իվան Անտոնովիչի կողմից ոչ թե ավելի քան կես դար առաջ, այլ մեր օրերում։ Եվ նա նկարագրում է ոչ թե Օյկումենեի ծայրին տեղի ունեցած իրադարձությունները կամ «Թաիս Աթենուհու» սիրային զվարճությունները, այլ Նիկոլ-դավաճանի՝ սատանայի անառակ որդու արկածները, որն ուղարկվել է վերից՝ որպես Երկնային պատիժ դյուրահավատ, մինչև էժանագին պոպուլիզմի հասնող հարմարվող հայերի գլխին, որոնք կուրացել ու շարունակում են մնալ այդ վիճակում նախկին իշխանությունների հանդեպ իրենց կարճատես ատելության պատճառով։ Նրանք այդպես էլ չգիտակցեցին ու չհասկացան այն մահացու սպառնալիքը, որը բխում է գարշահոտ նիկոլվովաևիչյան հակազգային տականքից։

Մանրամասն չեմ նկարագրի Փաշինյանի սատանայական արարքների օրինակները, որին մեր ժողովրդի մի մասը քամահրանքով անվանում է Նիկոլ-դավաճան՝ ուղղված Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ, որն ահա արդեն մոտ երկու հազարամյակ հայկական քրիստոնեական քաղաքակրթության հիմքերի պահապանն է։ Օրինակներ չեմ բերի նիկոլվովաևիչյան խաժամուժի ստոր արարքներից՝ ուղղված Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի դեմ։ Նշեմ միայն, որ Փաշինյանը դատապարտված է այս արարքները կատարելու տիկնիկավարների կողմից, որոնք նրան իշխանության բերեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևանքով։

Փաշինյանական հակաժողովրդական ռեժիմի ողջ զզվելի էությունը, նրա նսեմությունը վառ դրսևորվեցին փայլուն գիտնական, հանրահռչակ վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Գերասիմի Չարչյանի դեմ սարքված քրեական գործում։ Կարելի է բազմաթիվ հոդվածներ գրել Արմեն Գերասիմովիչի փրկած հարյուրավոր, հազարավոր մեր քաղաքացիների կյանքերի մասին, էլ չեմ ասում հարյուրավոր վիրավոր մարտիկների փրկված կյանքերի մասին Արցախյան առաջին պատերազմի (1992-1994թթ.) ժամանակ, որոնք Արմեն Չարչյանի ու նրա գործընկերների շնորհիվ վերադարձել են մարտադաշտ ու ազատագրել Արցախը։ Երկար չեմ գրի այդ հիանալի մասնագետի և մարդու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Գերասիմի Չարչյանի մասին, միայն մեջբերումներ կկատարեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունից պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ կապված. «Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։
Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։ Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։ Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»։ Արմեն Չարչյանին մեղսագրվում է այն, որ նա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ ԱԺ ընտրություններին գնալու անհրաժեշտության մասին։ Քննիչները համարել են, որ այդ կերպ նա օգտագործել է պաշտոնեական դիրքը և ճնշում գործադրել իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցների վրա։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շտաբում միանգամայն արդարացիորեն հայտարարել են, որ Արմեն Չարչյանի դեմ քրեական գործն ու նրա կալանքը քաղաքական հետապնդում են։

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, ուստի համարձակվում եմ պնդել, որ մեր հազարավոր համերկրացիների, որոնց կյանքը փրկել է պրոֆեսոր Ա.Չարչյանը, աղոթքները լսելի կլինեն։ Համոզված եմ, որ Արմեն Գերասիմովիչը շուտով ազատ կարձակվի և կշարունակի փրկել փորձանքի մեջ հայտնված մարդկանց, իսկ Երկնային պատիժը կհասնի հարգարժան պրոֆեսորին հալածող և մեր ընտրողների ավելի քան 25%-ին գայթակղության ենթարկած սատանիստներին, ում ազդեցության արդյունքում ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԺ ընտրություններում նրանք իրենց ձայնը տվեցին Փաշինյանին։

Գրածս ցանկանում եմ ամփոփել Իվան Եֆրեմովի խոսքերով՝ միաժամանակ դիմելով մեր այն ընթերցողներին, որոնք ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ (ս.թ. հունիսի 20) իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մտորեք մեծ մտածողի խոսքերի շուրջ. «Մենք կարող ենք տեսնել, որ հնագույն ժամանակներից բարոյականությունը և պատիվը (այդ բառերի ռուսերեն ընկալմամբ) շատ ավելի էական են, քան սրերը, նետերն ու փղերը, տանկերն ու խոյահարող ռմբակոծիչները»։ Թող բոլորը խորհեն Իվան Անտոնովիչի այս խոսքերի շուրջ։ Իսկ իմ կողմից ավելացնեմ, որ բարոյականությունն ու պատիվը շատ ավելի էական են, քան մուրճը, որով քարոզարշավի ընթացքում մանիպուլացնում ու իր ընդդիմախոսներին զարհուրեցնում էր Նիկոլ-դավաճանը։ Կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմադիր հայրենասիրական ուժերը գիտակցում են ստեղծված վիճակի ճակատագրականությունը և կձևավորեն ընդդիմության միասնական բևեռ՝ ոչ միայն նորընտիր խորհրդարանական ընդդիմության առաջնորդների, այլև Հայաստանի հարյուր հազարավոր ազնիվ քաղաքացիների ամենալայն ընդգրկմամբ, քաղաքացիներ, որոնց ստորաբար խաբեցին Փաշինյանի տիկնիկավարները մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերից։ Ընդ որում՝ ուզում եմ հուսալ, ոչ, ուզում եմ վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր իսկական բարեկամները, առաջին հերթին՝ հանձին Ռուսաստանի, ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն բանին, որ Հայաստանի, ասել է թե՝ Ռուսաստանի դեմ Հայաստանի միջոցով վարվում է հիբրիդային պատերազմ։ Այդ նենգ արարի ամենաքայքայիչ գործիքներից մեկը արդեն մոտ երկու տասնամյակ Արևմուտքից առատ ֆինանսավորվող տեղեկատվական պատերազմն է։ Այս պայմաններում ցավով պետք է փաստենք, որ առանձին ընդդիմադիր դաշինքի կողմից վերահսկվող անգամ համեստ տեղեկատվական ռեսուրսը հասանելի է միայն նրա թիմի անդամներին, ինչը գործնականում, անկասկած, պատկառելի նվեր է Նիկոլ-դավաճանին։

Տագնապներս և խոհերս կցանկանայի ավարտել՝ բավական ակտուալ մեջբերում կատարելով Դենիս Յակովենչուկի հոդվածից՝ հրապարակված 2021թ. հուլիսի 8-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում «Հետընտրական իրավիճակը Հայաստանում» վերնագրով։ Այսպես, հոդվածի վերջին պարբերությունում կարդում ենք. «Ռուսաստանի հաշվարկը Փաշինյանի հաշվով Անդրկովկասում նույնքան անհուսալի է թվում, որքան և հաշվարկը Թուրքիայի հետ ստրատեգիական, ռազմական և տնտեսական գործընկերության հաշվով։ Ռուսաստանը Անդրկովկասում պետք է հենվի ոչ թե իրավիճակային դաշնակիցների, այլ այն ուժերի վրա, որոնք իրենց էությամբ ռուսամետ են։ Իսկ Ռուսաստանն իր հայտարարություններով հենց այդ ուժերին էլ կաթվածահար է անում»։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ավելորդ են։ Կասկածից վեր է, որ իրական ռուսամետ ուժերին հենվելն է հայոց պետականության պահպանման պայմանը։ Եվ սա չափազանցություն չէ։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ