«Բութ գործիք Արևմուտքի ձեռքին». Փաշինյանին մեղադրել են Ռուսաստանի հետ դաշինքը խզելու մեջ

25.02.2012, Национальная служба новостей

https://nsn.fm/policy/tupoe-orudie-v-rukah-zapada-v-armenii-raskritikovali-pashinyana-za-uvolnenie-zamglavy-genshtaba

 

Երևանի նախկին քաղաքապետը НСН-ի (Ռուսաստանի Դաշնության Նորությունների Ազգային ծառայություն) եթերում Հայաստանի վարչապետին անվանել է ռուսատյաց-դավաճան, որի խոսքերն «Իսկանդերների» մասին «հայ-ռուսական ռազմավարական դաշինքի դեմ «հիբրիդային պատերազմի» կրակին յուղ են ավելացրել»։

Հայաստանում կատարվել է ռազմական հեղաշրջման փորձ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից իրեն հասցեագրված հրաժարականի կոչից հետո։ Ավելի վաղ կառավարության ղեկավարը նախաձեռնել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որն անլուրջ էր անվանել Փաշինյանի խոսքերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ռուսական «Իսկանդերների» անպետք լինելու մասին։

 Հայ քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը НСН-ին տված հարցազրույցում ասաց, որ Փաշինյանը վաղուց արդեն ինքնուրույն ֆիգուր չէ՝ խամաճիկ դառնալով Արևմուտքի ձեռքին։ Նա քննադատեց վարչապետի հայտարարությունը ռուսական սպառազինությունների մասին։

«Նման ստոր տխմարություն մտածել փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օ՞րը»։ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շարունակում են ընկալել որպես ինքնուրույն մարդու, իսկ նա ՄԻ-6-ի և ԿՀՎ-ի քսու պնակալեզն է, նա գործում է նրանց ցուցումով։ Նա բութ գործիք է Արևմուտքի ձեռքին, իսկ հիմա նա դա ասել է, որովհետև սկսվել է երկրի բանակի վարկաբեկման նոր հակառուսական քարոզարշավ։ Եվ անմիջապես  բոլոր ԶԼՄ-ները Փաշինյանի հայտարարությունից հետո սկսեցին սևացնել Հայաստանում ռուս զինվորականների ներկայությունը։ Ընթանում է զանգվածային հիբրիդային տեղեկատվական պատերազմ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի դեմ, և հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Փաշինյանի հայտարարությունը»,- համոզված է փորձագետը։

Գեղամյանը կարծում է, որ նման մեղադրանքներն արվում են միայն ռուսական զենքը վարկաբեկելու նպատակով, իսկ ԶԼՄ-ները, որոնք «կերակրվում են Սորոսի հիմնադրամների ձեռքից, գովաբանում են թուրքական Bayraktar անօդաչուները»։

«Ուկրաինան այդ սարքերի մեծ խմբաքանակ ձեռք բերելու գործարք է կնքել և բացահայտ գնում է իրավիճակի սրման Դոնբասում։ Այդ ամենը մեկ շղթայի օղակներն են։ Այդ ամենը կառավարվում է ՄԻ-6-ի կողմից, դրա ղեկավար Ռիչարդ Մուրը մեկնել էր Թուրքիա, որպեսզի շփվի Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականի հետ։ Պատահական չէ նաև, որ ԿՎՆ-ական Զելենսկին (Ուկրաինայի նախագահ – ծան.՝ НСН) մեկնել էր Մեծ Բրիտանիա և հանդիպել ՄԻ-6-ի ղեկավարի հետ։ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում լինելու է հակառուսական հիստերիայի էպիկենտրոնում։ Պետք է վերջ դնել դրան։ Հայաստանը խայտառակվել է, որովհետև հանդուրժում է մոլի ռուսատյաց-դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Երբ զգում ես, որ կորցնում ես Հայրենիքդ, մեկնաբանությունները չափազանց զայրալից են ստացվում»,- խոստովանեց Արտաշես Գեղամյանը։

Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբում կարծում են, որ «վարչապետը և կառավարությունն ի վիճակի չեն ադեկվատ որոշումներ կայացնել ճգնաժամային իրավիճակում»։ Փաշինյանի դեմ այս հայտարարությունը ստորագրել են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, վարչությունների և կորպուսների ղեկավարները։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համերկրացիներին կոչ է արել սատարել զինվորականներին։